«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հայաքվե»-ն ինչպես Արցախը «փրկեց», այնպես էլ որոշել է թոշակառուներին «փրկել»

Ներքաղաքական

Տարբեր քաղաքական գործիչներ, նախաձեռնություններ որքան մոտենում են խորհրդարանական ընտրություններն, այնքան ավելի մեծ ակտիվությամբ են սկսում մարդկանց մոլորեցնել՝ իրենց ֆանտաստիկ առաջարկներով: Հավանաբար, այն հույսով, որ, ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր, «իրենց գյուղից մարդ չկա»: Այսինքն՝ ոչ ոք չի հիշի, թե ով ով էր ընդամենը երեկ:

«Հայաքվե» նախաձեռնությունը, որը համակարգում է ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ, հիմա էլ փողոցներում ստորագրահավաք է իրականացնում՝ պահանջելով թոշակների 50 տոկոս բարձրացում:

«Միասին կկազմենք հանրագիր ու կդիմենք կառավարություն` թոշակները բարձրացնելու պահանջով», - հորդորում են «Հայաքվե»-ականները:

Իհարկե, գայթակղիչ նախաձեռնություն է թոշակառուների համար, բայց դրա ՕԳԳ-ն որքա՞ն է, երբ դիմելու են մի կառավարության, որի ղեկին նստած Փաշինյանն ասում է. «Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Ինչի՞ վրա է ծախսելու։ Ինչո՞ւ նրանց գումար տալ, որ անարդյունավետ ծախսեն»։ Բայց, անգամ հարցը սա էլ չէ:

Հիշո՞ւմ եք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն Արցախի համար ամենաճակատագրական օրերին զբաղված էր մարդկանց «գլխի տակ փափուկ բարձ դնելով» եւ ստորագրահավաք իրականացնելով: Ավելին՝ մարդիկ ստորագրելու համար ֆիկտիվ թղթի կտոր, բայց անունով վկայական էին ստանում, տեղադրում սոցցանցերում, թե բա՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Այն իրենից ենթադրում էր Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի` ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Հուզիչ ձեւակերպում, բայց մի բան, որը պարզ է՝ Ազգային ժողովում, որտեղ մեծամասնություն է ՔՊ-ն, երբեք չէր անցնելու: Թեպետ անցնելու դեպքում էլ ֆանտաստիկայի ժանրից է, որ այդ օրինագծով որեւէ օգուտ կարող էր լինել Արցախին՝ անգամ եթե թղթե «սամալյոտիկներ» սարքեին մարդկանց բաժանած վկայականներից ու ներկայացնեին՝ իբրեւ անօդաչու թռչող սարք:

Եվ հիմա ինչպես Արցախը «փրկեցին», այնպես էլ նույն մեթոդով որոշել են փրկել մեր տատիկ-պապիկներին. խաղալ մարդկանց էմոցիաների հետ, փիառվել, հավաքել ընտրողների տվյալների բազա եւ վերջ: Ո՞վ է պահանջելու «Հայաքվե»-ից արդյունք, չէ՞ որ արդեն քչերն են հիշում, որ Երեւանի կենտրոնում ոմանք սերտիֆիկատներով Արցախ էին փրկում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան