«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դուդուկի ձայնի մեջ ինչ-որ յուրահատուկ բուժիչ հատկություն, մոգություն կա. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մշակութային

ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովի դուստրը՝ ՄԻՇԵԼ ՍԵՐՈՎԱՆ, ժառանգել է հոր ձայնային տվյալներն ու երաժշտական շնորհը, իսկ մորից՝ գեղեցկությունն ու նրբագեղությունը։ Նա շոու բիզնեսում իր ուղին հարթում է ինքնուրույն՝ չդիմելով հոր ֆինանսական աջակցությանը կամ ազդեցությանը։ Չնայած նրան, որ Միշելը դեռ նոր է սկսում իր երգչուհու կարիերան, արդեն հասցրել է ձեւավորել սեփական լսարանը եւ արժանանալ հանդիսատեսի համակրանքին։ «Իրավունք»-ը հետաքրքրվեց նրանից, թե ինչ գիտի Հայաստանի մասին եւ արդյոք ծանոթ է հայկական մշակույթին։

— Միշել, եղե՞լ եք Հայաստանում։

— Այո՛, եղել եմ Երեւանում... Մենք ունեինք ընդամենը մեկ օր, այդ պատճառով չհասցրեցինք այցելել բոլոր հիմնական տեսարժան վայրերը։ Պարզապես զբոսնում էինք քաղաքի կենտրոնում։ Սակայն, ընդհանուր առմամբ, ինձ ամեն ինչ շատ դուր եկավ, եւ Երեւանը շատ ջերմ հիշողություն է թողել իմ մեջ։

— Կա՞ն արդյոք ծրագրեր հանդես գալ մենահամերգով Հայաստանում։     

— Առայժմ նման ծրագրեր չկան, որովհետեւ ես Մոսկվայում նոր եմ սկսում իմ գործունեությունը։ Հիմա ինձ համար կարեւոր է հասկանալ, թե ինչպես ամեն ինչ կզարգանա, գուցե ինչ-որ բան պետք լինի կատարելագործել կամ փոփոխել։ Հետո կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

— Ձեր ընկերների շրջանում կա՞ն հայեր։

— Այո՛, իհարկե։ Ունեմ շատ մտերիմ հայ ընկերներ, կան նաեւ ծանոթներ ու ընկերներ դեռ ուսանողական տարիներից։ Մենք հրաշալի հարաբերությունների մեջ ենք, շփվում ենք, աջակցում միմյանց։ Նրանք շատ անկեղծ եւ ջերմ մարդիկ են, ու ես իսկապես գնահատում եմ մեր ընկերությունը։

— Որքանո՞վ եք ծանոթ հայկական մշակույթին։

— Դեռ պատանեկան տարիքում առաջին անգամ իմացա հայկական դուդուկ երաժշտական գործիքի մասին։ Առաջին անգամ այն լսեցի Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Այդ ժամանակ ես մոտավորապես 14-15 տարեկան էի, եւ դա ինձ համար իսկական բացահայտում եղավ։ Դուդուկը՝ այդ փայտյա փողային գործիքը, միանգամից ուժեղ տպավորություն թողեց ինձ վրա: Ինձ շատ դուր եկավ նրա հնչողությունը, հատկապես այն կախարդական մթնոլորտը, որը նա ստեղծում է շուրջբոլորը։ Ինձ թվում է, որ այս գործիքի մեջ կա իսկապես բուժիչ մի բան. երբ լսում ես, այն հանգստացնում է եւ կարծես ներսդ լցնում ներքին ներդաշնակությամբ։ Իսկապես, դուդուկի ձայնի մեջ ինչ-որ յուրահատուկ մոգություն կա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան