Սոցցանցերի համար երեխաների շուկան կպասիվանա, ինչի արդյունքում երեխաների մեծ մասին կփրկենք այդ տարածքից

Հանդիպում

ԿԳՄՍ-ն  չի բացառում, որ օրենքով կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր, հարցը քննարկում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարեւորում է գործընթացի իրականացումը.

– Պրոցեսը շատ կարևոր է, որովհետև գլոբալ մակարդակով ակնհայտ է, որ սոցիալական ցանցերն ինչ-որ անմեղ բաներ չեն ու լուրջ վտանգներ ու ռիսկեր են պարունակում բոլորի համար, բայց այստեղ խնդիր են հատկապես երեխաները, որովհետև նրանք դեռևս բավարար հասունացած չեն, պատրաստ չեն ու կարող են հեշտությամբ հայտնվել ծուղակում։

Երկար տարիներ գիտնականները, հոգեբանները հետևում էին այս գործընթացներին ու արդեն վաղուց պայքարում էին այս ամենի դեմ: Արդեն կան քայլեր. Ավստրալիան արդեն արգելել է, Ֆրանսիան ևս այդ ճանապարհին է, Դանիան, շատ երկրներ էլ մտածում են այդ մասին, կարծում եմ, որ առաջիկայում կշատանան այդ երկրները: 

Սա նաև շատ մեծ վնաս է հասցնում կրթությանը, որովետև երեխաները հսկայական ժամանակ են անցկացնում սոցցանցերում, այդ ամենը նրանց հոգնեցնում է, ուշ են քնում, առավոտյան չեն կարողանում նորմալ արթնանալ, դասերի ժամանակ ուշադրությունը սևեռված է այլ տեղեր: Այս ուղղությամբ, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկվեին, իհարկե ես չգիտեմ, թե տեխնիկական ի՛նչ լուծումներ են լինելու, բայց կարծում եմ, որ մասնագետները կգտնեն դրանք: 

Ես նաև կարծիքներ տեսա, որ ասում են, թե այսօր ծխախոտը, թմրամիջոցները, ալկոհոլը արգելված են, բայց բազմաթիվ երեխաներ օգտագործում են, կարծում եմ, որ նույնը կլինի սոցցանցերի դեպքում, որովհետև էլի կլինեն երեխաներ, որոնք ծնողների անուշադրության, տարբեր խորամանկությունների հետևանքով կշարունակեն մնալ սոցցանցերում: 

Բայց այստեղ երկու հարց կարող ենք լուծել. եթե կարողանանք մեր երեխաների 90-95%-ին դուրս բերել սոցցանցերից, ապա այն մյուս 5%-ի վիճակն էլ կարող է բարելավվել, որովհետև երեխաները՝ որպես բզնեսի աղբյուր, կսկսեն ավելի քիչ հետաքրքրել սոցցանցերին: Եթե մենք տեսնենք, որ ՏիկՏոկում կամ այլ սոցցանցում երեխաներ չկան կամ շատ քիչ են, քողարկված են, այդ դեպքում արդեն սոցցանցերի համար երեխաների շուկան կպասիվանա, ինչի արդյունքում հույս կա, որ երեխաների մեծ մասին կփրկենք այդ տարածքից, բայց, անշուշտ, ինչ-որ մի քանակի խումբ կշարունակի այս կամ այն խորամանկ ձևերով մնալ սոցցանցերում, բայց երեխաներն արդեն որպես թիրախային շուկա կազատագրվեն: 

Կրթության փորձագետի դիտարկմամբ.

- Օրենքին զուգահեռ արդեն ծնողների պայքարն էլ կսկսի արդյունք տալ: Պարզ է, որ այդ դեպքում էլ կլինեն որոշակի թվով երեխաներ, որոնք կշարունակեն մնալ սոցցանցերում, բայց դա այնքան վտանգավոր չի լինի, որքան հիմա է, որովհետև սա զանգվածային ինչ-որ դեգրադացիայի է տանում: 

Մենք Հայաստանում արդեն ունեցել ենք դեպք, երբ երիտասարդ մայրը իր երեխային սայլակով թողել է ավտոբուսում, իսկ ինքն իջել է, այսինքն՝ տարված է եղել հեռախոսով, էլ չեմ խոսում, թե ինչքան վթարներ են լինում, կիբեռբուլինգը, որ երեխաներն այդ օնլայն հարթակներում շատ ավելի դաժան ձևերով են իրար հալածում, քան դեմառդեմ: Աշխարհում բազմաթիվ են մահվան դեպքերը, հոգեբանական տրավմաները, դեպրեսիաները, այսինքն՝ շատ-շատ մեծ խնդիրներ է ստեղծում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում