Բաղձալի խաղաղություն, թե ազգակործանում

Վերլուծություն

1991 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանը կանգնած է մի գործընթացի առաջ, որը պաշտոնական լեզվով կոչվում է «սահմանազատում», բայց իրականում հանդիսանում է մեր պետականության գոյաբանական սահմանագիծը։ Կիրանցի հատվածում տեղի ունեցողը ներկայացվում է որպես տարածաշրջանային կայունության հնարավորություն, սակայն միջազգային իրավունքի և դատական պրակտիկայի սառը վերլուծությունը հուշում է՝ սահմանազատումը ինքնին խաղաղության երաշխիք չէ։ Ավելին, առանց հստակ մեխանիզմների, այն կարող է վերածվել նոր աղետի նախերգանքի։ Թուրքիայի հետ առկա է սահման, սակայն չկան դիվանագիտական հաստատված հարաբերություններ:

Սահմանազատման պատրանքն ու միջազգային փորձը

Միջազգային իրավունքի տեսության մեջ սահմանազատումը դիտվում է որպես տեխնիկա-իրավական ընթացակարգ։ Սակայն Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ) իր նախադեպային որոշումներում, մասնավորապես Frontier Dispute (Burkina Faso v. Mali, 1986) գործով, հստակ ամրագրել է. սահմանների ճշգրտումը չի վերացնում հակամարտության ռիսկերը։

Սահմանազատումն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կողմերի միջև նախապես կան համաձայնեցված մեխանիզմներ՝ անվտանգության, տեղահանման կանխարգելման և սեփականության իրավունքների շուրջ։ Եթե չկա քաղաքական փոխզիջման կարողություն և անվտանգային երաշխիք, ապա թղթի վրայի գիծը դառնում է անպաշտպան։ Մադրիդյան սկզբունքներից մինչև այսօրվա իրողություններ՝ փորձը ցույց է տալիս, որ սահմանը սոսկ գեոդեզիական կետ չէ, այլ մարդկանց պաշտպանության գոտի։

II. Ալմա-Աթայից մինչև Պրահա. Uti possidetis juris

2022-ի Պրահայի հայտարարությամբ կողմերը վերահաստատեցին տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով խորհրդային վարչական սահմանների վրա։ Սա միջազգային իրավունքում հայտնի է որպես uti possidetis juris սկզբունք։ Սակայն սրա կույր կիրառումը՝ առանց հաշվի առնելու տեղում ստեղծված իրավիճակը, Հայաստանի համար կարող է լինել ողբերգական։

Սահմանագծման ներկա փուլում այնպիսի բնակավայրեր, ինչպիսիք են Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Սոֆուլին և Շուռնուխը, հայտնվել են Ադրբեջանի անմիջական թիրախում։ Սա ոչ միայն հումանիտար ռիսկ է, այլև հարկադիր տեղահանության հավանական նախադրյալ, ինչը խստիվ արգելված է միջազգային կոնվենցիաներով։

Անկլավների փոխանակումը և ռազմավարական կոլապսը

Եթե ստատուս քվոն փոփոխվի հօգուտ անկլավների հանձնման, Հայաստանը կհայտնվի հետևյալ իրողությունների առաջ.

  1. Ռազմական էսկալացիայի մշտական օջախ. Անկլավներում ադրբեջանական սահմանապահների տեղակայումը ՀՀ սահմանային շերտի խորքում բերելու է զորքերի կուտակման և անկանոն բախումների։ Հետագայում Ադրբեջանը կարող է ուժով պահանջել «միջանցք»՝ այդ անկլավները իրար միացնելու համար՝ պատճառաբանելով ռազմական անվտանգությունը։
  2. Տրանսպորտային մեկուսացում. Տիգրանաշենի կորուստը նշանակում է զրկվել «Հյուսիս-Հարավ» մայրուղու նկատմամբ վերահսկողությունից։ Հայաստանը փաստացի ջնջվում է տրանսպորտային քարտեզից։ Այն երկրների համար, որոնց համար մենք այլընտրանք էինք Թուրքիային ու Ադրբեջանին, Հայաստանը կդադարի գոյություն ունենալ որպես հուսալի տարանցիկ գործընկեր։
  3. Բնակչության «պաշարում». Քաղաքացիական տեղաշարժն ու բեռնափոխադրումները կդառնան անհնարին։ Ադրբեջանը հնարավորություն կստանա վերահսկելու Հայաստանի ներքին բոլոր հոսքերը՝ ստեղծելով փաստացի շրջափակում պետության ներսում։

III. Effective Control. Հայաստանի իրավական փրկությունը

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սահմանային վեճերը չեն լուծվում միայն հին քարտեզներով։ Հնդկաստան-Բանգլադեշ (2015) համաձայնագրում կիրառվել է տարածքային փոխանակման մոդելը, իսկ Qatar v. Bahrain գործով ԱՄԴ-ն գերակայությունը տվել է փաստացի գոյություն ունեցող կարգավիճակին։

Այստեղ է, որ Հայաստանը պետք է կիրառի effective control (արդյունավետ վերահսկողություն) դոկտրինը։ Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը ստատուս քվոն պահպանելու համար.

  • 30 և ավել տարվա իրավազորություն. 1992 թ.-ից այդ տարածքները գտնվում են ՀՀ փաստացի վերահսկողության ներքո։
  • Պետական գործունեություն. Այդ տարածքներում գործել են ՀՀ պետական և տեղական մարմինները, կառուցվել են ենթակառուցվածքներ, անցկացվել են ընտրություններ։
  • Ադրբեջանի լռությունը. Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը պաշտոնական պահանջ չի ներկայացրել միջազգային ատյաններում այս տարածքների վերաբերյալ։

Միջազգային իրավունքի համաձայն (օրինակ՝ Nicaragua v. USA), սա բավարար է, որպեսզի ներկայիս վերահսկողությունը ճանաչվի որպես իրավաչափ և հիմնարար։

Եզրակացություն. Ստատուս քվոն՝ որպես անվտանգության երաշխիք

Սահմանազատումը չի կարող դիտարկվել որպես սոսկ տեխնիկական սահմանագծում։ Այն տարածաշրջանային անվտանգության և պետական ինքնիշխանության բաղկացուցիչ տարր է։ Հայաստանի Հանրապետությունն ունի բոլոր հիմնավոր պատճառները՝ պահանջելու ներկայիս ստատուս քվոյի պահպանումը։

Մենք պետք է հասկանանք՝ ցանկացած զիջում «հանուն խաղաղության» առանց իրավական և անվտանգային երաշխիքների, բերելու է ոչ թե խաղաղության, այլ պետականության կազմալուծման։ Սահմանը պետք է լինի պատնեշ, այլ ոչ թե հիմք՝ նոր ներխուժումների համար։

ՌՈՒԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում