ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Վերլուծություն

Ի­հար­կե, Ի­րա­նի դեմ ա­մեր­կա­–իս­րա­յե­լա­կան այս ար­շա­վը (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=335595&l=am) հար­ցեր է ա­ռաջ քա­շում ինչ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րի, այն­պես էլ` հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­տար ու­ժե­րի մա­սով: Սկ­սած ա­րա­բա­կան երկր­նե­րից, ո­րոնք այ­սօր Ի­րա­նի թի­րա­խում են, վեր­ջաց­րած Թուր­քիա­յով, ա­պա, բնա­կան է, Չի­նաս­տա­նով եւ Ռու­սաս­տա­նով, ողջ Եվ­րո­պան էլ վրա­դիր: Ի­հար­կե, այս պա­հին բո­լորն էլ սպա­սում են ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ըն­թաց­քին: Բայց նաեւ, սկսե­լով հաս­կա­նալ, թե մո­տա­վո­րա­պես ինչ հե­տա­գա սցե­նար­ներ են հնա­րա­վոր:

Տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­րա­բա­կան երկր­նե­րի մոտ բարդ վի­ճակ է: Մի կող­մից, խոց­վում են ի­րենց տա­րած­քում ե­ղած ա­մե­րիկ­յան բա­զա­նե­րը, այ­սինքն, գո­նե ձե­ւա­կա­նո­րեն ի­րա­նա­կան հրթիռ­նե­րը թռչում են այդ երկր­նե­րի երկն­քով, մինչ բա­զա­նե­րին հաս­նե­լը: Դա մի պահ փոր­ձե­ցին գնա­հա­տել` որ­պես ներ­խու­ժում: Բայց նաեւ շատ ա­րագ էլ հաս­կա­ցան. ԱՄՆ–ն ու Իս­րա­յե­լը, վեր­ջին հաշ­վով, հար­ձակ­վել են իս­լա­մա­կան պե­տութ­յան վրա, սպա­նել շիա իս­լա­մի գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դին: Սու­նի ա­րաբ­նե­րը, ինչ­քան էլ որ շիա­նե­րի հետ հին թշնա­մութ­յուն ու­նեն, սա­կայն այս­տեղ խնդիրն այլ է: Տե­սա­նե­լի է նաեւ սրվող ռեակ­ցիան ա­րա­բա­կան հան­րութ­յու­ննե­րի մոտ ընդ­դեմ ԱՄՆ­–ի եւ Իս­րա­յե­լի, բայց նաեւ` ընդ­դեմ սե­փա­կան իշ­խա­նութ­յու­ննե­րի: Դ­րան էլ ա­վե­լաց­րած, Հոր­մու­զի նե­ղու­ցի փա­կու­մը հար­ված է բո­լո­րի հա­մար, ա­վե­լին, Ի­րա­նը նաեւ հար­ված­ներ է հասց­նում մաս­նա­վո­րա­պես սաու­դա­կան նավ­թին:

Այս­քա­նով հան­դերձ, ա­րա­բա­կան երկր­նե­րը նաեւ հաս­կա­նում են, որ ան­գամ այս ծանր պա­հին ա­մե­րի­կա­ցի­նե­րի հիմ­նա­կան ուշքն ու միտ­քը Իս­րա­յե­լի պաշտ­պա­նութ­յունն է, եւ ի­րենք գործ­նա­կա­նում ան­պաշտ­պան են մնա­ցել ի­րա­նա­կան հար­ված­նե­րի դեմ: Իսկ երբ այդ հար­ված­ներն ուղղ­ված են ընդ­հուպ Սաուդ­յան Ա­րա­բիա­յի նավ­թարդ­յու­նա­բե­րութ­յա­նը, ա­պա­գան դառ­նում է խիստ մշու­շոտ: Ընդ ո­րում, կա նաեւ այն հար­ցը, թե ի՞նչ են ա­նե­լու: Մտ­նեն Ի­րա­նի դեմ բաց պա­տե­րազ­մի մե՞ջ. դա սե­փա­կան հան­րութ­յուն­նե­րի հա­մար կդառ­նա շո­կա­յին: Ս­պա­սեն, թե ի՞նչ է լի­նե­լու. դա էլ մի բան չէ, ի­րա­նա­կան հար­ված­նե­րը շա­րու­նակ­վում են: Ու ա­մե­նա­վատն այն գի­տակ­ցումն է, որ ի­րենց այս քայ­լե­րով նպաս­տում են «Մեծ Իս­րա­յե­լի» գա­ղա­փարն ա­ռաջ տա­նե­լուն, ո­րը  բո­լո­րի հա­մար է փոր­ձանք դառ­նա­լու:

Նույն այդ վի­ճա­կում է նաեւ Թուր­քիան, որ­տեղ պարզ հաս­կա­նում են, որ Իս­րա­յե­լի հա­ջորդ թի­րախն Ան­կա­րան է դառ­նա­լու, ե­թե հի­մա կա­րո­ղա­նան Ի­րա­նի հար­ցը լու­ծել: Բայց Էր­դո­ղա­նի մոտ այս պա­հին դեռ սպա­սո­ղա­կան ռեակ­ցիան է գե­րիշ­խում, ան­գամ այն բա­նից հե­տո, երբ ի­րա­նա­կան հրթիռ­նե­րը հար­վա­ծե­ցին նաեւ Ին­ջեր­լի­քի ռազ­մա­բա­զա­յին: Թե­րեւս, Էր­դո­ղա­նը դեռ կսպա­սի, թե ռազ­մա­կան ինչ հե­ռան­կար­ներ են ի վեր­ջո ձե­ւա­վոր­վում, ա­պա նոր միայն կկա­տա­րի իր քայ­լը:

Իսկ ա­հա Եվ­րո­պա­յի հա­մար բարդ օ­րեր են: Ֆ­րան­սիա­յից, Գեր­մա­նիա­յից ակ­նարկ­ներ կան, որ կա­րող են մտնել պա­տե­րազ­մի մեջ` ի պաշտ­պա­նութ­յուն Ի­րա­նի հար­ված­նե­րի տակ գտնվող երկր­նե­րի: Բայց մի կող­մից, ու­նեն Ուկ­րաի­նա­յի պատ­ճա­ռով դա­տարկ­ված զի­նա­նոց­ներ, մյուս կող­մից, նույն ուկ­րաի­նա­կան թե­ման է նրանց զրկել մա­նեւ­րա­կա­նութ­յու­նից: Վեր­ջաց­րած, բո­լորն են հաս­կա­նում, որ Թ­րամ­փը սկսել է մի այն­պի­սի խաղ, ո­րի հե­տե­ւանք­նե­րը կա­րող են կոր­ծա­նա­րար լի­նել Եվ­րո­պա­յի տնտե­սութ­յան հա­մար: Ար­դեն իսկ կա նավ­թի եւ գա­զի կտրուկ թան­կա­ցում, եւ գնե­րը կդառ­նան աստ­ղա­բաշ­խա­կան, ե­թե պա­տե­րազ­մը եր­կա­րի, Հոր­մու­զի նե­ղու­ցը փակ մնա, ա­րա­բա­կան նավ­թի վրա հար­ված­նե­րը շա­րու­նակ­վեն:

Ինչ վե­րա­բե­րում է Չի­նաս­տա­նին եւ Ռու­սաս­տա­նին, ա­պա նրանց կող­մից ներ­կա պա­հին տե­սա­նե­լի է Ի­րա­նին ցու­ցա­բեր­վող ակ­տիվ քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յուն: Թե­րեւս, կա նաեւ ռազ­մա­կան ա­ջակ­ցութ­յու­նը, ո­րը սա­կայն դեռ ա­ռա­ջին պլա­նում չի հայտն­վել: Չի­նաս­տա­նի պա­րա­գա­յում ի­մաս­տը հաս­կա­նա­լի է. ե­թե հան­կարծ ի­րա­նա­կան նավթն անց­նի ա­մե­րի­կա­ցի­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ, ա­պա Պե­կինն ու­նե­նա­լու է լրջա­գույն խնդիր­ներ: Այս ա­ռու­մով, թե­րեւս, ի­րա­կա­նութ­յա­նը մոտ է Bloomberg-ի կան­խա­տե­սու­մը, ըստ ո­րի` ԱՄՆ-ի կող­մից Ի­րա­նի վրա հար­ված­նե­րը Չի­նաս­տա­նին եւ Ռու­սաս­տա­նին էլ ա­վե­լի են մեր­ձեց­նում:

Մ­յուս կող­մից, Ռու­սաս­տա­նի հա­մար, ի­հար­կե, Ի­րա­նը շատ կա­րե­ւոր է: Բայց այս ի­րա­վի­ճակն օբ­յեկ­տի­վո­րեն աշ­խա­տում է Մոսկ­վա­յի օգ­տին: Նախ, երբ ա­մե­րիկ­յան ռազ­մա­կան պե­տենց­իա­լը գնում է դե­պի Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք, ա­պա դա խոս­տա­նում է ան­գամ­նե­րով նվա­զեց­նել Ուկ­րաի­նա­յի մար­տու­նա­կութ­յու­նը: Ա­ռա­վել եւս, երբ նաեւ Եվ­րո­պան է սկսում հայտն­վել բարդ վի­ճա­կում: Թան­կա­նում են նաեւ է­ներ­գա­ռե­սուրս­նե­րը, ին­չը եւս Մոսկ­վա­յի հա­մար ձեռն­տու է:

Իսկ թե ին­չով է զբաղ­ված Նի­կոլ Փա­շին­յանն այս թեժ պա­հին, բա­ցի կնո­ջից բա­ժան­վե­լուց եւ խեղ­ճա­ցած դեմ­քով փո­ղոց­նե­րում Ռու­սաս­տա­նից վեր­ջերս ե­կած Ա­լե­նի հետ պե­րաշ­կի ու­տե­լուց, դա ար­դեն շատ հե­տաքր­քիր հարց է, ո­րից գլուխ հա­նել է պետք:

Ա­մեն դեպ­քում, կրկնենք. բո­լո­րի մոտ էլ կա սպա­սում, թե դե­պի ուր է զար­գա­նում այս ի­րա­վի­ճա­կը: Այ­սինքն, մի քա­նի օ­րից շատ ա­վե­լի հստակ պատ­կեր կստեղծ­վի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում