Ուկրաինայում F-16-երի մի մասի օդաչուներն ամերիկացի և հոլանդացի են. Intelligence Online-ը
ՄիջազգայինՈւկրաինայում F-16-երի մի մասի օդաչուներն ամերիկացի և հոլանդացի են,- հայտնում է Intelligence Online-ը:
Ըստ աղբյուրի, ստեղծվել է գաղտնի F-16 էսկադրիլիա, որը կազմված է ուկրաինացի և ՆԱՏՕ-ի վետերան օդաչուներից: Նրանց առաքելությունն է փորձել խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը:
Էսկադրիլիան ձևավորվել է վերջին շաբաթներին խիստ գաղտնիության պայմաններում՝ նոր F-16-ները շահագործելու համար: Ստորաբաժանումը կարևոր դեր է խաղում Կիևի շրջանի երկնքում, որը անընդհատ հարձակման է ենթարկվում:
Էսկադրիլիան ներառում է ամերիկացի օդաչուներ, որոնք ունեն մեծ մարտական փորձ Աֆղանստանում: Նրանցից մեկը վերջերս մասնակցել է Մերձավոր Արևելքում իրականացվող գործողություններին՝ նախքան Ուկրաինա ժամանելը:
Նիդեռլանդները բերել է օդաչուների, որոնք մարզվել են եվրոպական էլիտար օդային մարտական դպրոցներում, որոնք մասնագիտանում են ժամանակակից խափանման մարտավարության և բարձր տեխնոլոգիական օդային պատերազմի մեջ:
Intelligence Online-ը պարզաբանում է. արևմտյան վետերանները ստորագրել են ժամանակավոր պայմանագրեր՝ վեցամսյա ռոտացիաներով (հնարավոր երկարաձգմամբ): Նրանք պաշտոնական կոչումներ չունեն Ուկրաինայի ռազմական կառուցվածքում և չեն գրանցված պետական ծառայության մեջ:
F-16-ները օգտագործվում են պարեկությունների համար, այդ թվում՝ գիշերային պարեկությունների, որպեսզի ապահովվի ռադարային առավելագույն ծածկույթ և արագ արձագանք:

