Կուբացիները սահմանապահներ պատասխան կրակ են բացել ամերիկյան նավի անձնակազմի վրա
ՄիջազգայինԿուբացիները կրակ են բացել Կուբայի տարածքային ջրեր մտած ԱՄՆ դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմի վրա, որը մինչ այդ կրակ է բացել սահմանապահների վրա։
Կուբայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է Ֆլորիդայում գրանցված ամերիկյան մոտորանավի հետ կապված զինված միջադեպի մասին։
Նախարարությունը հայտարարել է, որ կուբայական պարեկային նավը մոտեցել է նավին՝ փաստաթղթերը ստուգելու և ուղևորներին նույնականացնելու համար։
Ֆլորիդայում գրանցված նավից կրակոցներ են արձակվել, որի հետևանքով վիրավորվել է կուբայական նավի կապիտանը։
Հակադարձ գործողության արդյունքում, ըստ Հավանայի, նավի չորս ուղևոր զոհվել է, իսկ վեցը՝ վիրավորվել։ Վիրավորները տարհանվել են և ստացել բժշկական օգնություն։
ԱՄՆ-ն հետևում է Կուբայի ափերի մոտ տեղի ունեցած նավակի միջադեպին և հույս ունի, որ այն «շատ վատ չէ», արձագանքելց փոխնախագահ Վենսը։ Ըստ նրա, Սպիտակ տունը դեռևս քիչ տեղեկություններ ունի միջադեպի մասին։
Նավակը չի եղել ԱՄՆ ռազմածովային ուժերի կամ ափամերձ պահպանության մաս, հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրին։

