Դուք լիզգինկա էլ կպարեք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ քաղաքական օրակարգը կարծես նոր ժանր է գտել՝ հարվածային։ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում նստել է հարվածայինների մոտ ու տեսանյութը հրապարակել՝ գրելով. «Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար»։ Թեմայի շարունակությունն էլ պակաս երաժշտական չէ. էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ ժամանակին կլարնետ է սովորել ու հայտարարել. «Եթե Վրաստանում հարցեր լուծելուն կօգնի, կլարնետ չէ՝ սաքսոֆոն էլ կնվագեմ»։ Այնպես որ, եթե առաջ դիվանագիտությունը չափվում էր բանակցություններով, հիմա երեւի նոտաներով էլ կչափվի։ Մնում է պարզել, օրինակ, վրացական կողմը ի՞նչ հայանպաստ համաձայնագիր է պատրաստ կնքել, եթե վաղն էլ հայաստանյան կառավարության ներկայացուցիչները, ասենք, լիզգինկա պարեն իրենց համար:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆՆ՝ իր վերջին հարցազրույցներից մեկում: «Ես պարտվել չեմ սիրում, ես պետք է հաղթեմ Ռոբերտ Քոչարյանին ու հաղթելու եմ», - վստահեցրել է Արամ Զավենիչը եւ նշել. «Քաղաքականությունը որոշակի առումով թմրամոլության նման բան է, երբ մտնում ես այդտեղ, դուրս գալը շատ բարդ է: Խնդիրը վարչապետ դառնալու մեջ չէ, ես երկու անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել ու չեմ գնացել: Իմ խնդիրը պաշտոնը չէ, ես ավելի գլոբալ խնդիր ունեմ»: Անդրադառնալով վերոնշյալին՝ Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ընդգծում է. «Այ՛ ողորմելի, դու հաղթի ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, ով եղբորդ՝ Վազգենի հետ թուրքին է հաղթել, այլ թուրքի կոշիկ լիզող հարբեցող ծաղրածուին, ով հաղթեց եղբորդ՝ Վազգենին՝ նրա ձեռքբերումը եւ զավակ Արցախը հանձնեց թուրքերին, դիտավորյալ եղբորդ՝ նույն Վազգենի արձանը թողեց Շուշիում, որ թուրքերը միզեն, թքեն վրան, նստեն եղբորդ արձանի գլխին ու պղծեն այն: Ու ամենակարեւորը՝ թուրքի կոշիկ լիզողը հասավ նրան, որ ըստ լուրերի եւ ասեկոսեների, Վազգենի կողմից շատ խիստ պատժված այդ հակահային դու՝ որպես Վազգենի եղբայր հիմա ծառայես... Այ Նիկոլի Արամ, պատկերացնում ես եղբայրդ՝ Վազգենը դագաղի մեջ քանի՞ փաթ է շրջվել՝ տեսնելով, թե ինչպես ես ծառայում իր կողմից ստորացվածին...»:

Նախընտրական ստեղծված իրավիճակին զարմանալի դիպուկ ախտորոշում է տվել իրավապաշտպան ՄԱՐԻՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ շեշտել. «Հետո չասեք` չեմ զգուշացրել ու ուշագնաց չլինեք ընտրություններից առաջ»: Ըստ իրավապաշտպանի. «Էս ՖԲ-ն շատ լավ բան ա՝ ընտրությունների նախաշեմին կարելի ա էս տրանսֆորմերներին հիշեցնել իրենց «до и после»-ն, ով Արցախ էր ատում ու դրա մասին ամենուր հաչում, հիմա պետքի համար ասում ա՝ առանց Արցախ կյանք չունեմ, մեզ ընտրեք Արցախը հետ կբերենք: Ով լակոտին «պարաշյուտ» թումբանով փաչեքի արանքն էր կոխել, հիմա պատրաստ ա թվանքն առնի ու գնա կռվի վիրտուալ դաշտում: Ով եկեղեցի տեսնելուց «обратный марш бросок» էր անում, սխտոր տեսնելուց էլ, շուտ թուքը կուլ էր տալիս, հիմա կամերա տեսնելուց չոքեչոք աղոթք ա անում ու քրիստոնեություն քարոզում: Դուք ձեզնից չե՞ք զզվում ՝ ՏԵՑ կանգնողները թքեն ձեր փնթի ճակատին։ Օրը կգա ես էլ հետը»: Համաձայնեք, որ նախընտրական բեմահարթակում հանկարծակի «հավատափոխությունների» այս շքերթը իսկապես ապշեցնող է. երեկվա մոլի ուրացողներն այսօր արդեն հայրենասիրության ու հավատքի ջահակիր են դարձել։ Եվ հարցն ակամա մնում է օդում կախված՝ սա քաղաքական վերածնո՞ւմ է, թե պարզապես հերթական ընտրական դիմակահանդեսը։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում