Համաշխարհային ֆոնդային ինդեքսները մեկը մյուսի հետևից կտրուկ անկում են ապրում
ՄիջազգայինՀամաշխարհային ֆոնդային ինդեքսները մեկը մյուսի հետևից կտրուկ անկում են ապրում։
Հարավային Կորեայի ֆոնդային ինդեքսը (KOSPI) վերջին երեք օրվա ընթացքում նվազել է 20%-ով՝ կորցնելով 450 միլիարդ դոլար։
Ճապոնիայի ֆոնդային ինդեքսը (NIKKEI) վերջին երեք օրվա ընթացքում նվազել է 8%-ով՝ կորցնելով 650 միլիարդ դոլար։
Դուբայի ֆոնդային բորսան (DFM) այսօր անկում է ապրել 4.85%-ով՝ կորցնելով 12 միլիարդ դոլար։
ԱՄՆ ֆոնդային շուկան մինչ օրս կորցրել է 1 տրիլիոն դոլար։
Պատճառը մեկն է` Թրամփի հարձակումն Իրանի վրա:

