«Հրապարակ». Փաշինյանը չի՞ կարողանում աշխատանքից ազատել Արփինե Սարգսյանին
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում դժգոհ են՝ ինչու Փաշինյանն այս անգամ էլ խնայեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, փոխարենը` ընտրություններից 3 ամիս առաջ զոհաբերեց 3 փոխոստիկանապետի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանին եւ պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին։
Փոխոստիկանապետերի ազատումը, հիշեցնենք, հաջորդեց Աջափնյակում օրը ցերեկով տեղի ունեցած ողբերգական փոխհրաձգությանը, որի արդյունքում մարդ էր սպանվել։ Իշխող թիմում դեռեւս Փարաքարի դեպքերից հետո էին բարձրացրել Արփինե Սարգսյանի պաշտոնանկության հարցը՝ փաստարկելով, որ երկրում իրավական վակխանալիա է, եւ իրենց անվտանգությունն էլ ապահովված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, չի կարողանում Արփինե Սարգսյանին ազատել, քանի որ նա դրսից հովանավորներ ունի, մասնավորապես` ԱՄՆ դեսպանությունն է նրան սիրում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

