Կլինի՞ Պուտինի, Թրամփի եւ Զելենսկու հանդիպում

Վերլուծություն

­Ռու­սա­կան Գլ­խա­վոր հե­տա­խու­զա­կան վար­չութ­յան` ԳՌՈՒ-ի ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լի` գե­նե­րալ Ա­լեք­սե­եւի դեմ մա­հա­փոր­ձի բա­ցա­հայ­տու­մը ա­նակն­կալ­նե­րի տե­ղիք չտվեց: Ի սկզբա­նե էլ, երբ բռնե­ցին կա­տա­րող­նե­րին, հայտ­նի էր, որ այն պատ­վի­րել են ուկ­րաի­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը:

ՆՈՐԻՑ «ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ»

­Բայց ա­հա, ՌԴ ԱԴԾ ղե­կա­վար Ա­լեք­սանդր Բորտ­նի­կո­վը գե­նե­րալ Ա­լեք­սե­եւի դեմ մա­հա­փորձի հետ կապ­ված տե­ղե­կութ­յուն տա­րա­ծեց, ո­րի մա­սով ժա­մա­նա­կին են­թադ­րութ­յուն­ներ ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Այս­պես, ըստ ФСБ-ի ղե­կա­վա­րի, ինչ­քան էլ որ կոնկ­րետ պատ­վե­րը գա­լիս է Ուկ­րաի­նա­յից, ընդգ­ծենք` Զե­լենս­կու հսկո­ղութ­յան տակ գտնվող թե­ւից, մեկ է`այդ գոր­ծում «բրի­տա­նա­կան հետ­քը ակն­հայտ է»:

Այս հա­վել­յալ, բայց էա­կան դե­տա­լը լիով­ին բա­ցա­հայ­տում է ոչ միայն այն, թե ին­չու ո­րո­շե­ցին մեջ­տե­ղից հա­նել հենց Ա­լեք­սեե­ւին, այլ նաեւ, թե ինչ է կա­տար­վում ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում: Հի­շեց­նենք, այդ փու­լում Ա­բու Դա­բիում ըն­թա­ցող ե­ռա­կողմ` Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ­–ի եւ Ուկ­րաի­նա­յի մի­ջեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րում ռու­սա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը ղե­կա­վա­րում էր ռու­սա­կան ԳՌՈՒ­–ի պե­տը` ադ­մի­րալ Ի­գոր Կոստ­յու­կո­վը: Սա ար­դեն իսկ են­թադ­րում էր, որ երկ­րորդ պլա­նում այդ գոր­ծըն­թա­ցում էա­կան դեր ու­ներ գե­նե­րալ Ա­լեք­սեե­ւը: Եվ այն, որ ե­թե հա­ջող­վեր սպա­նել Ա­լեք­սեե­ւին, դա կա­րող էր ընդ­հուպ` լիա­կա­տար ձա­խող­ման հասց­նել ողջ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, դժվար չէ կռա­հել: Չ­հա­ջող­վեց, բա­նակ­ցութ­յուն­նե­րը տե­ղա­փոխ­վե­ցին Ժ­նեւ: Թե ինչ է դա նշա­նա­կում, ուր կա­րող է տա­նել, դեռ կհաս­նենք: Բուն Ա­լեք­սեե­ւի մա­սով նկա­տենք, որ ե­թե այն­պի­սի լուրջ կա­ռույ­ցի ղե­կա­վա­րը, ինչ­պի­սին է ՌԴ ԱԴԾ–ն, հարկ է հա­մա­րում հրա­պա­րա­կավ մա­հա­փոր­ձը կա­պել «բրի­տա­նա­կան հետ­քի» հետ, նշա­նա­կում է, որ դրա բո­լոր հիմ­նա­վո­րում­ներն այս պա­հին կան: Ա­վե­լին, որ այդ հիմ­նա­վո­րում­նե­րը կա­րող են նաեւ ներ­կա­յաց­վել ում որ պետք է: Ո՞ւմ է պետք. սա, թե­րեւս, դառ­նում է հար­ցի ա­մե­նա­հե­տաքր­քիր կող­մը:

Ա­մերի­կա­ցի­նե­րը` թրամ­փա­կան թի­մը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րում է, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ա­վար­տե­լը Թ­րամ­փի «ման­կութ­յան բյու­րեղ­յա ե­րա­զանքն» է, ո­րին հաս­նե­լու հա­մար ոչ մի բա­նի ա­ռաջ չի կանգ­նի: Ա­վե­լին, թեեւ ընդ­հան­րա­կան լա­վա­տե­սութ­յուն փոր­ձա­գի­տա­կան դաշ­տում չկա, սա­կայն բա­նակ­ցա­յին այդ գոր­ծըն­թա­ցում Թ­րամ­փի ներ­կա­յա­ցու­ցիչ Ո­ւիտ­կո­ֆի մոտ այդ նույն լա­վա­տե­սութ­յունն ա­ռա­վել քան շատ է: Օ­րի­նակ վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը Ս­թիվ Ո­ւիտ­կո­ֆը հնչեց­րեց Fox News-ի ե­թե­րում` Վա­շինգ­տո­նը մոտ է Ուկ­րաի­նա­յի կար­գա­վոր­ման ա­ռա­ջարկ­նե­րի ա­վար­տին: Այ­սինքն, ար­դեն այն­քան են ա­ռաջ գնա­ցել, որ, ըստ Ո­ւիտ­կո­ֆի` Պու­տի­նի եւ Զե­լենս­կու միջեւ հան­դի­պու­մը կա­րող է տե­ղի ու­նե­նալ ա­ռա­ջի­կա ե­րեք շա­բաթ­վա ըն­թաց­քում. ԱՄՆ-ն­ աշ­խա­տում է այս ձեւա­չա­փի վրա: Բ­նա­կան է, այդ հան­դիպ­մա­նը պատ­րաստ­վում է մաս­նակ­ցել նաեւ Թ­րամ­փը: Կարճ ա­սած, որ ԱՄՆ-ն հա­վա­տա­րիմ է Ան­քո­րի­ջում` Ալ­յաս­կա­յում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին եւ հա­սել է դրա­ն ի կա­տար ա­ծե­լու եզ­րագ­ծին:

Ե­թե այդ­պես է, ո­րին, ի դեպ, ոչ միայն ռու­սա­կան ազ­գայ­նա­կան շրջա­նակ­նե­րը, այլ ան­գամ պե­տա­կան հա­մա­կարգն է սկսել կաս­կա­ծան­քով մո­տե­նալ (հի­շեց­նենք Լավ­րո­վի աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ըստ ո­րի, Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երը, թեեւ ա­մե­րի­կա­ցի­ներն են ա­ռա­ջար­կել, բայց լռվել–մ­նա­ցել են), ա­պա կնշա­նա­կի, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը պետք է չա­փա­զանց հե­տաքրքր­վեն նաեւ գե­նե­րալ Ա­լեք­սեե­ւի մա­հա­փոր­ձով, ա­վե­լի կոնկ­րետ` «բրի­տա­նա­կան հետ­քի» մա­սին Բորտ­նի­կո­վի հայ­տա­րա­րութ­յու­նով եւ այն փաս­տե­րով, ո­րոնք ու­նի ФСБ-ն: Իսկ այդ փաս­տե­րը հե­տեւ­յա­լի մա­սին են վկա­յում. բրի­տա­նա­ցի­նե­րը կազ­մա­կեր­պել են կամ առն­վազն մաս­նակ­ցել են Ա­լեք­սեե­ւին շար­քից հա­նե­լու գոր­ծըն­թա­ցին, որ­պես­զի տա­պա­լեն դե­պի Թ­րամ­փի «բյու­րեղ­յա ե­րա­զանք» տա­նող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը: Այ­սինքն, բրի­տա­նա­ցի­նե­րը դրա­նով ու­ղիղ թշնա­մութ­յան հար­թութ­յուն են մտել ոչ միայն Մոսկ­վա­յի, այլ նաեւ` Վա­շինգ­տո­նի հետ: Ու հի­մա գնդա­կը Թ­րամ­փի դաշ­տում է` ի՞նչ է պատ­րաստ­վում ա­նել Լոն­դո­նի հետ:

ԻՆՉ ՄԵՍԻՋ ՀՂԵՑ ՄՈՍԿՎԱՆ

Ն­կա­րագր­ված ի­րա­վի­ճա­կը, ի­հար­կե, բա­ցատ­րում է, թե ին­չու հենց Բորտ­նի­կո­վը եւ հենց այս պա­հին, երբ հայտ­նի դար­ձավ, որ Ուկ­րաի­նա­յի հար­ցով բա­նակ­ցութ­յուն­նե­րի հեր­թա­կան փու­լը, ո­րը, դա­տե­լով Ո­ւիտ­կո­ֆի եր­դում­նե­րից, պետք է դառ­նա եզ­րա­փա­կիչ եւ այդ հիմ­քով հասց­նի երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի կող­մից հաս­տատ­մա­նը` հնա­րա­վոր ե­ռա­կողմ հան­դիպ­ման ժա­մա­նակ, կա­րող են վերսկս­վել Ժն­եւում` փետր­վա­րի 26-ին: Բանն այն է, որ այս­պի­սով բաց տեքս­տով ռուս­նե­րը, ո­րոնք դեռ թեր­հա­վատ են ա­մե­րիկ­յան այդ խոս­տում­նե­րի հետ կապ­ված, բաց տեքստով Վա­շինգ­տո­նին ա­սում են` ա­հա խնդրեմ, բրի­տա­նա­ցի­ներն են ձեր քա­րո­զած գոր­ծըն­թա­ցը կա­սեց­նում, կան փաս­տե­րը: Ու Վա­շինգ­տո­նին դրա­նով կանգ­նեց­նում են բաց խա­ղի պար­տադ­րան­քի ա­ռաջ: Ե­թե ի­րոք ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից ա­ռաջ տար­վող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը մի մեծ բլեֆ է, ա­պա Թ­րամ­փին պետք է որ ա­ռանձ­նա­պես չնյար­դայ­նաց­նի գոր­ծըն­թա­ցը տա­պա­լե­լուն միտ­ված լոն­դոն­յան խա­ղե­րը, կամ հա­կա­ռա­կը: Իսկ դա Մոսկ­վա­յի հետ հստակ ցու­ցիչ կդառ­նա, թե ինչ է ա­նե­լու, ե­թե փետր­վա­րի 26–ի բա­նակ­ցա­յին փու­լը եւս չբե­րի այն արդ­յուն­քին, ո­րը խոս­տա­նում է Ո­ւիտ­կո­ֆը: Կամ, այս ա­մե­նը կա­րող է նաեւ Մոսկ­վա­յի կող­մից Թ­րամ­փին ուղղ­ված հրա­պա­րա­կա­յին մե­սիջ լի­նել. խան­գա­րո­ղը Լոն­դոնն է, նախ պետք է այդ խնդի­րը լու­ծել, այ­լա­պես ոչ մի ա­ռա­ջըն­թաց չի ստաց­վի:

Ընդ ո­րում, Մոսկ­վա­յի նման զգու­շա­վո­րութ­յու­նը եւս կա­րե­լի է հաս­կա­նալ: Բանն այն է, որ ռու­սա­կան ազ­գայ­նա­կան շրջա­նակ­նե­րում գնա­լով միայն սրվում են մտա­հո­գութ­յուն­նե­րը, որ մտել են ոչ մի լավ բա­նի չտա­նող վնա­սա­կան գոր­ծըն­թա­ցի մեջ, ո­րը ոչ միայն շե­ղում է Ռու­սաս­տա­նին, այլ կա­րող է նաեւ կոր­ծա­նա­րար լի­նել: Օ­րի­նակ, ազ­գայ­նա­կան թե­ւը ներ­կա­յաց­նող ռուս փի­լի­սո­փա Դու­գի­նի գնա­հատ­մամբ, Ս­թիվ Ո­ւիտ­կո­ֆի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը բա­նակ­ցութ­յուն­նե­րում ա­ռա­ջըն­թա­ցի եւ­ ա­րագ խա­ղա­ղութ­յան մա­սին ոչ այլ ինչ են, «թոզ փչել Մոսկ­վա­յի աչ­քե­րին», ա­վե­լին` հո­գե­բա­նա­կան հար­ձա­կում Ռու­սաս­տա­նի վրա: Այ­սինքն, պետք է բա­ցար­ձա­կա­պես չվստա­հել Թ­րամ­փի հա­տուկ ներ­կա­յա­ցուց­չի շքեղ խոս­տում­նե­րին, քա­նի որ այդ ա­մե­նը` Վա­շինգ­տո­նից ստաց­ված «դրա­կան» լու­րերն ըն­դա­մե­նը Ռու­սաս­տա­նում ի­րա­վի­ճա­կը ան­կա­յու­նաց­նե­լու հա­մար նա­խա­տես­ված խո­րա­ման­կութ­յուն են:

Ընդ ո­րում, Դու­գի­նը կար­ծում է, որ հիմ­նա­կան հար­ձա­կու­մն ուղղ­ված է ոչ թե ժո­ղովր­դին, այլ ռու­սա­կան է­լի­տա­յի ո­րո­շա­կի խմբին: «Ո­ւիտ­կո­ֆը կրկին խոս­տա­նում է ա­ռա­ջըն­թաց Ուկ­րաի­նա­յի բա­նակ­ցութ­յուն­նե­րում: Զե­լենս­կին ա­վե­լի ի­րա­տես է. հրա­դա­դար չի լի­նի: Կ­լի­նի պա­տե­րազմ: Բայց ռու­սա­կան է­լի­տա­յի հա­մար, ո­րը ա­գա­հո­րեն սպա­սում է Արեւ­մուտ­քում գո­ղաց­ված եւ պահ­ված կա­պի­տա­լի ա­զատ­մա­նը, այս ա­նի­րա­տե­սա­կան խոս­տումն ի­րա­կա­նում թմրա­մո­լին ծաղ­րե­լու ի­մաստ ու­նի»: Այ­սինքն, սա արեւմտ­յան հստակ հաշ­վարկ է. սեղ­մել նյար­դը՝ պա­ռակ­տում հրահ­րե­լու հա­մար: «Կար­ծես թե ԱՄՆ-ն Ռու­սաս­տա­նի է­լի­տա­յի կա­շա­ռա­կեր, կո­ռում­պաց­ված արեւմ­տա­մետ հատ­վա­ծի հո­գե­բա­նա­կան հյուծ­ման ու­ղին է ընտ­րել։ Բո­լո­րը իս­կա­պես ցնցված են. ո­մանք (ժո­ղո­վուր­դը, հայ­րե­նա­սեր­նե­րը) վա­խե­նում են է­լի­տա­յի դա­վա­ճա­նութ­յու­նից, մինչ­դեռ մյուս­նե­րը (է­լի­տա­նե­րը ի­րենք) ջեր­մե­ռան­դո­րեն սպա­սում են հա­կա­մար­տութ­յան ա­վար­տին ցան­կա­ցած պայ­ման­նե­րով»։

Ու սա այն դեպք­ւոմ, երբ, Դու­գի­նի խոս­քով. «Մեզ միայն հաղ­թա­նակ է պետք։ Ա­ռանց դրա Ռու­սաս­տա­նը կդա­դա­րի գո­յութ­յուն ու­նե­նա­լուց։ Այս պա­հին հրա­դա­դա­րի հա­մար նա­խա­պայ­ման­ներ չկան։ Ա­մեն­եւին... Բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խա­նը պետք է լի­նի՝ պա­տե­րազմ մինչեւ հաղ­թա­նակ։ Ան­կախ գնից։ Ո­րով­հետեւ այն ար­դեն թանկ է նստել»:

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԻ ՇԵՄԻՆ

­Ռուս­նե­րի նման մտա­վա­խութ­յուն­նե­րը, ի­հար­կե, ան­հիմն չեն: Բանն այն է, որ չնա­յած ԱՄՆ­–ից ե­կող լա­վա­տե­սա­կան բո­լոր հայ­տա­րա­րութ­յու­ննե­րին, Զե­լենս­կին շա­րու­նա­կում է պնդել, որ մտքով ան­գամ չի անց­նում Դոն­բա­սից զոր­քե­րը հա­նել: Իսկ նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ ար­վում են բրի­տա­նա­ցի­նե­րին հանգս­տաց­նե­լու հա­մար, մեկ է` նաեւ Զե­լենս­կին է դրան­ցով ինքն ի­րեն ար­հես­տա­կա­նո­րեն տա­նում փա­կու­ղի նե­րուկ­րաի­նա­կան դաշ­տում: Այ­սինքն, ե­թե հրա­ժար­վի դրան­ցից եւ վեր­ջում Դոն­բա­սը հանձ­նի, ստիպ­ված է լի­նե­լու շատ հար­ցե­րի պա­տաս­խա­նել, այն էլ` ուկ­րաի­նա­կան ազ­գայ­նա­մո­լա­կան եւ բրի­տա­նա­մետ շրջա­նակ­նե­րի ա­ռաջ:

Այ­սինքն, ռուս­նե­րը կանգ­նում են նույն են­թադ­րութ­յուն­նե­րի ա­ռաջ` Թ­րամ­փը չի կա­րող կամ ի­րոք չի ցան­կա­նում մին­չեւ վերջ Զե­լենս­կուն սեղ­մել, որ կա­տա­րի հենց ա­մե­րի­կա­ցի­նե­րի ծրագ­րած պա­հանջ­նե­րը: Ու ա­վե­լի շատ կա­րող է ռուս­նե­րի մոտ գե­րիշ­խել «չի ու­զում» տար­բե­րա­կը, հաշ­վի առ­նե­լով, որ Վա­շինգ­տո­նը Զե­լենս­կու դեմ ու­նի քայ­լե­րի մի մեծ զի­նա­նոց, ընդ­հուպ` նրան ոչ լե­գի­տիմ ճա­նա­չե­լը: Ընդ ո­րում, ան­գամ այդ դեպ­քում Վա­շինգ­տո­նը կու­նե­նա իշ­խա­նութ­յան ղե­կին, այն էլ ա­ռանց ընտ­րութ­յու­նն­երի, իր մար­դուն նստեց­նե­լու տար­բե­րա­կը` նա­խա­գա­հա­կան լիա­զո­րութ­յու­ննե­րը, ըստ ուկ­րաի­նա­կան Սահ­մա­նադ­րութ­յան, Ռադա­յի խոս­նա­կին փո­խան­ցե­լով եւ  ի­րենց մար­դուն խոսնակ սար­քե­լով:

Արդ­յուն­քում, նման է, որ Մոսկ­վան ներ­կա փու­լում Թ­րամ­փին փո­խան­ցեց անվս­տա­հութ­յան իր բո­լոր ազ­դակ­նե­րը եւ կսպա­սի ար­դեն եր­կու­–ե­րեք օ­րից մեկ­նար­կող բա­նակ­ցա­յին հեր­թա­կան փու­լին: Ե­թե այս ան­գամ էլ բան չփոխ­վի, կտրուկ զար­գա­ցում­ներ չլի­նեն, ա­պա, ըստ ա­մե­նայ­նի, պետք է սպա­սել պա­տե­րազ­մի բա­վա­կա­նին լուրջ սրա­ցում­նե­րի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում