«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շտապ օգնության մեքենաներին փոխարինելու են մոպեդները․ Հերթական ծաղրանքն ու ծիծաղ առաջացնող նախագիծն է գալիս

Առողջապահական

Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1377 որոշման մեջ։ Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայմանում գործունեության իրականացման համար նոր՝ մոտոմիավորի գործունեության իրականացման պայմանները և պահանջները:

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանի համոզմամբ, սակայն, առողջապահության նախարարության առաջարկած շտապ բժշկական օգնության նոր ձևաչափը՝ մոտոմիավորների ներդրումը, հերթական ծաղրանքն ու ծիծաղ առաջացնող նախագիծն է․

-Նախ նախագիծը շատ տարօրինակ է այն առումով, որ պայման-պահանջի մեծ ցանկ են տալիս, որ մոպեդավար բժիշկը պետք է ունենա հետը։ Իրենք բերում են միջազգային փորձը, այո՛, շատ զարգացած երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, կան այդպիսի մոպեդներ, սակայն դրանք նախաբժշկական ծառայություն են իրականացնում, և այդ մոպեդների վրա բուժակներ են։ Այսինքն՝ կանչը երկուսն էլ ստանում են՝ և՛ շտապ օգնությունը, և՛ բուժակը։ Հաշվի առնելով շտապ օգնության ավելի ուշ հասնելու խնդիրը՝ բուժակները հասնում են, ցուցաբերում են որոշակի բժշկական օգնություն, մինչև շտապ օգնության մեքենան կանչը կկատարի։ ՀՀ-ում ուզում են շտապ օգնության գծային ծառայությունը փոխարինել մոպեդներով, ինչը հիվանդների համար լինելու է կատաստրոֆիկ։

Մասնագետի դիտարկմամբ․


- Այս նախագիծը չի աշխատելու հայաստանյան պայմաններում, որովհետև ՀՀ-ում մոպեդավար բժիշկներ գտնելը խնդիր է լինելու։ Իրենք հույսները դրել են կլինիկական օրդինատորների վրա, որոնք աշխատում են շտապ օգնության կայաններում, այսինքն՝ երիտասարդ տղաների վրա։ Սակայն կլինիկական օրդինատորները ինչ-որ մի փուլում, երբ ավարտում են հիմնական մասնագիտությունը, վերադառնում են իրենց մասնագիտությանը․ նրանք մշտական բժիշկներ չեն շտապ օգնության ծառայությունում։ Այն բժիշկները, որոնք այսօր աշխատում են շտապ օգնության ծառայությունում, նրանք պատկառելի փորձով ու միջին ու ավելի բարձր տարիքի մարդիկ են, հաճախ կանայք, որոնք դժվար թե մոպեդներով կանչ կատարեն։ Ընդհանրապես մեր հասարակության ընկալումները հաշվի առնելով՝ իրենք չեն կարողանա այս ծառայությունը ներդնել, որովհետև բժշկական համալսարանը ավարտած մեր գործընկերները չեն կարող այդ բարիերներն անցնել ու որոշել, որ մոպեդի վրա բժիշկ են։ Անհասկանալի հերթական նախագիծն է, որը մնալու է թղթի վրա։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան