«Իսկանդերը» խոցել է ուկրաինական էլիտար բրիգադաներից մեկի շտաբը` սպաների հավաքի ժամանակ
Միջազգային«Ուկրաինական լրատվամիջոցները սգի մեջ են. մեր հրթիռակիրները թիրախավորել են Ուկրաինայի զինված ուժերի 79-րդ էլիտար բրիգադի ժամանակավոր տեղակայման վայրը...»,– հայտնում է հեղինակավոր ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակը:
Ըստ աղբյուրի, դատելով ուկրաինական տեսանյութերից և տեքստից, ռուսական ուժերը հարվածել են այն «տեղանքին», որը նախատեսված էր 79-րդ էլիտար բրիգադի համար շտաբի համար՝ «Պոկրովսկի ճակատամարտից հետո վերքերը լիզելու համար»։
«Ակնհայտ է, որ այսօր առավոտյան այդ ուղղությամբ թռչել են «Իսկանդեր» հրթիռներ։ Իսկ ուկրաինական աղբյուրներն ակնհայտորեն շոկի մեջ են և խոսում է շատ ծանր կորուստների մասին»։
Ուկրաինայի զինված ուժերի 79-րդ բրիգադը համարվում է լավագույններից մեկը։ Այն ծանր հարված ստացավ Միրնոգրադի համար մղվող մարտում, եւ հիմա վերականգնվում են։ Ու հիմա, ըստ ուկրաինական աղբյուրների, թիրախավորվել է շտաբը և հենց այն ժամանակ, երբ սպայակազմի խոշոր հավաք էր կազմակերպվել: Այսինքն, հարվածը բաժին է հասել նաեւ այն կոմպետենտ սպաներին, որոնք ունակ էին պատշաճ կերպով պլանավորել եւ իրականացնել գործողությունները։
Մի խոսքով, իրոք սգալու առիթ ուկրաինական աղբյուրներն ունեն:

