«Սա Ամերիկայի ոսկեդարն է». Թրամփը հանդես է եկել ամենամյա ուղերձով
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձով: Նա իր ներկայիս քաղաքականությունը համարել է «Ամերիկայի ոսկեդարը»։ Ամերիկացի ղեկավարն այդ հայտարարությունն արել է չորեքշաբթի՝ փետրվարի 25-ին, Ներկայացուցիչների պալատում և Սենատում երկրում տիրող իրավիճակի մասին ամենամյա ուղերձում:
«Մեր ազգը վերադարձել է՝ ավելի մեծ, ավելի լավ, ավելի հարուստ և ուժեղ, քան երբևէ։ Սա Ամերիկայի ոսկեդարն է»,- հայտարարել է Թրամփը։
«Հինգ ամսից էլ քիչ ժամանակ անց մեր երկիրը կնշի ամերիկյան պատմության մեջ էպիկական մի կարևոր իրադարձություն՝ մեր փառահեղ ամերիկյան անկախության 250-ամյակը։ Հուլիսի 4-ին մենք կնշենք երկուսուկեսդարյա ազատություն և հաղթանակ, առաջընթաց և ազատություն։
Այսօր մեր սահմանը անվտանգ է, մեր ոգին վերականգնված է, գնաճը կտրուկ անկում է ապրում, եկամուտները արագ աճում են, արագ զարգացող տնտեսությունը կայծակնային արագությամբ վերականգնվում է, իսկ մեր թշնամիները վախեցած են։ Մենք այժմ ունենք Ամերիկայի պատմության մեջ ամենաամուր և ամենաապահով սահմանը»,-ասել է Թրամփը։

