«Փաստ». ԱՄՆ-ի IRI պատվիրած հարցումնները փաշինյանական իշխանության խայտառակ վարկանիշ են արձանագրել
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված սոցիոլոգիական հարցման տվյալները չեն հրապարակվել: Խնդիրն այն է, որ այդ հարցման արդյունքում արձանագրվել է փաշինյանական իշխանության վարկանիշի խայտառակ վիճակ: Շատերն են նկատել, որ, ընդհանրապես, վերջին շրջանում իրենք՝ իշխանություններն էլ են խուսափում ինչ-որ հարցումային տվյալներ հրապարակելուց:
Եվ, ահա, ստիպված են «հարցումներ» սարքել, թվեր «կրակել»:
Մեր ունեցած տեղեկություններով, և՛ ընդդիմադիր ուժերը, և՛ պետական համապատասխան ծառայությունները, և՛ սոցիոլոգիական տարբեր կազմակերպություններ տարբեր հարցումներ են արել, և պատկերն իշխանությունների համար միանգամայն տխուր է: Ու, ամենայն հավանականությամբ, դրա հետ է կապված, որ հատկապես վերջին օրերին քպականներն ինտենսիվ ու ագրեսիվ հարձակվում են հիմնական ընդդիմադիր ուժերի վրա, քնից արթնանում են՝ ընդդիմադիր լիդերների անունները շուրթերին: Երևի երազներում էլ են տեսնում նրանց:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

