Թեհրանը մտահոգություն ունի, որ իսրայելցիները կարող են ի վերջո հայտնվել Հայաստանում. «Ալիք» օրաթերթի խմբագիրը TRIP-ի հետեւանքների մասին
ՀանդիպումԳլխավոր նպատակը, որը Արևմուտքն ու ԱՄՆ-ն փորձում են իրականացնել TRIP-ի միջոցով, տարածաշրջանում անվտանգության միջավայրի, աշխարհաքաղաքական հավասարակշռության և ուժերի հարաբերակցության փոփոխությունն է։ Իրանի համար սա, առաջին հերթին, լի է չափազանց լուրջ անվտանգության մարտահրավերներով, քանի որ արևմտյան ուժերի ներկայությունը անընդունելի է, հատկապես նրա սահմանների մոտ,-TRIP-ի միջանցքի վերաբերյալ նման գնահատակ է հնչեցնում Թեհրանում հրատարակվող «Ալիք» հայկական թերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը, ընդգծելով
- Իրանը կկորցնի նախորդ տարիներին ունեցած բացառիկ տարանցիկ առավելությունն ու կարևորությունը: Արդյունքում Իրանի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների, մասնավորապես՝ անվտանգության ոլորտում, կտրուկ կնվազի։ Ավելին, սա փաստացի նշանակում է ամերիկյան, ՆԱՏՕ-ի և արևմտյան ուժերի անմիջական ներկայություն անմիջապես Իրանի սահմանների մոտ։ Եվ սա այն դեպքում, երբ Իրանը 1991 թվականից ի վեր գործնականում որևէ խնդիր չի ունեցել այս ոլորտում։
Իրանական կողմն ունի նաև այլ մտահոգություններ Թեհրանը մտահոգություն ունի, որ իսրայելցիները կարող են ի վերջո հայտնվել Հայաստանում։

