Թուրքական իշխանության կողմից որոշակի ճնշում կա Պոլսի պատրիարքի վրա, պետք է լինել շատ զուսպ. Աբրահամյան

Հանդիպում

Կ. Պոլսի Հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որը նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի ատենապետն է, օրեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Գերագույն հոգեւոր խորհուրդը հեղինակազրկվել է, ուստի՝ ճիշտ կլիներ՝ խոտորված եպիսկոպոսների ու կարգալույծ հռչակված Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հարցը քննարկել ոչ թե այդ խորհրդում, այլ Եպիսկոպոսաց ժողովում: Նրա գնահատմամբ՝ Վեհափառ Հայրապետին այս շրջանում անհրաժեշտ է հեղինակավոր մի ժողովական մարմին, որը նրան կօգնի պահպանել սառնասրտություն եւ խոհեմություն։ Նրա առաջարկն է ստեղծել եկեղեցական սինոդ՝ 12 ավագ եպիսկոպոսի ներգրավմամբ, որտեղ ներառված կլինեն Նիկոլ Փաշինյանի հետ դավադիր կոալիցիա կազմած տիրադավերը։ Անդրադառալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է պ.գ.թ., թուրքագետ ՄՀԵՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս ընկալել Սահակ արքեպիսկոպոսի հայտարարությունը: Նա էլ է՞ կամաց-կամաց դուրս գալիս Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ, թե՞ ասվածը զուտ թուրքական իշխանությունների ճնշման արտացոլանքն է:

— Սահակ սրբազանն իրականում հատուկ դիվանագիտություն բանեցնելով՝ փորձել է ե՛ւ քարին խփել, ե՛ւ նժարին: Իհարկե, Պոլսի պատրիարքարանը միշտ գտնվել է թուրքական իշխանությունների անմիջական վերահսկողության տակ: Անգամ իր ստեղծման օրվանից՝ 1460-ական թվականներից, բոլոր պատրիարքների խոսույթները եւ տարբեր գործողությունները լիարժեք կերպով վերահսկվել են թուրքական իշխանությունների կողմից:

Եվ հիմա, որպեսզի եկեղեցական կառույցը չերեւար այսպես թուրքական քաղաքականության տանող մի օղակ, Մաշալյանը հանդես եկավ հատուկ դիվանագիտական ուղերձով, ինչը նա կարողանում է անել: Նա նշեց, թե պետք է ստեղծվի ներեկեղեցական մի կառույց, որը պետք է քննարկի եկեղեցու եւ պետության մեջ տեղի ունեցող այս բարդ իրավիճակը: Եվ հայտարարության մեջ մի հատված կա, որը կարելի է մեկնաբանել այսպես՝ եթե չստեղծվի այդ կառույցը, շատ ավելի վատ է լինելու։ Սա տիպիկ թուրքական իշխանության կողմից շատ փափուկ ուժի կիրառում է: Կարծում եմ՝ եղել է որոշակի ճնշում պատրիարքարանի վրա:

— Պարոն Աբրահամյան, այսինքն՝ գտնում եք, որ չափազանցվա՞ն են այն տեսակետները, թե Սահակ արքեպիսկոպոսը գործում է տիրադավ հռչակված եպիսկոպոսների հետ համահունչ:

— Կարծում եմ՝ դա հապճեպ գնահատական է: Եվ պետք չի դրան ոգեւորված արձագանք տալ, այլ պետք է շատ նրբորեն մոտենալ։ Ինչպես իրենք են դիվանագիտորեն մոտեցել, այնպես էլ մենք պետք է դիվանագիտորեն մոտենանք: Պոլսի պատրիարքարանն առանձին նվիրապետական եւ կարեւոր հայկական կառույցներից մեկն է: Պատրիարքարանի հանդեպ պետք է լինել շատ զուսպ, պատրիարքին արձագանքնելու արտահայտման մեջ՝ խորագետ:

Բայց տեւական ժամանակ նաեւ խոսվում է, որ նույն Սահակ սրբազանը կաթողիկոսական աթոռի հանդեպ հավակնություններ ունի: Ի՞նչ եք կարծում՝ թուրքական իշխանությունն այս հարցում շահագրգռվածություն ունի՝ աջակցել Մաշալյանին Մայր Աթոռի ղեկավարումը ստանձնելու հարցում:

Գիտեք, թուրքական իշխանություններն ամեն կերպ այժմ փորձելու են խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, որպեսզի կարողանան շահել իրենց համար դիվիդենտներ: Իսկ թե արդյոք նրանք դրա համար կօգտագործեն Մարշալյանին՝ դիտարկելով որպես կաթողիկոս, ես մի քիչ կասկածում եմ: Նրանք կփորձեն օգտագործել այդ կառույցն՝ ինչ-որ ձեւով փորձելով առաջիկա ընտրություններում Հայաստանում սատարել այսօրվա իշխանությանը։ Բայց խոսել այն մասին, որ Մաշալյանն, այսպես ասած, մեծ հավակնություններ ունի կաթողիկոսական աթոռին, ըստ իս, մի քիչ սխալ կլինի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում