«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՇՈՒԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՇՈՒԻՍՏ

Սպորտ

 Հայաստանի Ավանդական Ուշու - սանդայի մեծահասակների հավաքականի անդամ, առաջատար մարզիկ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, Աշխարհի մեծահասակների բրոնզե մեդալակիր ԱՐՍԵՆ ԲԱՂՐՅԱՆՆ վերջերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ Միջազգային ուշուի ֆեդերացիայի վարկածով։ Միջազգային ուշուի ֆեդերացիան /IWUF /նրան ճանաչել է 2025-ի լավագույն ուշուիստ սանդայի գծով ընդգծելով թե նրա մարզական նվաճումները, թե անձնական որակները։ IWUF -ի հայտարարության մեջ նշվում է, որ Արսեն Բաղրյանը համարվում է Հայաստանի ամենաուժեղ մարզիկներից մեկը աչքի ընկնելով բացառիկ ֆիզիկական տվյալներով, բարձր կարգապահությամբ և օրինակելի մարդկային հատկանիշներով։ Արսենն ուշու - սանդայով սկսել է զբաղվել վաղ տարիքից և իր մարզական կարիերայի ընթացքում բազմիցս դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է ազգային, Եվրոպական և միջազգային մրցաշարերում։ 2025-ին նա նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչը ևս մեկ անգամ հաստատել է նրա կայունությունն ու բարձր դասը։ IWUF-ի կողմից տրված այս ճանաչումը դարձավ փայլուն մրցաշրջանի տրամաբանական եզրակացությունը և ամրապնդեց հայ մարզիկի դիրքը որպես համաշխարհային ուշուի առաջատարներից մեկը։

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել ԱՐՍԵՆ ԲԱՂՐՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Արսեն, լավագույն մարզիկ ճանաչվելու և ՀՀ սպորտի վարպետի կոչման արժանանալու առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Անկեղծ ասած, այս տիտղոսը շատ ոգևորիչ ու պարտավորեցնող է ինձ համար։ Մեր երկրից միակ մարզիկը ես էի, որ ընդգրկված էի այդ ցանկում. Աշխարհի 9 լավագույն մարզիկներից 1-ը ես եմ, դա որոշվել է քվեարկության միջոցով։ Շատ ուրախ եմ, կաշխատեմ շարունակել իմ նվաճումները։ Անցած տարին ինձ համար բավականին հաջող էր, դարձա մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և Աշխարհի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի առաջնությունից միայն ինձ հաջողվեց մեդալ բերել Հայաստան։ Ես 60 կգ քաշային կարգում եմ հանդես գալիս։ Հայաստանի Ավանդական ուշու - սանդայի ֆեդերացիայի նախագահը Ռուստամ Ալավերդյանն է։

- Հիշարժան հաղթանակներ ունեցել ես։

- Երիտասարդների առաջնություններում հաղթել եմ թուրք և ադրբեջանցի մրցակիցների։

- Արսեն, տեղյակ եմ, որ ծնունդով Արցախից ես։

- Այո, հենց մայրաքաղաք Ստեփանակերտում էինք բնակվում։ Ցավոք, 2023-ին, երբ ամբողջությամբ հայաթափվեց Արցախը, մենք էլ հազարավոր արցախցիների հետ հարկադրաբար բռնեցինք գաղթի ճամփան ու այժմ Երևանում վարձով ենք ապրում։ Ինչ էլ լինի, երբեք չենք կարող համակերպվել Արցախի ծանր կորստի հետ։

- Իսկ այս տարվա ծրագրերի մասին ինչ կասես։

- Մայիս ամսին Չինաստանում կկայանա Աշխարհի գավաթի խաղարկությունը, ապա Եվրոպայի առաջնությունը Ֆրանսիայում։ Մեզ պետությունը, մեր ֆեդերացիան աջակցում են, որ գնանք, մասնակցենք։ Բայց ավելի լավ կլիներ, որ մեզ պետությունը, կամ Սպորտի նախարարությունը ամսական թոշակ, գումար տրամադրեին, որպեսզի սպորտը չթողնենք ու երկրորդ աշխատանքի մասին մտածենք։

- Ավանդական ուշու - սանդան մեր երկրում զարգացած մարզաձև կարող ես համարել։ - Իհարկե, բավականին զարգացած է Հայաստանում։ - Շնորհակալություն, Արսեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Զգացված եմ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան