Պայթյուններ Նախիջեւանում. ինչ էին դրանք հուշում

Վերլուծություն

Ի­հար­կե, ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը (Տելս նաեւ https://iravunk.com/?p=335838&l=am), որ կող­մից էլ նա­յում ես, դեռ միայն վա­տա­գույն սցե­նա­րով է զար­գա­նում Թ­րամ­փի հա­մար: Բայց դրա­նով հան­դերձ, ո­րոշ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներ մեկ կա­րե­ւո­րա­գույն հան­գա­ման­քի վրա եւս կենտ­րո­նա­ցել են` հի­շեց­նե­լով, որ Թ­րամփն ա­մե­նե­ւին էլ միայն Ի­րա­նի դեմ չի կռվում, այլ հար­վա­ծի հիմ­նա­կան թի­րա­խը Չի­նաս­տանն էր` չի­նա­ցի­նե­րին ի­րա­նա­կան ռե­սուրս­նե­րից եւս կտրե­լը:

Բ­նա­կա­նա­բար, ըստ նույն փոր­ձա­գետ­նե­րի, Պե­կի­նը ոչ մի պա­րա­գա­յում չէր կա­րող ան­տե­սել այդ ի­րո­ղութ­յու­նը: «Այն փաս­տը, որ ի­րա­նա­կան հրթիռ­նե­րը այդ­քան ճշգրիտ են հար­վա­ծում, թի­րախ­նե­րն ընտր­վում են ան­հա­վա­նա­կան ճշգրտութ­յամբ, եւ­ արդ­յունք­նե­րը շատ ա­վե­լի հա­ջող են, քան սպաս­վում էր, են­թադ­րում է, որ սա այլեւս չի պայ­մա­նա­վոր­վում Ի­րա­նի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով: Ի­րա­նը գի­տի, թե որ հյու­րա­նո­ցում եւ­ որ հար­կում են գտնվում ԿՀՎ-ի եւ Մո­սա­դի սպա­նե­րը, եւ հար­վա­ծում է հենց այն­տեղ։ Ի­րա­նը նույ­նա­կա­նաց­նում է տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի բո­լոր թաքն­ված հե­տա­խու­զա­կան եւ ռազ­մա­կան օբ­յեկտ­նե­րը եւ հար­ձակ­վում դրանց վրա։ Ի­րա­նը գի­տի Իս­րա­յե­լի հե­տա­խու­զա­կան եւ­ անվ­տան­գութ­յան գոր­ծա­կա­լութ­յուն­նե­րի ճշգրիտ հաս­ցե­նե­րը եւ հար­վա­ծում է այդ վայ­րե­րին... Ես կար­ծում եմ, որ Չի­նաս­տա­նը արդ­յու­նա­վե­տո­րեն ներգ­րավ­ված է այս պա­տե­րազ­մում եւ օգ­նում է նույ­նա­կա­նաց­նել ա­մե­րիկ­յան թի­րախ­նե­րը ա­րա­բա­կան երկր­նե­րում եւ տ­րա­մադ­րում է է­լեկտ­րո­նա­յին հե­տա­խու­զութ­յուն։ Իմ կար­ծի­քով, Չի­նաս­տա­նը գտնվում է այս հա­կա­մար­տութ­յան հենց կենտ­րո­նում եւ լուրջ պա­տե­րազմ է մղում ԱՄՆ-ի դեմ Ի­րա­նի մի­ջո­ցով։ Ե­թե սա ճիշտ է, ա­պա ԱՄՆ-ն եւ Իս­րա­յե­լը լուրջ կո­րուստ­ներ կու­նե­նան...»,– մեկ­նա­բա­նում է փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը:

Ի­հար­կե, սա իր հիմ­քում լուրջ տրա­մա­բա­նութ­յուն ու­նե­ցող եզ­րա­կա­ցութ­յուն է: Ան­գամ չհի­շեց­նե­լով այն ծա­վա­լուն ռազ­մա­կան օգ­նութ­յան մա­սին, ո­րը Ի­րա­նը ստա­նում էր Չի­նաս­տա­նից եւ Ռու­սաս­տա­նից մինչ պա­տե­րազ­մը, այդ թվում` Ի­րա­նի հետ հա­մա­տեղ զո­րա­վար­ժութ­յու­նն­երի ան­վան տակ չի­նա­կան եւ ռու­սա­կան մի շարք հա­տուկ նա­վե­րի մո­տե­ցումն Ի­րա­նին, թե­րեւս կա­րե­լի է միայն ընդգ­ծել փաս­տը, որ Ի­րա­նի պար­տութ­յու­նը Պե­կի­նին դնում է չա­փա­զանց խո­ցե­լի վի­ճա­կում: Այ­սինքն, միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ Պե­կինն այս փու­լում ա­մեն բան ա­ներ, որ Ի­րա­նը չպարտ­վի: Ու ա­վե­լին, քա­նի դեռ ԱՄՆ–ն իր ոտ­քով խրվել է ճա­հի­ճը, որ­քան հնա­րա­վոր է, պետք է նրան էլ ա­վե­լի խոր­տա­կել: Չ­նա­յած, ի­մաս­տով դրանք նույնն են. Ի­րա­նի չպարտ­վե­լը եւ հնա­րա­վո­րինս եր­կար պա­տե­րազ­մի մեջ ԱՄՆ­–ին ներ­քաշ­ած պա­հե­լը Պե­կի­նի հա­մար ար­դեն իսկ հաղ­թա­նակ է մեծ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­քա­րում: Ե­թե նաեւ աիռ­թից օգտ­վե­լով` վերց­նի Թայ­վա­նը, հաղ­թա­նա­կը կդառ­նա ամ­բող­ջա­կան: Ի դեպ, կա­րե­լի է նույ­նը ա­սել նաեւ Մոսկ­վա­յի մա­սին:

Ա­մեն դեպ­քում այն, որ Ի­րա­նը շա­րու­նա­կում է ընդ­լայ­նել հա­կա­մար­տութ­յան մասշ­տաբնե­րը, նաեւ սկսե­լով ո­րո­շա­կի գոր­ծո­ղութ­յու­ններ Հա­րա­վա­յին Կով­կա­սի ուղ­ղութ­յամբ, գա­լիս է եւս մեկ ան­գամ հաս­տա­տե­լու Թեհ­րա­նի այն նախ­նա­կան մո­տե­ցու­մը, որ թեեւ պա­տե­րազմ սկսելն ԱՄՆ­–ի եւ Իս­րա­յե­լի ո­րո­շե­լիք հարցն էր, սա­կայն նրանք չէ, որ կո­րո­շեն դրա ա­վար­տը:

Այս­պի­սով, ե­րեկ հայտ­նի դար­ձավ, որ Ի­րա­նը մի քա­նի հա­մե­մա­տա­բար փոքր հար­ված է հասց­րել Ադր­բե­ջա­նին` Նա­խի­ջե­ւա­նին: Ա­պա նաեւ խո­սակ­ցութ­յուն­ներ ի հայտ ե­կան Վ­րաս­տա­նում Բա­քու–­Ջեյ­հան նավ­թա­մու­ղի խոց­ման մա­սին, որն ա­պա­հո­վում է Իս­րա­յե­լի նավ­թի մա­տա­կա­րա­րում­նե­րի մոտ 30 տո­կո­սը, անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում` էլ ա­վե­լին: Բա­քուն, բնա­կան է, միան­գա­մից հիս­տե­րիա սար­քեց, թե` «Մենք խստո­րեն դա­տա­պար­տում ենք», «Ադր­բե­ջա­նի տա­րած­քի վրա այս հար­ձա­կու­մը հա­կա­սում է մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րին եւ սկզ­բունք­նե­րին», «մեզ վե­րա­պա­հում են պա­տաս­խան հար­վա­ծի ի­րա­վունք» եւ այլն: Ի­հար­կե, սա ար­դեն ան­լուրջ է. երբ Բա­քուն նավթ է մա­տա­կա­րա­րում Ի­րա­նի հիմ­նա­կան թշնա­մուն, իր տա­րած­քում է տե­ղա­կա­յել թշնա­մա­կան ու­ժեր, մի՞­թե ի­րոք են­թադ­րում էր, որ «մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մեր» աս­վա­ծը, որն ար­դեն գո­յութ­յուն չու­նի, կխան­գա­րի Ի­րա­նին, այն էլ բա­զում նա­խազ­գու­շա­ցում­նե­րից հե­տո գոր­ծո­ղութ­յուն­նե­րի չդի­մել:

Ի­հար­կե, դեռ պետք է սպա­սել հե­տա­գա զար­գա­ցում­նե­րին: Հաշ­վի առ­նե­լով, որ կա նաեւ հա­վա­նա­կա­նութ­յուն, որ տե­ղի ու­նե­ցա­ծը սո­վո­րա­կան իս­րա­յել­յան պրո­վո­կա­ցիա էր: Այն ի­մաս­տով, որ ե­թե չեն կա­րո­ղա­նում քրդե­րին մտցնել պա­տե­րազ­մի մեջ, կամ քրդա­կան ու­ժերն ան­բա­վա­րար են, ա­պա կա­րե­լի է նաեւ Ա­լիե­ւին մղել` մտնել կռվի մեջ:

Չ­նա­յած` սա մի փոքր թույլ վար­կած է: Իս­րա­յե­լում էլ են հաս­կա­նում, որ Ա­լիե­ւը, հենց այն պա­հին, երբ հայ­տա­րա­րի պա­տե­րազ­մի մա­սին, դառ­նա­լու է լիա­կա­տար թի­րախ: Ու  Թեհ­րա­նը ա­ռաջ­նա­յին զրո­յաց­նե­լու է ադր­բե­ջա­նա­կան ամ­բողջ նավ­թա–­գա­զա­յին արդ­յու­նա­բե­րութ­յու­նը` հան­քա­վայ­րե­րից սկսած: Գու­մա­րած` կասպ­յան գո­տում պա­տե­րազ­մը հա­զիվ թե խա­ղի մեջ չքա­շի նաեւ Մոսկ­վա­յին: Արդ­յուն­քում, այն նավ­թը, ո­րը դեռ կա­րող է գնալ Իս­րա­յել, պա­տե­րազ­մի դեպ­քում հաս­տատ կանգ­նե­լու է: Իսկ փո­խա­րի­նող մա­տա­կա­րա­րում­ներ գտնելն այս ի­րա­վի­ճա­կում կա­րող է նաեւ Իս­րա­յե­լի հա­մար ան­լու­ծե­լի խնդիր դառ­նալ:

Այս ի­մաս­տով, ա­վե­լի հա­վա­նա­կան է թվում, որ դրանք ի­րա­նա­կան հար­ված­ներ էին, մի­գու­ցե`նախ­նա­կան, նա­խազ­գու­շաց­նող: Որ այդկերպ Թեհ­րա­նը մի վեր­ջին մե­սիջ հղեց Բաք­վին. կողմ­նո­րոշ­վեք, ո՞ր դաշ­տում եք, ե­թե կար­ծում եք, որ կա­րող եք Ի­րա­նի հետ բա­րե­կա­մութ­յու­նից խո­սել եւ նավթ տալ նրա թշնա­մուն` կեր­պար վերց­նե­լով, թե չե­զոք եք, այդ­պես չի լի­նի:

Իսկ ե­թե մե­սիջ է, ա­պա ա­սել, որ այն ուղղ­ված չէ նաեւ «Թ­րամ­փի ու­ղի» սար­քող Նի­կո­լին, իր հեր­թին միամ­տութ­յուն կլի­ներ:

Ա­մեն դեպ­քում այն, որ կով­կաս­յան տի­րույ­թում պայթ­յուն­ներ լսվե­ցին, դա ար­դեն մտա­հո­գիչ է: Նե­րկա ի­րո­ղութ­յուն­ներն այն­քան սուր են, որ մեկ­–եր­կու պայթ­յու­նից մին­չեւ մասշ­տա­բա­յին բա­խում­նե­րը կա­րող է մեկ օր էլ չտե­ւեն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում