Իրանը խոցել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատունը (Տեսանյութ)
ՄիջազգայինԻրանը հարվածել է Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան, ամերիկյան բազաներն, Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի միջև գտնվող Ֆահդ թագավորի ճանապարհին։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան պայթյունն ու հրդեհը նախնականորեն առաջացել են երկու անօդաչու թռչող սարքերի հարվածներից։
Ֆարս գործակալությունը հաղորդել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև Ֆահդ թագավորի ճանապարհին, որը կապում է Սաուդյան Արաբիան և Բահրեյնը Պարսից ծոցի վրայով։
Գործակալությունը պարզաբանել է, որ այս 25 կիլոմետր երկարությամբ կամուրջն օգտագործվել է ամերիկյան ուժերի կողմից։
Թասնիմը հաղորդել է, որ Իրանը նաև նոր հրթիռային հարձակում է իրականացրել Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտների վրա։
Բահրեյնում մեկ այլ հարված է հասցվել ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազային։
Բացի այդ, գիշերը պայթյուններ են տեղի ունեցել Դոհայում՝ Քաթարի մայրաքաղաքում։

