«Իրավունք». Նախկին կոմիկ-քաղաքապետը մինչեւ մարտ չխոսելու ուխտ է արել
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է.
«Պարզվում է` ոչ վաղ անցյալում հասարակությանը սեւերի-սպիտակների բաժանած կոմիկ-քաղաքապետ, այսօր իրեն ընդդիմադիր հռչակած Հայկ Մարությանը մինչեւ մարտ չխոսելու ուխտ է արել։ «Իրավունքը» փորձեց զանգահարել նրան եւ հասարակությանը հուզող որոշ հարցերի պատասխանները ստանալ։ Սակայն նա, թերեւս կռահելով, որ բարդ հարցեր են լինելու, չպատասխանեց` հեռախոսահամարը փոխանցելով օգնականին: Ով էլ տեղեկանալով, որ զանգը լրատվամիջոցից է, միայն հայտնեց, որ Մարությանը մինչեւ մարտ չի խոսելու։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

