ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՀԻ, ՈՐ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՏՈԿԱԵՎՆ ԻԶՈՒՐ ԵՆ ԹՐԱՄՓԻՆ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ՏՎԵԼ

Վերլուծություն

Թ­րամ­փի կազ­մա­կեր­պած «Խա­ղա­ղութ­յան գա­գա­թա­ժո­ղո­վին», ո­րին, հի­շեց­նենք, ներ­կա էին Նի­կոն ու Ա­լիե­ւը, ինչ­պես նաեւ Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ Տո­կաե­ւը, մեկ հե­տաքր­քիր դրվագ ար­ձա­նագր­վեց, ո­րը մի տե­սակ ու­շադ­րութ­յու­նից դուրս մնաց: Խոսքն այն մա­սին է, որ թեեւ Թ­րամ­փը պա­հան­ջել էր այդ հա­մա­կար­գում ներգ­րավ­վե­լու հա­մար պե­տութ­յուն­նե­րը վճա­րեն 1 մի­լիարդ դո­լար, սա­կայն հայտ­նի դար­ձավ, որ միայն մի քա­նիսն են այդ գու­մա­րը տվել:

ՏՈՒՐ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ

Ո­րե­ւէ տե­ղե­կութ­յուն չկա, որ Փա­շին­յա­նը մի­լիար­դը տվել է ու դժվար էլ տա: Մեկ մի­լիարդ վճա­րել այն պա­հին, երբ Նի­կո­լի շնոր­հիվ Հա­յաս­տա­նը ար­տա­քին պարտ­քի նո­րա­նոր ռե­կորդ­ներ է սահ­մա­նում, առն­վազն տարօ­րի­նակ կլի­ներ, հա­մե­նայն­դեպս, հե­տաքր­քիր կլի­ներ լսել Նի­կո­լի բա­ցատ­րու­թյու­նը` հա­նուն ին­չի՞ է այդ գու­մա­րը տա­լիս: Բայց ա­հա, մի շարք աղբ­յուր­ներ տե­ղե­կաց­նում են, որ այդ գու­մա­րը մու­ծած երկր­նե­րի շար­քում են ինչ­պես Ադր­բե­ջա­նը, այն­պես էլ` Ղա­զախս­տա­նը: Ու հաշ­վի առ­նե­լով, որ Ա­լիե­ւը եւ Տո­կաե­ւը մինչ այս Գա­զա­յի բնա­կիչ­նե­րի նեղ վի­ճա­կի պատ­ճա­ռով ա­մե­նե­ւին էլ ի­րենց չէին կո­տո­րում, գու­մա­րած փաս­տը, որ Գա­զան, վեր­ջա­պես, ա­վերել է Հեյ­դա­րո­վի­չի դաշ­նա­կից Իս­րա­յե­լը, կա­րե­լի է են­թադ­րել, որ ի­րա­կա­նում այդ փո­ղը տվել են հա­նուն Թ­րամ­փի բա­րե­հա­ճութ­յան: Կամ այս­պես. Թ­րամ­փի բա­րե­հաճ հա­յացքն այն կար­գի են կա­րե­ւո­րում, որ հա­նուն դրա մեկ մի­լիարդն ա­մե­նե­ւին էլ չեն ափ­սո­սում: Ու այս­տեղ շատ պարզ հարց է ա­ռա­ջա­նում. Ա­լիե­ւի, էլ չա­սած` Տո­կաե­ւի ին­չի՞ն է պետք մեկ մի­լիարդ դո­լա­րով ամ­րապնդ­ված թրամփ­յան բա­րե­հա­ճութ­յու­նը, երբ մաս­նա­վո­րա­պես Ղա­զախս­տա­նը գո­նե պաշ­տո­նա­պես Մոսկ­վա­յի դաշ­նա­կիցն է, նաեւ սերտ նկրտում­ներ է ի ցույց դնում Պե­կի­նի հան­դեպ:

­Թե Ա­լիե­ւի եւ Տո­կաե­ւի ին­չին է պետք Թ­րամ­փի սե­րը, կա­րե­լի է կռա­հել: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս Վա­շինգ­տո­նը բա­վա­կա­նին ակ­տի­վաց­րեց Թուրքիա­յից` Հա­յաս­տա­նով եւ Ադր­բե­ջա­նով մին­չեւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա ձգվող կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման: Ա­վե­լին, Վեն­սի հայտ­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցի ժա­մա­նակ այդ մա­սին խոս­վեց բա­ցա­հայտ: Ընդ ո­րում, ոչ միայն եր­կա­թու­ղա­յին կա­պի, այլ նաեւ է­ներ­գա­կիր­նե­րի հոս­քե­րի: Մինչ­դեռ Ղա­զախս­տա­նը այդ թե­ման մշտա­պես է ե­րա­զել լու­ծել: Մինչ այս պահն էլ Ղա­զախս­տա­նը դե­պի Արեւ­մուտք կա­րող է է­ներ­գա­կիր­ներ փո­խան­ցել միայն Ռու­սաս­տա­նի մի­ջո­ցով, հաշվի առ­նե­լով այն մե­կու­սաց­վա­ծութ­յու­նը, որն ու­նի այդ եր­կի­րը: Ռու­սաս­տա­նը շրջան­ցե­լու հա­մար միակ տար­բե­րա­կը Կաս­պից ծովն է, ո­րը, սա­կայն, հաշ­վի առ­նե­լով նաեւ այն ռազ­մա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը, ո­րոնք ու­նեն Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը Կաս­պից ծո­վում, Ղա­զախս­տա­նի հա­մար միշտ էլ ե­ղել է փակ: Բայց հաշ­վի առ­նե­լով Թ­րամ­փի խոս­տա­ցած ա­ջակ­ցութ­յու­նը, հույ­սեր ա­ռա­ջա­նում են: Հա­նուն դրա, ի­հար­կե, կա­րե­լի է մեկ մի­լիարդ էլ վճա­րել:

Ա­լիե­ւի հա­մար, ի­հար­կե, շա­հագրգռ­վա­ծութ­յունն ա­վե­լի մեծ է: Ե­թե Թ­րամփն ի­րա­կա­նում էլ ո­րո­շել է գոր­ծար­կել Հա­րա­վա­յին Կով­կա­սով Կենտ­րո­նա­կան Ա­սիա կա­պու­ղին, ո­րը ԽՍՀՄ-ի փլու­զու­մից սկսած անգ­լո­սաք­սո­նա­կան գլխա­վոր, բայց այդ­պես էլ մինչ այս պահն ան­կա­տար մնա­ցած ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղութ­յուն­նե­րից մեկն է, որ դա Ադր­բե­ջա­նին կա­րող է դարձ­նել հիմ­նա­կան լո­գիս­տիկ կենտ­րոն, որն ա­պա­հո­վե­լու է ողջ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի հոս­քե­րը դե­պի Ա­րեւ­մուտք: Գու­մա­րած, այդ ողջ լո­գիս­տի­կան ա­պա­հո­վե­լու հա­մար ԱՄՆ-ին պետք է լի­նե­լու նաեւ ու­ժա­յին բա­ղադ­րիչ, եւ այդ հար­ցով եւս Ադր­բե­ջանն ա­մե­նա­հար­մար գո­տին է: Իսկ ե­թե հան­կարծ Թ­րամփն Ի­րա­նին ոչն­չաց­նե­լու հար­ցով մտա­ծի մին­չեւ վերջ ա­ռաջ գնալ, ա­պա ի­րա­նա­կան ո­րո­շա­կի տի­րույթ­ներ յու­րաց­նե­լու հար­ցում Ա­լիե­ւի ա­ռաջ Թր­ամ­փի բա­րե­հա­ճութ­յու­նը հե­քիա­թա­յին հնա­րա­վո­րութ­յուն­ներ է բա­ցում: Այդ բո­լոր հույ­սե­րի հա­մար մեկ մի­լիարդ տա­լը, ի­հար­կե, ծի­ծա­ղե­լի գու­մար է:

­Մեկ նյո­ւանս, ի­հար­կե, այս­տեղ կա. Ա­լիե­ւը, ա­սենք նաեւ Տո­կաեւն այս ի­րա­վի­ճա­կում ստիպ­ված էր բա­ցա­հայտ խա­ղի մեջ մտնել: Չ­նա­յած աշ­խարհն այն վի­ճա­կում է, որ նման հա­կում­ներն ար­դեն ա­ռանձ­նա­պես չեն էլ թաքց­վում: Ա­լիե­ւի պա­րա­գա­յում էլ նա ար­դեն հասց­րել է մեկ ան­գամ իր այդ հա­կում­ներն ի ցույց դնել: Այն ժա­մա­նակ, ի­հար­կե, տե­սա­նե­լի ա­ռա­ջին պլա­նում հիմ­նա­կան խա­ղա­վա­րը Բ­րի­տա­նիան էր, եւ պարզ­վեց, որ նրա կշի­ռը չբա­վա­րա­րեց գոր­ծըն­թա­ցը մին­չեւ վերջ ա­ռաջ տա­նել: Այդ թվում, Թ­րամ­փը ողջ հա­կաի­րա­նա­կան գոր­ծըն­թա­ցում բա­վա­րար­վեց մի քա­նի հար­ված­նե­րով: Հի­մա ար­դեն, նման է, որ Թ­րամ­փին շատ ա­վե­լի խորն են ներ­քա­շել հա­կաի­րա­նա­կան այդ ճա­հի­ճը, սպա­սե­լիք­նե­րը Բաք­վում ա­վե­լի լուրջ են:

ԹՐԱՄՓՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԻ

­Մյուս կող­մից էլ այն, որ ա­ռանց Ի­րա­նը վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու, Թ­րամփն հա­զիվ թե վերջ­նա­կան ըն­թացք տա հա­րավ­կով­կաս­յան մեծ մի­ջանց­քի թե­մա­յին, են­թադ­րե­լի է: Ա­մեն դեպ­քում, քիչ չեն փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րը, որ նա­խորդ եր­կու-ե­րեք տաս­նամ­յակ­նե­րին եւս այդ նա­խա­ձեռ­նութ­յան գործ­նա­կան ըն­թաց­քը կանգ­նեց­վել է հենց նույն պատ­ճա­ռով` ՌԴ-ն­ եւ Ի­րա­նը կա­յուն վե­րահս­կո­ղութ­յուն ու­նեն Կաս­պից ծո­վում, եւ այն հա­տե­լու եւ լո­գիս­տիկ ու­ղի­ներ ստեղ­ծե­լու հա­մար պետք է լու­ծել Թեհ­րա­նի խնդի­րը, ո­րի դեպ­քում Ռու­սաս­տա­նի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը եւս կասպ­յան գո­տում էա­պես կնվա­զեն: Ա­ռա­վել եւս` Հա­րա­վա­յին Կով­կա­սում կա­յուն ա­րեւմտ­յան վե­րահս­կո­ղութ­յան դեպ­քում:

Ամ­բողջ հար­ցը, սա­կայն, գա­լիս հաս­նում է նույն բա­նին` Թ­րամ­փը, թեեւ նրան բա­վա­կա­նին խորն են ներ­քա­շել ի­րա­նա­կան հա­կա­մար­տութ­յան մեջ, կտա՞ վերջ­նա­կան հար­ձակ­ման հրա­մա­նը, հաշ­վի առ­նե­լով այն հսկա­յա­կան խնդիր­նե­րը, ո­րոնք այդ դեպ­քում գո­նե իր եւ իր թի­մի հա­մար ա­ռա­ջա­նում են: Ի­հար­կե, ե­թե հնա­րա­վոր լի­ներ մեկ հար­վա­ծով, ինչ­պես Վե­նե­սո­ւե­լա­յում է, հար­ցը լու­ծել, մտա­ծե­լու ոչ մի բան չէր լի­նի: Ըստ թրամ­փա­մետ Axios-ի, որ հար­ձա­կումն այս պա­հին էլ Վա­շինգ­տո­նի միակ տար­բե­րա­կը չէ: Այ­սինքն, Թ­րամ­փը դեռ քննար­կում է Ի­րա­նի հետ գործ ու­նե­նա­լու տար­բեր տար­բե­րակ­ներ՝ սկսած «խորհր­դան­շա­կան գոր­ծար­քից» մինչեւ Խա­մե­նեիի վե­րա­ցու­մը։

Հ­րա­պա­րակ­ման աղբ­յուր­նե­րի հա­մա­ձայն՝ լար­ված ի­րա­վի­ճա­կի խա­ղաղ կար­գա­վո­րու­մը հնա­րա­վոր է, ե­թե Ի­րա­նը Թ­րամ­փին ներ­կա­յաց­նի մի ծրա­գիր, ո­րը թույլ կտա ԱՄՆ նա­խա­գա­հին, «դեմ­քը մաք­րա­գոր­ծած» դուրս գալ ներ­կա ի­րա­վի­ճա­կից` տա­լով բա­ցատ­րութ­յուն, թե ին­չու է այդ­քան զորք, հսկա­յա­կան ծախ­սեր կա­տա­րե­լով, կու­տա­կել Ի­րա­նի դեմ: «Նա­խա­գահ Թ­րամ­փը պատ­րաստ է ըն­դու­նել գոր­ծար­քը, ե­թե այն էա­կան է, եւ­ ե­թե նա կա­րո­ղա­նա այն քա­ղա­քա­կա­նա­պես ներ­կա­յաց­նել երկ­րի ներ­սում »,- լրատ­վա­մի­ջո­ցին ա­սել է ԱՄՆ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յան։ «Նա­խա­գա­հը դեռ չի ո­րո­շել հար­վա­ծել։ Ես դա գի­տեմ, քա­նի որ հար­ված չի ե­ղել։ Նա կա­րող է եր­բեք չհար­վա­ծել։ Կամ նա կա­րող է վա­ղը արթ­նա­նալ եւ­ ա­սել` բա­վա­կան է»,- Axios-ին ա­սել է Թ­րամ­փի ա­վագ խորհր­դա­կան­նե­րից մե­կը։ «Ոչ ոք չգի­տի, թե ինչ կընտ­րի նա­խա­գա­հը: Կար­ծում եմ՝ նույ­նիսկ նա ին­քը դեռ չգի­տի»,- ամ­փո­փում է աղբ­յու­րը:

ԲԱ ՄԵԿ ՄԻԼԻԱ՞ՐԴԸ

Այ­սինքն, երբ Թ­րամ­փը շա­րու­նա­կում է դրսե­ւո­րել նման տա­տա­նո­ղա­կան վար­քա­գիծ, դա չի կա­րող չազ­դել նաեւ կող­քից հե­տե­ւող երկր­նե­րի կուր­սի վրա, եւ դրանց թվում է Ադր­բե­ջա­նը, ա­սենք նաեւ` Հա­յաս­տա­նը: Գու­մա­րած նաեւ այն փաս­տը, որ ինչ­պես Մոսկ­վան, այն­պես էլ Պե­կի­նը շա­րու­նա­կում են տա­րաբ­նույթ գործ­նա­կան քայ­լե­րը եւ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, որ կանգ­նած են Ի­րա­նի կող­քը եւ Թ­րամ­փին հոր­դո­րում են չգնալ ի­րա­վի­ճա­կի էլ ա­վե­լի շի­կաց­ման:

Ընդ ո­րում, ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ակ­տի­վո­րեն ի ցույց է դրվում նաեւ տնտե­սա­կան գոր­ծո­նը, ո­րը, թե­րեւս, իր հիմ­քում ու­նի մե­սիջ, որ Մոսկ­վա­յում կաս­կած­ներ չկան, որ ներ­կա ի­րա­վի­ճա­կը կկար­գա­վոր­վի, քա­նի որ հարկ են հա­մա­րում այս խա­ռը վի­ճա­կում ա­ռաջ­նա­յին հա­մա­րել նաեւ տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի թե­ման: Այդ թվում, օ­րերս Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը ձեռք բե­րե­ցին պայ­մա­նա­վոր­վա­ծությ­ուն` «Հ­յու­սիս-­Հա­րավ» մայ­րու­ղու բուն շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի հետ կապ­ված: Ա­հա այս ֆո­նին, Թեհ­րա­նի հետ նույն «Հ­յու­սիս-­Հա­րա­վի» հետ կապ­ված ակ­տիվ շփում­նե­րի մեջ մտավ նաեւ Բա­քուն, ին­չը ա­վե­լորդ ան­գամ ակ­նար­կում է, որ ինչ­քան էլ Ա­լիե­ւը Թ­րամ­փի հետ կապ­ված սպա­սե­լիք­ներ ու­նի, բայց նաեւ աչ­քը պա­հում է Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի ուղ­ղութ­յամբ, թե­րեւս իր հեր­թին տես­նե­լով ի­րա­նա­կան թե­մա­յով Թ­րամ­փի տա­տա­նում­նե­րը:

Ա­սե­նք նաեւ այն, որ Նի­կո­լը Թեհ­րան ու­ղար­կեց իր պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րին, այն էլ այս թեժ պա­հին եւ Թ­րամ­փի աչ­քից ընկ­նե­լու հնա­րա­վո­րութ­յունն աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, գա­լիս է ակ­նար­կե­լու, որ պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը եւս ո­րո­շա­կի տա­րա­կու­սանք­ներ ու­նի Թ­րամ­փի գոր­ծե­ղութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Ընդ ո­րում, ան­կախ այն բա­նից, թե «Թ­րամ­փի մի­ջանցք» կոչ­ված ծրագ­րից ար­դեն ինչ խո­շոր շոու են սար­քել:

­Հան­րա­գու­մա­րում, ի­հար­կե, հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Թ­րամ­փը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կո­րո­շի հար­վա­ծել Ի­րա­նին, դեռ շատ մեծ է: Բայց նաեւ, վա­ղը Ժ­նե­ւում ուկ­րաի­նա­կան թե­մա­յով ե­ռա­կողմ բա­նակ­ցութ­յուն­նե­րին զու­գա­հեռ, ծրագր­ված է նաեւ ԱՄՆ-Ի­րան բա­նակ­ցա­յին նոր ռաուն­դը: Ի­հար­կե, հարց է, թե պա­տա­հա­կա՞ն է, որ ա­մեն ան­գամ այս եր­կու խո­շոր բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­ներն ի­րա­կա­նաց­վում են ի­րար հետ միա­ժա­մա­նակ: Բայց դա էլ մի կողմ. ե­թե բա­նակ­ցութ­յու­ննե­րը շա­րու­նակ­վում են, դա եւս հաս­տա­տում է, որ Թ­րամ­փը շա­րու­նա­կում է պա­տե­րազմ չսկսե­լու մի­ջո­ցի ո­րո­նու­մը: Իսկ այդ դեպ­քում կա­րող է  պարզ­վի, որ Ա­լիեւն ու Տո­կաեւն ի­զուր են Թ­րամ­փին մեկ մի­լիարդ տվել:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում