«Իրավունք» թերթի տպագիր համարներ

208 մլն դոլարի հավելյալ բեռ պետյուջեի վրա. Ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում․ «Հետք»

Մամուլի տեսություն

Կառավարությունն այսօրվա՝ մարտի 5-ի նիստում նախատեսում է ընդունել ապրիլի 1-ից թոշակների բարձրացման որոշումը։ Մոտավորապես 600 000 քաղաքացու թոշակ կբարձրանա ուղիղ 10 000 դրամով։ Կենսաթոշակների, նպաստների չափի ավելացումը պետբյուջեի վրա տարեկան 78.7 մլրդ դրամի կամ ավելի քան 208 մլն դոլարի հավելյալ ծախս է։ Այս ծախսը Կառավարության անդամները մտադիր են կատարել 2025թ. տնտեսական աճի հաշվին, սակայն Ֆինանսների նախարարությունը համաձայն չէ։ Որոշման նախագծի ամփոփաթերթում Ֆինանսների նախարարությունը ռիսկային է համարել թոշակների բարձրացումը, քանի որ «նախագծով հստակ գնահատված չեն ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները»։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

 

«Թոշակառուներն այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում». վարչապետ

 

Առաջին անգամ թոշակների բարձրացման մասին փետրվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Հայաստանում 2025թ. տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, և Հայաստանի քաղաքացիները այդ աճի արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում։

 

Կարծում եմ՝ հենց իրենք՝ թոշակառուները այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում՝ այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը ՀՀ-ում կրճատվի»,- ասաց վարչապետը։

 

Այնուհետև Հանրային հեռուստաընկերության եթերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով բյուջեի հավելյալ ծախսին, նշեց, որ կա տնտեսական աճի նոր ցուցանիշ 2025թ.-ի համար, որը թույլ է տալիս ավելի համարձակ ֆիսկալ քաղաքականություն վարել։

 

«Տնտեսության համար ահռելի մեծ թիվ է 2% ավելի տնտեսական աճ ունենալ»,- ասաց նա։

 

«Բյուջեում այդ փողերը կան». Գևորգ Պապոյան

 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ պնդեց՝ «բյուջեում այդ փողերը կան»։

 

Կրկին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պապոյանը հայտարարեց՝ եթե կա 200 մլն դոլար, այդ գումարը չի գնում մի քանի օլիգարխների և մի քանի պաշտոնյաների գրպանը, ինչպես սովորաբար, այլ գնում է մոտ 660 000 ՀՀ քաղաքացիների գրպանը։

 

«Մեր պահուստային միջոցներն են հնարավորություն տվել, դա մեր՝ նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճն է, սա հնարավորություն է տվել ավելի մեծ հարկային միջոցներ հավաքագրել, հնարավորություն է տվել պահուստային միջոցներ ունենալ»,- ասաց Պապոյանը։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան