«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեր երկրում նույնիսկ բազմապատկման աղյուսակն է ենթարկվում քաղաքական ռեպրեսիաների. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

2602Zarmanq+

Պարզվում է, մեր օրերում ի հայտ է եկել տնտեսագիտական «նորարարություն» եւ 5×520 հավասար է 1100-ի: Այո՛, հենց այդպես: «Տեսեք, դուք գնում ու գնում եք 5 լիտր բենզին, որն արժի 520 դրամ: Դուք ծախսեցիք 1100 դրամ...», - համացանցում լայնորեն տարածվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻ արտահայտած այս միտքը, որը նա հնչեցրել է իր հարցազրույցներից մեկում։ Բնականաբար, մարդիկ փորձեցին հասկանալ «պապոյանական մաթեմատիկայի» տրամաբանությունը։ Սկսեցին հաշվել՝ գուցե մենք ենք սխալվել, գուցե նոր տնտեսական քաղաքականության շրջանակում բազմապատկումը վերաիմաստավորվել է։ Գուցե 5-ը այլեւս 5 չէ, 520-ը՝ 520 չէ, իսկ 1100-ը՝ «մոտավոր» հասկացություն է, որը հասանելի է միայն նախարարական տրամաբանությամբ։ Մեկը գրում է՝ «5×520=1100, սովորե՛ք, գյոռը չի տանելու», մյուսը առաջարկում է նախարարին իր հաշվարկով օրական 5000 լիտր վառելիք վաճառել։ Երրորդը մտահոգվում է՝ «Մեջներս նորմալ մաթեմատիկա իմացող կա՞, կարողա ես եմ սխալ հաշվում»։ Ժողովուրդն ինչպես վերլուծում է, միեւնույնն է, 5×520=2600 է ստացվում։ Իսկ հետո գալիս է պարզաբանումը. տեսանյութը ամբողջական չէ: Նախարարն ասում է, թե հաջորդ վայրկյանին ինքն իրեն ուղղել է՝ 2600 դրամ։ Այսինքն՝ մաթեմատիկան վերականգնվել է նույն արագությամբ, որով արժեզրկվում է դրամը։ Իհարկե, մարդկային վրիպում կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Բայց երբ խոսքը գնում է երկրի տնտեսական քաղաքականությունը համակարգող պաշտոնյայի մասին, հասարակությունը բնական է, որ մի փոքր ավելի պահանջկոտ է դառնում։ Որովհետեւ եթե 5 լիտր բենզինի հաշվարկում է նման «սայթաքում», ապա բյուջեի միլիարդներում ի՞նչ է կատարվում։ Հաշվիչը միգուցե այնտե՞ղ էլ է վրիպում:

Ընդհանրապես, այս իշխանությունն ու թվաբանությունը միշտ էլ անհամատեղելի են եղել: Օրինակ, ոչ ոք չի մոռացել Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ հայտնի հաշվարկը: Դեռ մորուսով Ավինյան Տիգրանը հայտարարում էր. «Աջափնյակի կայարանի շինարարությունը տեւելու է ընդամենը 48 ամիս: Այսինքն՝ երկու տարվա ժամկետում մենք կայարանը կարողանալու ենք կառուցել», - ասում էր Տիգրան Ավինյանը դեռ 2023 թվականին: Այստեղ արդեն ոչ թե «պապոյանական մաթեմատիկա» է, այլ՝ «ավինյանական ժամանակաչափություն»։ Պարզվում է՝ նոր քաղաքական օրացույցով 48 ամիսը հավասար 2 տարվա։ Թերեւս քաղաքապետարանում գաղտնի վերանայել են ժամանակի միավորները՝ որոշելով, որ տարին այլեւս 12 ամիս չէ, այլ՝ 24։ Կամ գուցե խոսքը զուգահեռ իրականության մասին էր, որտեղ մետրոյի գնացքը շարժվում է ոչ թե ռելսերով, այլ հայտարարություններով։ Ի դեպ, խոսքը վերաբերում էր Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցմանը՝ մի նախագծի, որը տարիներ շարունակ ներկայացվում է որպես ռազմավարական բեկում մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում։ Չնայած մինչեւ դրան հասնելը` նախ պետք է հաղթահարել տարրական թվաբանական խոչընդոտները։

Ի դեպ, մի ժամանակ էլ համացանցի քննարկման թոփ թեման էր դարձել ՀՀ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հայտարարությունը: «Առաջ օրինակ, քիմիաթերապեւտիկ դեղերի փաթեթը 300 հազարի չափ էր, հիմա դարձել է միլիոն 200 հազարի չափ: Այսինքն՝ այդքան աճել է փոխհատուցման չափը՝ եռապատկվել է», - ասում էր նա: Այո՛, ՔՊ-ական մաթեմատիկայի հրաշագործությունների շարքում իր արժանի տեղն ունի Ավանեսյանը, որի հաշվարկներով 300 հազարից 1 միլիոն 200 հազար դառնալը ոչ թե քառապատկում է, այլ` համեստորեն «եռապատկում»: Փաստորեն, մեր երկրում նույնիսկ բազմապատկման աղյուսակն է ենթարկվում քաղաքական ռեպրեսիաների:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան