Կիևի ռեժիմի առաջնորդները ստիպված կլինեն փախչել, կամ նրանց «կախաղան կբարձրացնի իրենց ժողովուրդը հենց Մայդանում». Մեդվեդեւ
ՄիջազգայինՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը որոշ փակագծեր է բացել ուկրաինական բանակցությունենրի մասին: Բայց նաեւ նշելով, որ Ռուսաստանը, պայմանավորվածության համաձայն, չի բացահայտում Ուկրաինայի վերաբերյալ ընթացող բանակցությունների արդյունքները։ Ըստ Մեդվեդեւի.
Ռուսաստանը բանակցություններում արտահայտել է իր դիրքորոշումը, այդ թվում՝ տարածքային հարցի և Ուկրաինայի ապառազմականացման պարամետրերի վերաբերյալ։
Կիևի ռեժիմի առաջնորդները ստիպված կլինեն փախչել, կամ նրանց «կախաղան կբարձրացնի իրենց ժողովուրդը հենց Մայդանում». Հիտլերի և Մուսոլինիի ճակատագիրը դրա օրինակ է։
Կիևը աստիճանաբար սկսում է գիտակցել այն իրավիճակը, որում հայտնվել են։ Կիևի ռեժիմի որոշ առաջնորդների համար պատերազմի շարունակությունը «իրենց սեփական կյանքի երկարացումն է»։
Ռուսաստանին հաղթանակ է պետք, բայց դրա գինը կարևոր է, հայտարարել է Մեդվեդևը՝ կոչ անելով զինվորականներին հոգ տանել իրենց մասին։

