«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փորձում են Հայ Առաքելական եկեղեցին բաժանել ազդեցության խմբերի. Աստվածաբանը՝ Սինոդական կառույց ստեղծելու հետեւանքների մասին

Հանդիպում

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկել է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք։ Այս հայտարարությունը նա արել է Վիեննայում գումարված Եպիսկոպոսական հավաքի բացման նիստի իր ուղերձում:

Անդրադառնալով վերը նշվածին, աստվածաբան, փիլիսոփա Վարդան Խաչատրյանն «Իրավունք»-ի հետ զրույցում նախ մանրամասնեց, թե ինչ կառույց է առաջարկում Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը․

-Սինոդական կառույցը մի քանի անձից կազմված կառույց է, որը ղեկավարում է եկեղեցին։ Այսպիսի կառույց, կրոնագետի խոսքով, կան բողոքական եկեղեցիներում՝ դանիական, լյութերական։ Մեր եկեղեցին անհիշելի ժամանակներից միաբևեռ կառույց է, համանման փոփոխությունն արմատապես փոխելու է եկեղեցու ստրուկտուրան, եկեղեցու հարաբերությունները, նրա միաբևեռությունը ու համայն հայ ժողովրդի ինքնության  պահպանման խնդիրները։ Սինոդական կառույց ստեղծելու առաջարկը նախ չունի իր իրակացման դաշտը, որովհետեւ Կաթողիկոսը կա, նա գործում է։ Սինոդը դա, փաստորեն բազմագլուխ եկեղեցի ձեւավորելու տրանսֆորմացիան է այստեղ դիտարկվում, ըստ էության փորձում են Հայ Առաքելական եկեղեցին բաժանել ազդեցության խմբերի։  Ըստ էության Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի այս առաջարկը նշանակում է եկեղեցու տրանսֆորմացիա։ Բոլոր նրանք, ովքեր պայքարում են, որ եկեղեցին տրանսֆորմացվի, որ կարելի է Վեհափառ Հայրապետին հանել ու նոր Վեհափառ ընտրել, ուղղակի չեն պատկերացնում պրոցեսի խորությունը, որը կարող է ծանրագույն վնաս հասցնել հայ ժողովրդին, տարանջատել նրա եկեղեցին։ Այսպես ասենք՝ 1700 տարվա եկող կենդանի հոսքը շատ լուրջ արմատական փոփոխությունների ենթարկելու դեպքում կարող ենք ծանրագույն կորուստներ ունենալ, հատկապե սփյուռքի բաժնում։ 

Վստահ եմ, որ նման փոփոխություններ տեղի չեն ունենա, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին անսասան կմնա։ Եթե դրանք տեղի ունեցան, իրենց հետ բերելու են բազմաբնույթ այլ փոփոխություններ, որոնց նույնիսկ մանրամասն նկարագիրը այդ մարդիկ չեն կարողանա տալ, եթե հարցնես՝ ինչպիսի՞ մարտահրավերներ են բերելու իրենց հետ այդ տրանսֆորմացիաները, որևէ լուրջ բացատրություն չեն կարողանալու տալ։ Երբ վերանայում ես 1700-ամյա կառույցի ստրուկտուրան, նշանակում է, որ տեղի են ունենալու արմատական փոփոխություններ  հարաբերությունների մեջ, առավել ևս, երբ եկեղեցին համաշխարհային կառույց է, սփռված է աշխարհով մեկ, հետևաբար, յուրաքանչյուրն առանձին շահեր է ի վիճակի լինելու սպասարկել ներսում

-Պարոն Խաչատրյան, հետադարձ նետելով պատմության խորքը, մենք հիշում ենք, որ ժամանակին սինոդ ունենալու գաղափարի գլխավոր ջատագովը եղել Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Զաքարիա Կաղզվանցին, որն իրեն էր համարում կաթողիկոս դառնալուն արժանի՝ արդյունավորությամբ և արժանիքներով իրեն վեր դասելով Մայր Աթոռի բոլոր եպիսկոպոսներից։ Արդյո՞ք պատահական է, որ նման առաջարկով այսօր էլ հանդես են գալիս Պոլսից։

-Զերծ մնաց մեկնաբանելուց, որովհետեւ Պոլսում դա կարող է բազմաթիվ ենթադրությունների տեղիք տալ։ Ուղղակի նշում եմ, որ այդպիսի կառույցը ուժերի տարաբաշխման, ուժերի փոշիացման, հայ ժողովրդի ընդհանրական շահերի սպասարկմանը կարող է լուրջ խոտորնակ հանդիսանալ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան