Ինչ էր սպասում Նիկոլը Վենսի այցից

Վերլուծություն

ԱՄՆ փոխ­նա­խա­գահ Վեն­սի Հա­յաս­տան (եւ Ադր­բե­ջան) այ­ցին, ի­հար­կե, շատ էին սպա­սում ինչ­պես մեր տե­ղա­կան ա­րեւմ­տա­մետ­նե­րը, այն­պես էլ, ա­ռա­վել եւս` հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը: Կա­րե­լի է կռա­հել, թե ին­չու: Թ­րամ­փի հետ են կա­պում ինչ­պես Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» աս­վա­ծը վերջ­նա­կա­նա­պես կնքե­լը, այն­պես էլ «Թ­րամ­փի ու­ղին» եւ Հա­յաս­տա­նում ներդ­րու­մա­յին մի շարք ծրագ­րեր, ո­րոնք պետք է դարձ­նեն ար­դեն փաս­տա­ցի սկսված նա­խընտ­րա­կան ար­շա­վի հիմ­նադ­րույթ­ներ:

«ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ» ԿԱՐԳԱԽՈՍԸ ՉՈՒՆԻ ԵՐԲԵՄՆԻ ԷՖԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

­Բայց ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցը, ո­րի պա­տաս­խա­նը, ըստ ա­մե­նայ­նի, Նի­կո­լին շատ է հե­տաքրք­րում, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բնույ­թի է: Այ­սինքն, Թ­րամ­փը, վեր­ջա­պես, ի՞նչ ծրագ­րեր ու­նի հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար, որ­քա­նո՞վ դրանք կա­րող են եր­կա­րա­ժամ­կետ լի­նել, կա՞ն Մոսկ­վա­յի հետ նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նին վե­րա­բե­րող ռուս­–ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ` ուկ­րաի­նա­կա­նի օ­րի­նա­կով: Ըստ այդ ա­մե­նի, կա­րո՞ղ է Թ­րամ­փը Նի­կո­լի հա­մար եր­կա­րա­ժամ­կետ (գո­նե մին­չեւ պաշ­տո­նա­վար­ման վեր­ջը, հե­տո կե­րե­ւա) տա­նի­քի դեր ու­նե­նալ, թե՞ ներ­կա­յիս հե­տաքրքր­վա­ծութ­յու­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նի նկատ­մամբ ժա­մա­նա­կա­վոր է`կապ­ված Ի­րա­նի հետ: Ընդ ո­րում, հենց ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին այդ ա­մե­նից գլուխ հա­նե­լը Նի­կո­լի հա­մար ի­րոք շատ կա­րե­ւոր է, ել­նե­լով այն ընդ­հա­նուր ի­րո­ղութ­յուն­նե­րից, ո­րոնք այ­սօր ստեղծ­վել են աշ­խար­հում եւ ան­մի­ջա­կա­նո­րեն ազ­դում են նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նի վրա:

Այս­պես, թեեւ ան­ցած տա­րի նի­կոլ­յան թի­մը կտրուկ ակ­տի­վաց­րեց եվ­րո­պա­կան գի­ծը, թե­րեւս հու­սա­լով, որ դա կա­րող է ինչ­պես այս ընտ­րութ­յուն­նե­րում, այն­պես էլ հիմ­նա­կան «տա­նի­քի» դե­րում դառ­նալ գլխա­վոր ուղ­ղութ­յուն, բայց ե­րե­ւի ար­դեն թի­մի ներ­սում էլ են հաս­կա­նում, որ թույլ են տվել կո­պիտ սխալ: Եվ­րո­պան, ի­հար­կե, խոս­տում­ներ շռայ­լե­լու հար­ցում Նի­կո­լին չի նե­ղաց­նում: Դեռ միայն ան­ցած տա­րե­վեր­ջին Կալ­լա­սը 15 մի­լիոն նա­խընտ­րա­կան գու­մար խոս­տա­ցավ` «ռու­սա­կան քա­րոզ­չութ­յան» դեմն առ­նե­լու ան­վան տակ: Հի­մա էլ խոս­տա­նում են պատ­վի­րա­կութ­յուն­ներ ու­ղար­կել, հա­մա­կող­մա­նի օգ­նութ­յուն ցույց տալ: Միայն թե ամ­բողջ հարցն այն է, թե եվ­րո­պա­կան այդ խոս­տում­ներն օ­գո՞ւտ են, թե` վնաս: «Դե­պի Եվ­րո­պա» կար­գա­խո­սը, ի­հար­կե, մեղմ ա­սած`չու­նի եր­բեմ­նի է­ֆեկ­տի­վութ­յու­նը հան­րութ­յան հա­մար: Ա­վե­լին, այ­սօր շատ–­շա­տերն են Եվ­րո­պան հա­մա­րում այ­լա­սեր­վա­ծութ­յան, սա­տա­նա­յութ­յուն­նե­րի եւ բա­զում այլ ա­րատ­նե­րի որջ, եւ այդ տրա­մադ­րութ­յուն­նե­րի հա­մար շատ հզոր խթան դար­ձավ նաեւ Էպշ­տեյ­նի սկան­դա­լը: Դա էլ մի կողմ. ա­մե­նագլ­խա­վո­րը, որ Եվ­րո­պա­յից կա­րող են մեծ փո­ղեր գալ, եւ որ Բր­յու­սե­լը (կամ ա­ռան­ձին եվ­րո­պա­կան մայ­րա­քա­ղաք­ներ) կա­յուն տա­նիք կդառ­նան, ոչ մի վստա­հութ­յուն, այդ թվում, ե­րե­ւի ան­գամ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րի մոտ չի մնա­ցել: Ա­ռա­վել եւս` այս վեր­ջին օ­րե­րին, երբ բա­վա­կա­նին «տա­րօ­րի­նակ» ի­րո­ղութ­յուն­ներ են նկատ­վում Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված:

ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Այս­պես, վստա­հութ­յու­նը, որ ռուս­նե­րը հաղ­թում են ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում, ինչ­պես աշ­խար­հում, այն­պես էլ հա­յաս­տան­յան շար­քա­յին ընտ­րող­նե­րի, ա­սենք նաեւ իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի մոտ հա­սել է գա­գաթ­նա­կե­տին: Ա­վե­լի կոնկ­րետ, դա ըն­կալ­վում է ար­դեն ոչ թե վստա­հութ­յուն, այլ փաստ, ո­րը այ­սօր–­վա­ղը ի­րա­կա­նութ­յուն է դառ­նա­լու: Ու դա ար­դեն այս պա­հին է ա­ռաջ բե­րել ուղ­ղա­կիո­րեն մեզ վրա ազ­դող մի շարք կոնկ­րետ գոր­ծոն­ներ: Ա­ռա­ջինն այն հա­մոզ­մունքն է, որ Մոսկ­վան, ինչ­պես պատ­մա­կան ի­րո­ղութ­յուն­ներն են հու­շում, Ուկ­րաի­նա­յում իր գոր­ծերն ա­վար­տե­լով, ան­մի­ջա­պես ան­ցում է կա­տա­րում Հա­րա­վա­յին Կով­կա­սին: Այ­սինքն` այն մտա­ծե­լա­կեր­պը, ո­րը ինչ­պես հա­յաս­տան­յան, այն­պես էլ ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի մոտ ձե­ւա­վոր­վեց 2022թ.­–ից սկսած, այ­սինքն, թե Մոսկ­վան Ուկ­րաի­նա­յով է զբաղ­ված, ու կա­րե­լի է այս­տեղ «խա­ղեր տալ», սկսում է թու­լա­նալ: Ու դրան նպաս­տում է նաեւ երկ­րորդ գոր­ծո­նը: Այն է` այ­սօր Եվ­րո­պան է սկսել ակ­տի­վո­րեն ա­ռաջ տա­նել Մոսկ­վա­յի հետ խո­սե­լու գա­ղա­փա­րը: Ա­վե­լին, ան­գամ ար­դեն ի­րար հետ են «քյալ­լա տա­լիս», թե ով է դառ­նա­լու Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում Եվ­րո­պա­յի գլխա­վոր բա­նագ­նա­ցը: Հ­րա­պա­րա­կավ մի շարք ա­նուն­ներ են հնչել, դրան­ցից ո­մանք սկսել են «նա­խընտ­րա­կան քա­րո­զի» պես մի բան, այդ քննար­կում­ներն էլ փոր­ձեց «շա­քա­րով կտրել» նույն Կա­յա Կալ­լա­սը, թե ինչ եք խո­սում, ես եմ Եվ­րո­պա­յի գլխա­վոր բա­նագ­նա­ցը, ես էլ պետք է դառ­նամ գլխա­վոր բա­նակ­ցող: Մերցն ու Ս­թար­մե­րը մի պահ փոր­ձե­ցին դեմ խո­սել ռուս­նե­րի հետ բա­նակ­ցե­լու գա­ղա­փա­րին, եւ ան­մի­ջա­պես պարզ­վեց, որ Գեր­մա­նիա­յի 70 տո­կո­սը դեմ է Մեր­ցի կուր­սին, իսկ Ս­թար­մե­րը կանգ­նած է այ­սօր–­վա­ղը հրա­ժա­րա­կան տա­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ: Ի­հար­կե, բո­լո­րից «շուստ­րին» Նի­կո­լի եր­բեմ­նի «տա­նիք» Մակ­րոնն էր. շտա­պեց ա­ռանց Եվ­րո­պա­յին նա­յե­լու եւ հա­տուկ բա­նագ­նա­ցի ո­րո­նում­նե­րի մեջ մտնե­լու, իր սե­փա­կան ներ­կա­յա­ցուց­չին գոր­ծու­ղել Մոսկ­վա`սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բե­րե­լու հա­մար: Եվ այդ ամ­բողջ աղ­մուկ­–ա­ղա­ղա­կը պետք է որ նի­կո­լա­կան­նե­րի մոտ եւս հարց ա­ռա­ջաց­նի` իսկ Եվ­րո­պան կա­րո՞ղ է ի­րեն «ժերտ­վա տալ», ե­թե դա պա­հան­ջի Մոսկ­վա­յի հետ լե­զու գտնե­լու ցան­կութ­յու­նը: Պա­տաս­խա­նը միան­շա­նակ է` աչքն էլ չի թար­թի: Ա­ռա­վել եւս, երբ Եվ­րո­պան այս աս­տի­ճան կորց­րել է եւ դեռ կորց­նում է իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կշի­ռը: Ու այս­քա­նից հե­տո էլ Բր­յու­սե­լը կա­րո՞ղ է Նի­կո­լի հա­մար հու­սա­լի տա­նիք լի­նել, բա­ցառ­վում է:

Ընդ ո­րում, ըն­դա­մե­նը ա­միս­ներ ա­ռաջ հույս կա­պե­լով Եվ­րո­պա­յի հետ, Նի­կո­լը հասց­րեց այդ հո­ղի վրա վերջ­նա­կա­նա­պես թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ ստեղ­ծել Մոսկ­վա­յի հետ: Նույն Մոսկ­վա­յի, ո­րի հետ փոր­ձում է սի­րա­խա­ղեր սկսել Նի­կո­լի աչ­քին ժա­մա­նա­կին կա­յու­նութ­յան եւ ա­մե­նա­զո­րութ­յան խորհր­դա­նիշ դար­ձած Բր­յու­սե­լը: Ու այդ­քա­նից հե­տո այդ նույն Մոսկ­վան պարզ հարց է դնում իր ա­ռաջ` Եվ­րո­պա՞ ես հի­մա գնում, թե՞ Հա­յաս­տա­նը մնում է եվ­րա­սիա­կան ին­տեգ­րա­ցիա­յի մեջ: Ու ցան­կա­ցած պա­տաս­խան սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րին ըն­դա­ռաջ կդառ­նա հեր­թա­կան հար­վա­ծը նի­կո­լա­կան վար­կա­նի­շին: Ա­լե­նին ու­ղար­կեց` տրա­մադ­րութ­յուն­նե­րը մի փոքր մեղ­մե­լու հա­մար, բայց դա­տե­լով այն կոշտ ըն­դու­նե­լութ­յու­նից, ո­րը նրան ցու­ցա­բե­րե­ցին, կա­րե­լի է հաս­կա­նալ, որ ա­ռանձ­նա­կի հույ­սեր չկան:

Արդ­յուն­քում, միակ հույ­սը մնում է Թ­րամ­փը. պատ­րա՞ստ է Նի­կո­լի հա­մար տա­նիք դառ­նալ: Եվ այդ հար­ցի պա­տաս­խա­նի մա­սին գո­նե են­թադ­րութ­յուն­նե­րի հա­մար, ի­հար­կե, շատ կա­րե­ւոր էր Վեն­սի այ­ցը:

ԹՐԱՄՓԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՆԻԿՈԼԻՆ «ՏԱՆԻՔ» ԴԱՌՆԱ

Այս­պի­սով, ի՞նչ է խոս­տա­նում այդ այ­ցը: Լա­վա­տե­սա­կան ե­րանգ­նե­րի եւ ճոխ խոս­տում­նե­րի պա­կաս, ի­հար­կե, չկար: Բայց ի­րա­կա­նում այդ­պես էլ բաց է մնում հար­ցը, թե Թ­րամ­փը, վեր­ջին հաշ­վով, ի՞նչ ցան­կութ­յուն­ներ ու­նի հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի հետ կապ­ված: Որ­պես բիզ­նես նա­խա­գիծ` մեր տա­րա­ծաշր­ջա­նը, ե­թե չկա Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի ներգ­րավ­վա­ծութ­յու­նը, ի­րե­նից ա­ռանձ­նա­կի ար­ժեք չի ներ­կա­յաց­նում. քա­նիցս ներ­կա­յաց­րել ենք, որ այդ դեպ­քում «Թ­րամ­փի ու­ղի» կոչ­վա­ծը դառ­նում է ըն­դա­մե­նը մին­չեւ Կաս­պից ծով հաս­նող փա­կու­ղի, այլ ոչ թե հզոր լո­գիս­տիկ ուղ­ղութ­յուն: Հա­յաս­տա­նում ինչ­–որ ներդ­րում­ներ ա­նե­լը, ինչ­–որ ար­տադ­րութ­յուն­ներ հիմ­նե­լը եւս հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բի քիչ տե­սա­նե­լի գոր­ծա­ռույթ է, հա­նուն ո­րի Թ­րամ­փը հա­զիվ թե ռիս­կի են­թար­կի Մոսկ­վա­յի հետ ծրագր­ված, ինչ­պես նաեւ Զե­լենս­կին խոս­տո­վա­նեց, մոտ 12 տրի­լիոն դո­լա­րա­նոց ծրագ­րե­րը:

­Քա­ղա­քա­կան ար­ժեք, գո­նե այս պա­հին, մեր տա­րա­ծաշր­ջա­նը Թ­րամ­փի հա­մար կա­րող է ներ­կա­յաց­նել: Մաս­նա­վո­րա­պես, ինչ­պես Forbes-ն­ էր վեր­ջերս գնա­հա­տում, Թ­րամ­փի հա­մար ա­ռանց­քա­յի­նը ոչ թե նույ­նիսկ Հա­յաս­տանն է, այլ` Ադր­բե­ջա­նը: Ընդ ո­րում, նա Ադր­բե­ջա­նին դի­տար­կում է ոչ թե որ­պես ան­կախ տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ցող, այլ որ­պես «Ի­րա­նի վրա հյու­սի­սից ճնշում գոր­ծադ­րե­լու գոր­ծիք»: Այ­սինքն, դի­վա­նա­գի­տա­կան ​​​​ներգ­րավ­վա­ծութ­յան եւ տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան քո­ղի տակ «Վա­շինգ­տո­նը ա­նընդ­հատ մե­ծաց­նում է իր ներ­կա­յութ­յու­նը Ի­րա­նի սահ­ման­նե­րի եր­կայն­քով՝ ձգտե­լով ստեղ­ծել լրա­ցու­ցիչ լծակ­ներ Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան վրա»:

­Մո­տա­վո­րա­պես նույն միտ­քը կա­րե­լի է տես­նել նաեւ ոչ ան­հայտ Փոլ Գոբ­լի մոտ: Այ­սինքն, որ Վեն­սի այ­ցի նշա­նա­կութ­յու­նը «ԱՄՆ-ի հա­մար կար­եւոր է դառ­նում ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ եր­կու երկր­ներն էլ հե­ռա­ցել են Մոսկ­վա­յից եւ­ ա­ջակ­ցում են TRIPP-ին, այլ որ Ի­րա­նի շուրջ լար­վա­ծութ­յու­նը, ան­կաս­կած, տա­րած­վե­լու է Հա­րա­վա­յին Կով­կա­սի վրա»: Այ­սինքն, Վեն­սը ե­կավ, «որ­պես­զի եր­կու կող­մե­րին հա­վաս­տիաց­նի ԱՄՆ-ի ա­ջակ­ցութ­յան մա­սին եւ խ­րա­խու­սի նրանց ընտ­րած ու­ղին» մի պա­հի, երբ տա­րա­ծաշր­ջա­նից դե­պի հա­րավ առ­կա ան­կա­յու­նութ­յու­նը կա­րող է ա­րա­գո­րեն ազ­դել դրա­նից դե­պի հյու­սիս ըն­կած անվ­տան­գա­յին հաշ­վարկ­նե­րի վրա։ Ա­վե­լի կոնկ­րետ. «Կար­ծում եմ՝ Ի­րա­նի շուրջ առ­կա խնդիր­նե­րը շատ ա­վե­լի լավ են բա­ցատ­րում այ­ցի ժա­մա­նա­կը»:

Ի­մաս­տա­յին ա­ռու­մով Գոբ­լի գնա­հա­տու­մը սա է. Վեն­սը պետք է Հա­յաս­տա­նին եւ Ադր­բե­ջա­նին պա­հի ԱՄՆ­–ի հա­մար այն ցան­կա­լի կուր­սի մեջ, որ պետք ե­ղած պա­հին կա­րո­ղա­նա այս տա­րա­ծաշր­ջա­նը խա­ղար­կել ընդ­դեմ Ի­րա­նի: Այ­սինքն, որ Թ­րամ­փի ու­զածն այս­տեղ ոչ թե բիզ­նեսն է, ա­ռա­վել եւս` «տա­նիք դառ­նա­լը», այլ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը: Ու դա շա­րու­նա­կե­լու է օ­րա­կար­գում թող­նել հար­ցը, թե ի՞նչ է ա­նե­լու Թ­րամփն այս տա­րա­ծաշր­ջա­նի հետ, որ­քա­նո՞վ այն հե­տաքր­քիր կլի­նի, ե­թե Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ կա­րո­ղա­նա հաս­նել ինչ­–որ լուծ­ման: Ընդգ­ծենք` ցան­կա­ցած լուծ­ման, սկսած պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նից, վեր­ջաց­րած` Ի­րա­նը նվա­ճե­լով:

Ընդ ո­րում, մի շարք փոր­ձա­գետ­ներ մեկ հե­տաքր­քիր հան­գա­մանք եւս մատ­նան­շում են: Այն է` Թ­րամփն այդ­պես էլ ո­րե­ւէ լուրջ հե­տաքրք­րութ­յուն Վ­րաս­տա­նի հան­դեպ չի ցու­ցա­բե­րում, ո­րից պաշ­տո­նա­կան Թ­բի­լի­սին ար­դեն տե­ղը–­տե­ղին նյար­դայ­նա­ցել է: «Պատ­ճառն այն չէ՞, որ Ի­րա­նի հար­ցում Վ­րաս­տանն է­ֆեկ­տիվ գոր­ծոն չէ»,– հարց­նում են տվյալ փոր­ձա­գետ­նե­րը: Ըստ այդմ, ե­թե վե­րա­նա ի­րա­նա­կան թե­ման, Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը նույն զրո­յա­կան հե­տաքրք­րութ­յու­նը չե՞ն ներ­կա­յաց­նի Թ­րամ­փի հա­մար:

Ե­թե այս սխե­ման է, ա­պա Նի­կո­լի հա­մար Թ­րամ­փը կա­րող է, այս­պես ա­սած, «ժա­մա­նա­կա­վոր տա­նի­քի» դեր կա­տա­րել: Ա­վե­լի ճիշտ, ոչ թե նույ­նիսկ «տա­նի­քի», այլ մի «թե­թեւ ծած­կի»: Ընդ ո­րում, որ­քա՞ն կտե­ւի այդ ժա­մա­նա­կա­վո­րը. դա­տե­լով այն սուր ի­րա­վի­ճա­կից, որն այ­սօր կա Ի­րա­նի շուրջ, հա­կա­մար­տութ­յու­նը եր­կար ժա­մա­նակ չի կա­րող մնալ ա­ռանց լուծ­ման:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում