Կրեմլի համար Կիեւին միջուկային զենք տալու հարցով Փարիզի և Լոնդոնի հերքումը էական չէ
ՄիջազգայինՊեսկովն անդրադառնալով Փարիզի և Լոնդոնի կողմից Կիևին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու մեղադրանքների հերքման, հայտարարում է.
«Այս դեպքում տարօրինակ կլիներ ենթադրել, որ նրանք միաձայն կհաստատեն դա: Բայց, իհարկե, մեզ համար այստեղ ամենակարևորը մեր հետախուզական ծառայության ունեցած տեղեկատվությունն է: Սա անհիմն տեղեկատվություն չէ: Եվ հաշվի առնելով մինչ այժմ տեղի ունեցած ամեն ինչի փորձը, մենք կարող ենք բարձր աստիճանի վստահությամբ ենթադրել, որ դա իսկապես այդպես է: Սա հենց այն սպառնալիքն է, որը գոյություն ուներ: Հուսանք, որ այս հետախուզական տեղեկատվության ժամանակին հրապարակումը, ի վերջո, կկանխի այս խելագար, լիովին խելագար պլանների իրականացումը»:

