Նախընտրական եւս մի արեւմտամետ բլոկ է ձեւավորվում. «Իրավունք»
ՆերքաղաքականԱվետիք Չալաբյանի կողմից համակարգվող «ՀայաՔվե» քաղաքացիական միավորումը քաղաքական հայտ է ներկայացնում՝ մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին: Փետրվարի 15-ին կայացել է միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ որոշում է կայացվել՝ մասնակցելու 2026 թ. խորհրդարանական ընտրություններին: Իսկ թե ինչ ձեւաչափով`փակագծեր կբացեն փետրվարի 18-ին:
Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Հայկական քվե»-ի մասնակցության ձեւաչափը լինելու է դաշինքով՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության եւ Մանե Թանդիլյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցության հետ: Չալաբյանը, Թաթոյանն ու Թանդիլյանը եկել են համաձայնության՝ նախընտրական արեւմտամետ բլոկ ստեղծելու հարցում:

