«Փաստ». Փաշինյանը ցանկություն ունի քրեական գործ հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ մինչև Եպիսկոպոսաց ժողովը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Որքան Նիկոլ Փաշինյանը ձախողվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարած պատերազմում, այնքան նորանոր մեթոդներ են հնարում՝ Եկեղեցին քանդելու ուղղությամբ: Ըստ այդմ, մեր ունեցած տեղեկություններով, գործող իշխանությունների հակաօրինական բռնաճնշումները առաջիկայում կարող են նոր թափ ստանալ։ ՔՊ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ցանկություն ունի ընդհուպ քրեական գործ հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ և փորձել կալանավորել նրան մինչև Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը, այսինքն՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նույնիսկ բացահայտել է (կարևոր էլ չէ՝ կամա թե ակամա), թե ինչպես է պատկերացնում Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր հետապնդումները։ «...Մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ ճշտման փուլում է, այդ թվում՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ձևաչափերով, Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար»,- ասել է նա։
Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունները մի քանի դրվագներով են փորձում պայքարել։ Եվ, մասնավորաբար, հասկանալով, որ կուսակրոնության և քաղաքական չեզոքության վերաբերյալ հայտարարությունները, Եզրաս Սրբազանի՝ իբր ՊԱԿ գործակալ լինելու թղթերն առանձնապես լուրջ արձագանք չեն գտել հանրության շրջանում, Փաշինյանը հիմա էլ անցել է Հայ առաքելական եկեղեցուն այլ եղանակով վարկաբեկելու գործին՝ հայտարարելով, թե Եկեղեցուն փոխանցված նվիրատվություններն օգտագործվել են Հայաստանում քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Թեպետ ինքն էլ խոստովանում է, որ ինֆորմացիան ճշտման փուլում է, բայց և բնական է, որ իրավապահ համակարգն ու դատախազությունը կատարելու են Փաշինյանի ապօրինի հրահանգները՝ դրա համար օգտագործելով Հայ առաքելական եկեղեցու՝ տարբեր տարիներին արտերկրից ստացած նվիրատվությունների գումարների վերաբերյալ տեղեկատվական ամբողջ բազան։

Ըստ մեր աղբյուրի, ներկայում որոշակի ճշգրտումներ են անում, բանկերից ստանում են տեղեկություններ, փորձում Եկեղեցուն և այդ գումարները փոխանցողներին կապել օտարերկրյա հատուկ ծառայությունների՝ հատկապես ռուսական ծառայությունների հետ, և այդ կերպ հիմքեր ստեղծել Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ քրեական գործեր վարույթներ նախաձեռնելու համար՝ նրանց մինչև Եպիսկոպոսաց ժողովը կալանավորելու նպատակով։ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ սա լրջագույն ու ծանր հետևանքներ է ունենալու իր և իր իշխանության համար, բայց և այլ տարբերակ չունի Եպիսկոպոսաց ժողովը խափանելու ճանապարհին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում