«Բեսպրեդելը»՝ որպես կառավարման մոդել

Վերլուծություն

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանից ստացվող վերջին լուրերը հիշեցնում են ոչ թե մայրաքաղաքի բնակելի թաղամաս, այլ ռազմական գործողությունների գոտի։ Կրակոցներ՝ օրը ցերեկով, բազմաբնակարան շենքերի բակերում, տասնյակ երիտասարդների մասնակցությամբ: Մեկ զոհ, մի քանի ծանր վիրավորներ։ Իսկ դեպքի վերաբերյալ իրավապահների հաղորդագրությունները կցկտուր են, սահմանափակ։ Սակայն հասարակության արձագանքը լիակատար շոկն է եւ արդարացի զայրույթը:

Աջափնյակը Երեւանի համեմատաբար խաղաղ թաղամասերից մեկն է, մինչդեռ այնտեղ այսօր կրակոցներ են հնչում՝ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, որտեղ ամեն օր հարյուրավոր երեխաներ են հաճախում։ Այս համադրությունն ինքնին խորհրդանշական է. մեկ կողմում՝ տեխնոլոգիական ապագայի մասին խոստումներ, մյուսում՝ իրականություն, որտեղ բակերը վերածվում են «ռազբորկաների» հարթակների։

Երբ ընդդիմադիր շրջանակներում Հայաստանը համեմատում են Սիցիլիայի հետ, ակնարկը պարզ է՝ պետության թուլացում, քրեական ենթամշակույթի ակտիվացում, ընտրովի արդարադատություն: Խնդիրը մեկ միջադեպը չէ: Խնդիրը միտումն է. նման դեպքերն այլեւս բացառություն չեն, այլ կրկնվող օրինաչափություն: Իսկ իրավապահների ուշադրության կենտրոնում ոչ թե նման դեպքերի կանխումն է, այլ ընդդիմադիրներին ու հոգեւորականներին հետապնդելը, լռեցնելն ու ճնշելը:

Իշխանությունները պարբերաբար հայտարարում են ոստիկանության թվի աճի, տեխնիկական վերազինման, բյուջետային ֆինանսավորման ավելացման մասին։ Դրոններ, գաղտնալսման համակարգեր, նոր ծառայողական մեքենաներ։ Սակայն հարցը մնում է բաց՝ ինչպե՞ս է ստացվում, որ այս պայմաններում քրեական խմբավորումների համարձակությունն աճում է, իսկ զանգվածային հրաձգությունները չեն կանխվում:

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՁԱԽՈՂՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Եթե ուժային կառույցների հիմնական ռեսուրսը կենտրոնացվում է քաղաքական գործընթացների վերահսկման, բողոքի ակցիաների ցրման եւ ընդդիմադիրների նկատմամբ ցուցադրական խստության վրա, ապա հանրային անվտանգությունը դառնում է երկրորդական։ Երբ անհրաժեշտ է հանրահավաք ցրել, ոստիկանությունը հայտնվում է ակնթարթորեն։ Երբ պետք է կանխել զինված բախումը բնակելի թաղամասում՝ արձագանքը ուշացած է կամ բացակա։

ՀՀ Սահմանադրությամբ պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների կյանքի եւ առողջության պաշտպանությունը։ Սակայն վերջին տարիներին ստեղծվում է տպավորություն, որ իրավապահ համակարգը գործում է ընտրովի սկզբունքով։ Մի դեպքում՝ կոշտ եւ ցուցադրական, մյուսում՝ անտեսող եւ պասիվ։

Աջափնյակի դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է երիտասարդների միջեւ ծագած վեճի հետեւանք։ Սակայն հարցն այն է՝ ինչպե՞ս է հնարավոր, որ տասնյակ մարդիկ, զինված ինքնաձիգներով եւ ատրճանակներով, կարողանում են ազատ տեղաշարժվել մայրաքաղաքում, հավաքվել ու բացել կրակ՝ առանց նախապես հայտնվելու իրավապահների տեսադաշտում։ Արդյոք օպերատիվ տեղեկատվություն չկա՞, թե՞ այն պարզապես չի օգտագործվում։

Հասարակական վստահությունը իրավապահների նկատմամբ չի չափվում միայն բացահայտված գործերի թվով։ Այն չափվում է կանխված հանցագործություններով։ Իսկ երբ արյուն է հոսում բակերում, կանխարգելման մասին խոսելը ուշացած արդարացում է թվում։

Ո՞ՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ ԱՅՍ ՄԻՏՈՒՄԸ

Մի քանի տարի առաջ հասարակությանը խոստացվում էր «ապագա»։ Այսօր խոստացվում է «խաղաղություն»։ Սակայն խաղաղությունը չի կարող սահմանափակվել արտաքին քաղաքական օրակարգով։ Եթե երկրի ներսում քաղաքացին իրեն ապահով չի զգում սեփական բակում, ապա արտաքին խաղաղության խոստումները հնչում են դատարկ։

Իշխանության ներկայացուցիչները հաճախ պնդում են, թե քրեական միջադեպերը քաղաքականացնելու փորձերը շահարկում են ողբերգությունը։ Սակայն երբ հանցավորության աճը դառնում է համակարգային, երբ պատժի անխուսափելիության սկզբունքը խաթարվում է, քաղաքական պատասխանատվությունը անխուսափելի է:

Պետության առաջնային գործառույթը սահմանների պաշտպանությունն է եւ ներքին կարգուկանոնի ապահովումը։ Եթե երկուսն էլ հարցականի տակ են, ապա հասարակության մոտ ձեւավորվում է անպաշտպանության խոր զգացում։ Իսկ անպաշտպան հասարակությունը դառնում է կա՛մ հարմարվող, կա՛մ պայթյունավտանգ։

Եթե յուրաքանչյուր նման դեպք ավարտվում է միայն քրեական գործի հարուցմամբ եւ մի քանի ձերբակալությամբ, բայց առանց խորքային վերլուծության ու համակարգային փոփոխությունների, ապա «Սիցիլիա» համեմատությունը կարող է վերածվել ոչ թե փոխաբերության, այլ` իրականության։

Այսօր հարցը մեկն է՝ կա՞ քաղաքական կամք վերականգնելու պետության մենաշնորհը ուժի կիրառման վրա, թե՞ բակերում հնչող կրակոցները դառնալու են նոր նորմա։ Եթե երկրորդը, ապա մենք իսկապես կանգնած ենք ոչ թե առանձին միջադեպի, այլ պետականության ճգնաժամի առաջ։ Մտածելու ժամանակն արդեն անցել է։ Հարցն այժմ պատասխանատվությունն է։

ՈՎ Է ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ինչ խոսք, այս իշխանությունների հետ ամեն ինչ պարզ է: Այս իշխանությունն ի վիճակի է միայն գոռալ «խաղաղություն», բայց բերել պատերազմ՝ սահմանին, հիմա էլ` արդեն բակերում: Իսկ որքանո՞վ են խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հույս ներշնչում ընդդիմադիրները, որ կարող է ինչ-որ բան փոխվել:

Օրինակ, տեղեկություններ կան, որ խոշոր դաշինքներից մեկով մտատիր է ընտրություններին մասնակցել ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը: Նրա հետ առնչվող վերջին ու հին սկանդալների ֆոնին, թե որքանով կարող է իր հետ դաշինք կազմած ուժի վարկանիշն ավելանալ կամ նվազել, ցույց կտա ժամանակը: Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկա ընտրությունները լինելու են խիստ խայտաբղետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում