«Փաստ». Արևմուտքը Փաշինյանին պարտադրում է շուտափույթ լուծել երկաթուղու հարցը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը: Արդեն փետրվարի 13-ին նա հայտարարել էր, թե երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։ Փաշինյանը նաև հավելել էր, թե «Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկաթուղու հարցին բավականին ծավալուն անդրադարձ է եղել Փաշինյանի և Վենսի ընդլայնված կազմով հանդիպմանը։ Հայկական կողմից հնչած միակ պահանջը եղել էր այն, որ եթե նոր ընկերություն է ներգրավվելու, ապա թուրքական կամ ադրբեջանական կապիտալ այդ երկաթուղային ընկերությունում չլինի։
Ամերիկացիները չեն խոստացել, փոխարենը նշել են, որ կարող են կառավարումն իրականացնել օֆշորային ընկերությունում գրանցված որևէ ընկերության միջոցով, որի իրական սեփականատերերին պարզելը չափազանց բարդ է լինելու։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

