Шеф, всё пропало!

Վերլուծություն

Հայաստանյան ներքաղաքական դաշտում վերջին զարգացումները նոր շեշտադրումներ են հաղորդում իշխանություն-եկեղեցի հակամարտությանը։ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքից ազատ արձակման մասին փաստաբան Արսեն Բաբայանի հաղորդումը, ինչպես նաեւ պաշտպաններից Սերգեյ Հարությունյանի պարզաբանումները, ըստ որոնց, Վերաքննիչ դատարանը որոշել է առանց հապաղման ազատ արձակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետին, փաստացի դարձան քաղաքական օրակարգի առանցքային թեման:

Վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ՝ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից, սակայն նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն. նա իրավունք չունի դուրս գալ Վաղարշապատ համայնքի տարածքից եւ շփվել գործով անցնող վկաների հետ։ Փաստաբաններն արդեն հայտարարել են, որ որոշումը վիճարկվելու է Վճռաբեկ դատարանում։ Սակայն անգամ այս պայմաններում ակնհայտ է մեկ բան՝ իրավիճակ է փոխվել:

Վերջին ամիսներին իշխանությունների եւ եկեղեցու հարաբերությունները հասել էին բացահայտ հակամարտության մակարդակի: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անթաքույց փորձում էր քաղաքական ազդեցություն հաստատել եկեղեցական համակարգի վրա՝ ջանքեր գործադրելով այն ենթակայացնել պետական օրակարգին։ Սակայն այդ գործընթացը, ինչպես այժմ արդեն երեւում է, բախվեց լուրջ դիմադրության։

Հայ հանրության մեծ հատվածի համար եկեղեցին ոչ միայն կրոնական, այլ նաեւ ազգային ինքնության հիմնասյուն է։ Եվ նույնիսկ իշխանությանը համակրող խմբերի ներսում շատերի համար անընդունելի էր այն սահմանը, որը սկսեց հատվել՝ երբ խոսքը հասավ եկեղեցու հեղինակության հարցին, Վեհափառ հայրապետի դեմ ուղղված հրապարակային հռետորաբանությանը եւ պատարագների շուրջ կազմակերպվող քաղաքականացված գործողություններին։

Արդյունքում իշխանության նախաձեռնած գործընթացը սկսեց տալ հակառակ արդյունքը։ Ըստ տարբեր քաղաքական եւ վիճակագրական գնահատականների` հենց եկեղեցու դեմ արշավի ֆոնին է իշխանության վարկանիշը սկսել նկատելիորեն նվազել։ Եվ այժմ, երբ ընտրական ցիկլի մասին խոսակցությունները ավելի ու ավելի հաճախ են հնչում, իշխանությունը, կարծես, փորձում է մեղմել իրավիճակը։

Արշակ սրբազանի ազատ արձակումը շատերի կողմից դիտվում է հենց այդ համատեքստում՝ որպես իշխանության հետքայլ կամ նվազագույնը՝ լարվածությունը մեղմելու փորձ։

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ» ՀԵՏՔԱՅԼԸ

Հիշեցնենք, որ այս որոշմանը նախորդել էր նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանքի փոփոխությունը։ Ընդդիմադիր շրջանակներում համոզված են, որ իշխանությունը սկսել է հասկանալ մի պարզ իրողություն. ընտրությունների նախաշեմին քաղաքական կամ հանրային ազդեցություն ունեցող անձանց պահել կալանքի տակ՝ նշանակում է ստեղծել նոր «քաղբանտարկյալների թեմա», որը կարող է լրջորեն վնասել իշխանության միջազգային եւ ներքին հեղինակությանը։

Բանտերում հերթական աղմկահարույց դեպքը կամ զոհը իշխանության համար կարող է դառնալ իրական քաղաքական ճգնաժամի սկիզբ։ Այդ պատճառով էլ, ըստ քաղաքական դիտարկումների, իշխանությունը փորձում է հնարավորինս արագ «բեռնաթափել» այս թեման։

Ընդ որում՝ այս թեման դուրս եկավ նաեւ զուտ ներքին քաղաքականության սահմաններից։ Թեեւ արեւմտյան կենտրոնները սովորաբար աջակցություն են ցուցաբերում գործող իշխանություններին, սակայն եկեղեցու դեմ ուղղված կոշտ գործողություններն արդեն սկսեցին անհարմար վիճակի մեջ դնել նաեւ արտաքին գործընկերներին։ Միաժամանակ Ռուսաստանը բավական բացահայտ աջակցություն ցուցաբերեց Մայր Աթոռին եւ հայ հոգեւորականությանը։ Այս ֆոնին թեման դարձավ նաեւ աշխարհաքաղաքական ազդակների դաշտ։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱԿՈՒՂՈՒՑ

Իշխանություն-եկեղեցի հակամարտությունը, սակայն, ազդեց նաեւ եկեղեցու ներսի հարաբերությունների վրա։ Մի շարք հոգեւորականներ, որոնք տարբեր փուլերում փորձեցին երկխոսության կամ նույնիսկ իշխանության հետ համագործակցության տարբերակներ քննարկել, այժմ հայտնվել են բավական բարդ վիճակում։

Ըստ եկեղեցական միջավայրից եկող տեղեկությունների` որոշ շրջանակներում լարված քննարկումներ են ընթանում այն մասին, թե ով ինչ դիրքորոշում է ունեցել վերջին ամիսներին։ Մասնավորապես՝ Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած տիրադավները հայտնվել են լուսանցքից դուրս. նրանց ո՛չ դարձի ճանապարհն է իրատեսական, ո՛չ էլ այլեւս Փաշինյանին են պետք:

Այս ամենի ֆոնին ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունը կանգնած է քաղաքական ընտրության առաջ։ Մի կողմից՝ եկեղեցու հետ բաց հակամարտությունը կարող է խորացնել հասարակական բեւեռացումը եւ վնասել իշխանության վարկանիշին։ Մյուս կողմից՝ հետքայլը նույնպես ունի իր ռիսկերը, քանի որ իշխանության կողմնակիցների մի հատված արդեն բավական հեռու է գնացել հակաեկեղեցական հռետորաբանության մեջ։

Այդ պատճառով էլ այժմ իշխանությունը, ըստ քաղաքական դիտորդների, փորձում է ընտրել միջանկյալ տարբերակ՝ թուլացնել ճնշումը, սակայն ամբողջությամբ չհրաժարվել իր նախորդ դիրքորոշումներից։ Արշակ սրբազանի ազատ արձակումը հենց այդպիսի ազդակ կարող է լինել. իշխանությունը կարծես փորձում է փակել ամենակոշտ փուլը եւ դուրս գալ քաղաքական փակուղուց՝ առանց բացահայտորեն ընդունելու, որ իր նախաձեռնած գործընթացը ձախողվել է։ Եվ ամենակարեւորը՝ մի բան արդեն ակնհայտ է. վերջին ամիսների զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքական իրականությունում եկեղեցին շարունակում է մնալ ազդեցիկ ինստիտուտ, որի դեմ ուղղված ցանկացած քաղաքական արշավ կարող է վերածվել հենց այդ արշավը նախաձեռնողների համար լուրջ քաղաքական փորձության։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում