«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խաչիկ Ասրյանը յուր «Հայոց Արծիվներ»-ով ուզում է մեկնել Իրան՝ կռվելու իրանցիների արտաքին թշնամիների դեմ

Ներքաղաքական
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար, 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին:
 
«Վերջին 35 տարիների ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, հարևան Իրանն իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ: Ավելին, Իրանը միշտ կանգնած է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում:
 
44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արցախը գրավելու համար Ադրբեջանին, Թուրքիային, Իսրայելին ուղղակի աջակցություն ցուցաբերած, անկախ և ինքնիշխան պետություններին ատող և ոչնչացնել ցանկացող, մարդկությանը ստրկացնել փորձող, աշխարհում նոր պատերազմներ կազմակերպող, ազգային պատկանելիություն և հայրենիք չունեցող, առևտրական, Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարեց, որ ԱՄՆ-ն լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել, ասել է թե՝ պատերազմ է սկսել Հայաստանի հարևան, բարեկամ և բնական դաշնակից Իրանի դեմ։
 
Իրանի դեմ պատերազմն ուղիղ կերպով առնչվում է նաև Հայաստանին․ այդ նույն պատերազմը ոչնչացնելու է նաև Հայաստանի սահմանները, Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի տնտեսությունը։ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն, ցանկացած պատերազմ հարվածում է առաջին հերթին Իրանի բնակչությանը, այդ թվում՝ Իրանում բնակվող բոլոր հայերին։
 
Հաշվի առնելով, որ 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը՝ իմ գլխավորությամբ և իմ հրամանատարությամբ, միշտ պաշտպանել և պաշտպանում է Հայ ժողովրդին, Հայոց Հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայոց Պետությունը և միշտ պատրաստ է պաշտպանել Հայաստանի և Հայ ժողովրդի իսկական բարեկամ, բնական դաշնակից պետություններին ու նրանց ժողովուրդներին, պաշտոնապես հայտարարում ենք՝
 
- Ամբողջությամբ մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում՝ Իրանում բնակվող բոլոր հայերին,
 
- 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական քաջերի ջոկատը՝ իմ գլխավորությամբ և իմ հրամանատարությամբ, հենց այսօր պատրաստ է մեկնել Իրան, Իրանում բնակվող բոլոր հայերից ձևավորել նվազագույնը 5․000-անոց Կամավորական Կորպուս և Իրանի Զինված Ուժերի, Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի հետ միասին կռվել Հայաստանի բարեկամ և բնական դաշնակից Իրանի և Իրանի ժողովրդի արտաքին բոլոր թշնամիների դեմ», - ասված է հայտարարության մեջ։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան