Կյանքից հեռացել է պարող եւ պարուսույց Պետրոս Աֆարյանը. հայտնի է պատճառը
Մշակութային«Անցյալի ստվերներ» սերիալի դերասան, «Պարիր, թե կարող ես» հեռուստատեսային նախագծի ֆինալիստ, «Պարահանդես» նախագծի բեմադրիչ եւ մասնակից, 2008-2015թթ Lider պարային ստուդիայի պարուսույց, 2015 թվականից առ այսօր Universal dance syudio-ի հիմնադիր-պարուսույց, Հայաստանի Հանրապետության ութակի չեմպիոն, Անդրկովկասի եռակի չեմպիոն, բազմաթիվ փառատոնների հաղթող, միջազգային մրցույթների ֆինալիստ, չորրորդ կարգի մրցավար, պարող Պետրոս Աֆարյանը։
Հիշեցնենք, որ ընդամենն օրեր առաջ Աֆարյանի ընկերներն ահազանգում էին, որ նա գտնվում է Գերմանիայում եւ կյանքի համար վտանգավոր ծանր հիվանդություն ունի։ Պայքարում էր ստամոքսի քաղկցեղի դեմ:
«Նրա առողջական վիճակը արագ վատթարանում է, եւ այս պահին չափազանց կարեւոր է, որ նրան հնարավորինս շուտ տեղափոխեն Հայաստան՝ իր հարազատների կողքին, որտեղ կարող է ստանալ անհրաժեշտ աջակցություն եւ բժշկական հսկողություն։ Անհրաժեշտ է միջազգային հոսպիտալային տրանսպորտ, որը մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում։ Այս պահին մեզ համար հնարավոր չէ ինքնուրույն հոգալ այդ ծախսերը», - ասված էր հայտարարության մեջ։
Ի դեպ, ամիսներ առաջ էլ հայ հայտնիները դրամահավաք էին իրականացնում՝ փորձելով փրկել սիրելի գործընկերոջը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

