«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չախալյանը կալանքի տակ է մի գործով, որի հետ որեւէ աղերս չունի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Շահեն Բաբայանի հաշմանդամության առաջին կարգը իջեցվել է երկրորդի։ Որոշումը կայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան հանձնաժողովը։ Պատճառաբանությունը՝ եթե զբաղվում ես սպորտով, ուրեմն՝ կազդուրվում ես։ Եվ այս ամենը տեղի է ունենում նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ղեկավարած համակարգում։ Ճիշտ է, Թորոսյանի գործունեությունից զարմանալն արդեն, կարծես, դժվար է, բայց նույնիսկ այս ֆոնին հարցը մնում է բաց՝ ո՞ր տրամաբանությամբ է երկու ոտքը կորցրած մարդը «բարելավված» համարվում, եթե նա գտել է իր մեջ ուժ ապրել եւ մարզվել։ Շահենը նրանցից է, ովքեր չկոտրվեցին։ Նա զբաղվում է պարալիմպիկ սպորտով, ներկայացնում է Հայաստանը միջազգային մրցաշարերում, բերում հաղթանակներ։ Հասարակությունը հպարտանում է։ Պետական հանձնաժողովը՝ «վերանայում» է կարգը։ Ի՞նչ ուղերձ է սա մյուս վիրավոր տղաներին։ Որ եթե ակտիվ լինեք, եթե դուրս գաք հասարակական կյանք, կարող եք զրկվել ձեր սոցիալական երաշխիքների՞ց։ Որ ավելի «հարմար» է խեղճանալ, փակվել եւ չփորձել վերադառնալ կյա՞նք։ Դժվար է այլ կերպ բնութագրել իրավիճակը, երբ պատերազմում երկու ոտք կորցրած քաղաքացու կարգը իջեցվում է ոչ թե ոտքերի «աճելու», այլ կամքի ուժի պատճառով։

Ի դեպ, հայաստանյան արդարադատության մասին. դատարանը մերժել է քննարկել Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում է կայացրել՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ մյուսների գործով դատական ​​նիստում: Հիշեցնենք, որ Չախալյանի ընտանիքում կա երեք երեխա, որոնցից երկուսն անչափահաս են։ Ընտանիքի հայրը միակ աշխատողն է եւ շարունակվող կալանքը լուրջ ֆինանսական վնաս է հասցնում ընտանիքին։ Այս մասին խոսել է փաստաբանը, ինչպես նաեւ այն մասին, որ նույն գործով գրեթե բոլոր մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոփոխվել են, իսկ Չախալյանինը՝ ոչ: Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ Չախալյանն առնչվում է այս քրգործի հետ այնքանով, որ նրա ազգանվան նման ինչ-որ ազգանուն է հնչել գաղտնալսված հեռախոսազրույցներից մեկում: Եվ դեռ հարց է, ընդհանրապես՝ այդ ազգանունն էլ իրեն էր վերաբերում, թե` ուրիշին:

Զարմանալի է, բայց մեկ-մեկ ՔՊ-ականներից էլ է հնչում կիսաճշմարտություն: Այսպիսով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ խորհրդարանական ամբիոնից հարց է բարձրացնում՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին. «Որքանով է բարոյապես ճիշտ, երբ ինքներդ ստացել եք պարգեւավճար, բայց գալիս եք այս ամբիոնի մոտից քննադատում եք այդ հավելավճարը։ Նրա խոսքով՝ անարդարությունն այն է, որ այդ պատգամավորների մի մասը ստացել է հավելավճարներ՝ նույնիսկ չաշխատելով այդ գումարները. «Ինչո՞ւ չէիք հրաժարվել դրանից։ Ինչո՞ւ  հետ չեք վերադարձրել այն հավելավճարը, որը դուք ստացել եք, եւ քննադատում եք մեզ եւ բոլորին դրա համար։ Ինչո՞ւ եք տարել սիրուն ծախսել, ամեն ինչ արել եւ հիմա  գալիս եք ու երեսպաշտորեն հանրությանը ներկայացնում եք, թե դուք՝ ժուժկալ կյանքով ապրող ընդիմադիրներդ, չեք ստացել այդ հավելավճարը։ Ձեր շեֆին՝ Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ չեք ասում՝ էդ որ դատախազությունը քեզնից 200 միլիոն դոլարի ապօրինի գույք է ուզում, ինչո՞ւ չեք վերադարձնում։ Թե՞ կարող է պատահի, որ էդ «տորթից» դուք էլ ձեր փայն ունեք, դրա համար եք լռում»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան