Դուգին. Ռուսաստանը պետք է վճռականորեն գործի եւ վերացնի Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը
Միջազգային«Եթե մենք ունենայինք կամք և վճռականություն... մենք պետք է գործողություններ ձեռնարկեինք»: Նման կարծիք է հայտնել ռուս փիլիսոփա Դուգինը` խոսելով Ռուսաստանի բարդ իրավիճակի մասին:
Փիլիսոփան կարծում է, որ Ռուսաստանը պետք է վճռականորեն գործի. «Վերացնի Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը և, անկախ ծախսերից, իրականացնի Հատուկ ռազմական գործողության նպատակները»։
«Ի դեպ, համաշխարհային տերությունների կողմից օգտագործվող «Հուդայի վահան», «Էպիկական զայրույթ» կամ «Ջրհեղեղի ավարտ» անվանումների ֆոնին, ես մեր համեստ Հատուկ ռազմական գործողությունը կվերանվանեի «Կատեխոնի սուր»։ Եվ դա անմիջապես շատ բան կփոխեր», - կարծում է փիլիսոփան։
Բայց նա կասկածում է, որ ռուսները կկարողանան դա անել.
«Ես վախենում եմ, որ մենք չենք համարձակվի, այլ կշարունակենք նույն հին պատմությունը։ Եվ հետո, կրկնում եմ, հրթիռներ կարձակվեն Մոսկվայի դեմ հենց Քուշների և Ուիտկոֆի հետ բանակցությունների ժամանակ՝ բառացիորեն հետևելով իրանական սցենարին»։
Դուգինը զգուշացնում է.
«Բաալի քաղաքակրթությունը պարզ է. այն կրկնում է նույն սցենարները, և դրանք աշխատում են անընդհատ։ Որովհետև բոլորը կարծում են, որ սա վերաբերում է միայն Քադաֆիին, Հուսեյնին, Միլոշևիչին, Մուբարաքին, Նասրալլահին, Ասադին կամ Ռահբար Խամենեիին, բայց ոչ անձամբ նրան»։
Եվ եթե մենք շարունակենք մտածել, որ «դա մեր գործը չէ», ապա, նրա խոսքերով, «հաջորդ անգամ նրանք նույնը կանեն մեզ հետ»։
Նրա հայտարարության հիմնական միտքը.
«Ես բացարձակապես վստահ եմ, որ ստեղծված իրավիճակում մենք պետք է անհապաղ հայտարարենք արտակարգ դրություն... իրավիճակը պարզապես կրիտիկական է դառնում մեզ համար»։

