«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՄՆ-Իրան հակամարտության տնտեսական հետեւանքները կարող ավելի վտանգավոր լինել․ Տնտեսագետ

Տնտեսություն

Հարեւան երկրում իրավիճակն անկանխատեսելի ու անկայուն է և այստեղ տարբեր սցենարներով այն կարող է զարգանա, ինչը ուղիղ ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությունը  նույնը չի լինի ինչ այս պահից առաջ էր, քանի որ Հորմուզի նեղուցը և Պարսից ծոցն աշխարհի ամենակարևոր տնտեսական հանգույցներից են։ Այստեղ հիմնական պայմանավորվածությունն այն է, որ աշխարհի նավթամթերքի  արտահանումը և վաճառքը կատարվում է ԱՄՆ դոլարով։ Այդ նեղուցից համաշխարհային նավթամթերքի 20 %-ն է դուրս գալիս։ Հիմնական պայմանավորվածությունն է, որ Արաբական ծովածոցի երկրները վաճառում են դոլարով, որը երբ ստանում են հետ են ներդնում ամերիկյան տնտեսության՝ հիմնականում ՏՏ ոլորտում, այն թույլ է տալիս որպեսզի ԱՄՆ կառավարի համաշխարհային նավթի շարժը՝ «նավթային դոլարները»,-անդրադառնալով ԱՄՆ-Իրան հակամարտության  տնտեսական հետեւանքներին, նման դիտարկում է անում տնտեսագետ Աղասի Թավադյանը, ընդգծելով․

- Երկրորդ հերթին  ԱՄՆ-ը թույլէ տալիս մեծ պետական պարտք գոյացնել, ինչպես նաև զարգացնել իր ներքին ոլորտը։ Սրան ի պատասխան՝ Արաբական ծոցի երկրները ստանում են որոշակի պաշտպանություն, որոն այս պահին չկա, որովհետև  գրեթե բոլոր ռազմաբազաները պարսկաստանն որոշակի կերպով վնասել է։ Սա մեծ և երկարաժամկետ արձագանք ու ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեության համար։

Հայաստանի դեպքում էլ իրադարձություննեը կարող են անկանխատեսելի զարգանալ։ Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ իրանը  մեծ դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության մեջ։ Հիշեցնեմ, որ էլեկտրաէներգիան այն ապրանքն է, որ երբ արտադրվեց՝ նույն պահին պետք է սպառվի։ Մենք չունենք համապատասխան մարտկոցային հզորություններ, որպեսզի հավելյալ էլեկտրաէներգիան խնայենք և ԻԻՀ-ն հանդիսանում է մեր համար յուրահատուկ մարտկոց։ Այն ավելցուկային էլեկտրաէներգիան, որը օրվա որոշակի ժամին չգիտենք, թե ինչ անենք, արտահանում ենք դեպի Պարսկաստան, դրա դիմաց՝ ստանալով գազ և սա ապահոհվում է մեր փխրուն էներգետիկ հաշվեկշիռը։ Նաև պետք է հասկանալ, որ ոչ մեծ քանակությամբ, բայց ապրանքներ Իրանից գնում ենք։ Օրինակ՝ ցեմենտ, բանջարեղեններ, այլ պարանքներ, որոնց մատակարարման խաթարումը նույնպես տնտեսության վրա արձագանք կունենա։ Բայց ընդհանուր առմամբ դրանից այն կողմ պետք է նայել հնարավոր զարգացումները և սցենարները և դիտարկել թե դրանք ինչպես կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա։

Սցենարներից մեկը կարող է լինել Պարսկաստանից մեծաթիվ մարդկանց գաղթը դեպի ՀՀ։ Այնտեղ 92 մլն մարդ է ապրում և դեպի Հայաստան շարժվելու են, Պարսկաստանի հյուսիում գտնվող ազգերը, որոնք ունեն ադրբեջանական ծագում։ Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը որ Հայաստանի տնտեսությունն այս պահին մեծ կախվածություն ունի «բանկային համակարգ»-«շինարարություն»-«անշարժ գույք» կլաստերից, որը նույնպես արտաքին մեծ ցնցումներ չի սիրում և դրանք կարող են մեր համար «սև կարապի» իրադարձությունը հանդիսանալ, որը կարող է ջնջել նախորդ տարիների աճը։

ԱՄՆ-ի ռազմական պահուստները բավականին քչացել են ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, Իրադարձությունների զարգացումն անկանխատեսելի է և բավականին վտանգավոր Հայաստանի համար և ՀՀ իշխանությունները  պետք է արագացված կարգով սցենարային կանխատեսում անեն և փորձեն հասկանալ, թե ինչպես կարող է զարգանալ այս ամենը, ինչ բացասական կամ դրական ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա, գնահատել յուաքանչյուր սցենարի հավանականության և մեր վրա ազդեցության աստիճանը։ Այս ամենը պեքտ է արվի հնարավորինս արագացված կարգով, այլ ոչ թե թողնել ինքնահոսի։  Հայաստանի էներգետիկ համակարգը բավականին փխրուն է, ինչը ցույց տվեցին ձմռան ամիսների երկարատև վթարները։ Մեր էներգետիկ հաշվեկշիռը պետք է պահպանվի և եթե էներգետիկ հաշվեկշռի ռազմակավարական հանգույցներից մեկը խափանվի, օրինակ ավելցուկային էներգիան չկարողանան Իրանին մատակարարել, ապա այն կարող է բերել անջատումների Երևանում և ՀՀ-ում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան