Լոնդոնի եւ Փարիզի միջուկային ավանտյուրան չաշխատե՞ց

Վերլուծություն

Թ­րամ­փի հա­մար ներ­կա փու­լում, ի­հար­կե, խնդիր են դար­ձել նաեւ Զե­լենս­կու կա­մա­կո­րութ­յուն­նե­րը: Այս­պես, պայ­մա­նա­վոր­ված էր, որ այս օ­րե­րին Ժ­նե­ւում պետք է կա­յա­նար ՌԴ–ԱՄՆ–Ուկ­րաի­նա վեր­ջին բա­նակ­ցա­յին փու­լը: Ա­մե­րի­կա­ցի­ներն Ո­ւիտ­կո­ֆի, ա­սենք նաեւ պետ­քար­տու­ղար Ռու­բի­նո­յի մա­կար­դա­կով լա­վա­տե­սո­րեն սկսել էին խո­սել նաեւ Պու­տին–Թ­րամփ–­Զե­լենս­կի հան­դի­պու­մից: Բայց ա­հա պարզ­վեց` Ժ­նե­ւում եռակողմ հան­դի­պու­մը հե­տաձգ­վում է եւ, հա­վա­նա­բար, կլի­նի մար­տի ա­ռա­ջին օ­րե­րին: Վեր­ջին պա­հին միայն հայ­տա­րար­վեց, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը կհան­դի­պեն ուկ­րաի­նա­ցի­նե­րի հետ. ե­րե­ւի ա­ռան­ձին ա­սե­լիք կա:

Պատ­ճա­ռը եւս դժվար չէ հաս­կա­նալ. Զե­լենս­կին նո­րից հան­դի­պեց եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի հետ եւ սկսեց խո­սել` ոչ մի Դոն­բաս էլ չի հանձ­նի թե­մա­յով: Հա­ջոր­դեց Թ­րամ­փի եւ Զե­լենս­կու հե­ռա­խո­սազ­րույ­ցը, ո­րը, դա­տե­լով Axios-ի փո­խան­ցած լու­րե­րից, ծանր է ան­ցել: Ըստ աղբ­յու­րի. «Թ­րամ­փը Զե­լենս­կուն ա­սել է, որ ցան­կա­նում է տես­նել Ռու­սաս­տան-Ուկ­րաի­նա հա­կա­մար­տութ­յան ա­վար­տը մեկ ամս­վա ըն­թաց­քում: Հա­ջոր­դեց պետ­քար­տու­ղար Ռու­բի­նո­յի զգու­շա­ցու­մը` ԱՄՆ-ն չի ցան­կա­նում հե­ռա­նալ Ուկ­րաի­նա­յում հա­կա­մար­տութ­յան կար­գա­վո­րու­մից, սա­կայն Թ­րամ­փի համ­բե­րութ­յունն ան­սահ­ման չէ: Այ­սինքն, այս ա­մե­նը գա­լիս է հու­շե­լու, որ Վա­շինգ­տո­նը գոր­ծըն­թա­ցի նման վի­ճա­կի մե­ղա­վոր շա­րու­նա­կում է դի­տար­կել բա­ցա­ռա­պես Զե­լենս­կուն` շա­րու­նա­կե­լով ճնշում­նե­րը նման ուղ­ղութ­յամբ: Ամ­բողջ հարցն այն է, թե այդ ճնշում­նե­րը բա­վա­րա՞ր են, կան, որ ա­վե­լի վատ է, դրանք ի­րա­կա­նում է՞լ կան:

Սա­կայն մեկ գոր­ծոն ե­կավ հու­շե­լու, որ ի­րա­կա­նում ի­րա­վի­ճա­կը մի փոքր ա­վե­լի բարդ է, քան ե­րե­ւում է: Խոս­քը ռու­սա­կան հե­տա­խու­զութ­յան հայ­տա­րա­րութ­յան մա­սին է, որ Լոն­դոնն ու Փա­րի­զը մտա­ծում են Ուկ­րաի­նա­յին մի­ջու­կա­յին զենք փո­խան­ցել, ո­րը նրանց պատ­կե­րաց­մամբ Զե­լենս­կու հա­մար կդառ­նա Թ­րամ­փի ա­սած այն խա­ղա­թուղ­թը, ին­չը կա­րող է ի­րա­վի­ճակ փո­խել: Այն, որ ռուս­նե­րը բա­ցե­ցին այդ տե­ղե­կատ­վությ­ո­ւնը, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ: Թե­րեւս, ի­մաս­տը հե­տեւ­յալն է. մի­ջու­կա­յին զեն­քի փո­խան­ցու­մը եւ Ուկ­րաի­նա­յի կող­մից դրա տնօ­րի­նու­մը նախ` հա­կա­սում է մի­ջու­կա­յին զեն­քի չտա­րած­ման պար­տա­վո­րութ­յուն­նե­րին: Երկ­րոր­դը, Ռու­սաս­տա­նը դա կդի­տար­կի իր դեմ ուղղ­ված հար­ձա­կում, ընդ ո­րում, հար­ձա­կում նաեւ զենք տվո­ղի կող­մից: Խոր­քա­յին ի­մաս­տով, դա կաս­կա­ծի տակ է առ­նում, որ Մոսկ­վա­յի հնա­րա­վոր պա­տաս­խա­նի դեպ­քում Ֆ­րան­սիա­յի եւ Բ­րի­տա­նիա­յի հա­մար կգոր­ծի ՆԱՏՕ­–ի 5–րդ հոդ­վա­ծը: Կարճ ա­սած, Մոսկ­վան պարզ ակ­նար­կեց, որ նման դեպ­քում կա­րող է դի­մել մի­ջու­կա­յին զեն­քի, ո­րի պա­րա­գա­յում ԱՄՆ–ն հա­զիվ թե Ֆ­րան­սիա­յի եւ Բ­րի­տա­նիա­յի թի­կուն­քին կանգ­նի:

Մակ­րոնն ու Ս­թար­մե­րը շտա­պե­ցին հեր­քել, թե ինչ եք ա­սում, նման բան չկա: Բայց հե­տե­ւեց նաեւ Կ­րեմ­լի ռեակ­ցիան. «Այս դեպ­քում տա­րօ­րի­նակ կլի­ներ են­թադ­րել, որ նրանք միա­ձայն կհաս­տա­տեն դա: Բայց, ի­հար­կե, մեզ հա­մար այս­տեղ ա­մե­նա­կար­եւո­րը մեր հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յան ու­նե­ցած տե­ղե­կատ­վութ­յունն է: Սա ան­հիմն տե­ղե­կատ­վութ­յուն չէ: Եվ հաշ­վի առ­նե­լով մինչ այժմ տե­ղի ու­նե­ցած ա­մեն ին­չի փոր­ձը, մենք կա­րող ենք բարձր աս­տի­ճա­նի վստա­հութ­յամբ են­թադ­րել, որ դա իս­կա­պես այդ­պես է: Սա հենց այն սպառ­նա­լիքն է, ո­րը գո­յութ­յուն ու­ներ: Հու­սանք, որ այս հե­տա­խու­զա­կան տե­ղե­կատ­վութ­յան ժա­մա­նա­կին հրա­պա­րա­կու­մը, ի վեր­ջո, կկան­խի այս խե­լա­գար, լիո­վին խե­լա­գար պլան­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը»:

Կարճ ա­սած, Մոսկ­վան սպա­սում է, որ Լոն­դո­նի եւ Փա­րի­զի այս հեր­թա­կան խա­ղի բա­ցա­հայ­տու­մը եւ կան­խար­գե­լիչ պա­տաս­խա­նի սպառ­նա­լի­քը կկան­խի այդ քայ­լը: Բայց նաեւ, ի­հար­կե, Մակ­րոնն ու Ս­թար­մերը հաս­կա­նում են, թե ինչ ա­վանտ­յու­րա­յի մեջ են մտել եւ ո­րը կա­րող է լի­նել դրա դի­մաց հա­տու­ցու­մը: Ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով, թե եր­կուսն էլ սե­փա­կան երկ­րում ինչ կար­գի խայ­տա­ռակ վար­կա­նիշ ու­նեն: Բայց, երբ չնա­յած այդ գի­տակց­մա­նը, նրանք գնա­ցել են այդ ա­վանտ­յու­րա­յին, նշա­նա­կում է, որ ա­մե­նա­վե­րին տիկ­նի­կա­վար­ներն ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու այլ տար­բե­րակ չեն տե­սել կամ չու­նեն, քան մի­ջու­կա­յին շան­տա­ժի գնա­լը:

Կ­շա­րու­նա­կե՞ն այդ խա­ղը, ի­րա­վի­ճա­կը կա­րող է հաս­նել Ար­մա­գե­դո­նի: Չե՞ն շա­րու­նա­կի, կա­րե­լի է մտա­ծել, որ Թ­րամ­փի վեր­ջին գոռ­գո­ռոց­նե­րից հե­տո Զե­լենս­կին ստիպ­ված կլի­նի տե­ղա­վոր­վել սահ­ման­ված մե­կամս­յա ժամ­կե­տի մեջ:

Մոսկ­վան էլ, թե­րեւս, դեռ կսպա­սի, թե մար­տի սկզբնե­րին բա­նակ­ցութ­յուն­նե­րը կշա­րու­նակ­վե՞ն եւ ի՞նչ արդ­յուն­քով: Միա­ժա­մա­նակ շա­րու­նա­կում է հրթի­ռա­յին հար­ված­ներն Ուկ­րաի­նա­յին, ար­դեն նաեւ սկսե­լով է­ներ­գե­տի­կա­յից զատ, նաեւ գա­զա­յին հա­մա­կար­գը զրո­յաց­նել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում