Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ
ԴՕԿ կուսակցության,անձամբ պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի անունից, շնորհավորում եմ Սպարապետ Վազգեն Սարգսյան-ի ծննդյան օրը։
Սպարապետի անունը հայ ժողովրդի համար պարզապես պատմություն չէ․ դա արժանապատվության, պետականության և պայքարի խորհրդանիշ է։ Նրա կյանքն արձանագրեց հետևյալ հանրահայտ փաստը. պետությունը գոյատևում է միայն այն ժամանակ, երբ ժողովուրդն ունի կամք, արժանապատվություն և առաջնորդություն։
Այսօր, երբ մեր ժողովրդի արժանապատվությունը հարկադրաբար փորձ է արվել խլել, ԴՕԿ կուսակցությունը ստանձնել է այն վերադարձնելու առաջնորդությունն ու պատասխանատվությունը։ Սա խոսք չէ, սա պարտավորություն է ժողովրդի առաջ։
Մենք դա իրականացնելու ենք միասնական,առանց սև ու սպիտակի,համախմբված ,
ուս ուսի տված, իրար թիկունք կանգնած,Օրենքի ԴԻկտատուրայի Ուժով
ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ։
Սպարապետի պատգամը մեկն է՝
պետությունը չեն մուրում, պետությունը կառուցում և պաշտպանում են ուժեղ մարդիկ։
Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ։
ԴՕԿ Կուսակցության շտաբի պետ',Վարդան Ղուկասյանի փաստաբան' Լևոն Բաղդասարյան։
ԴՕԿ կուսակցության շտաբի պետ'Լևոն Բաղդասարյան

