Իրանի էներգետիկ ոլորտին հարվածները կարող են հանգեցնել էկոլոգիական աղետի
ՄիջազգայինԻրանի էներգետիկ ոլորտին հարվածները կարող են հանգեցնել էկոլոգիական աղետի։
Հարյուրավոր մետրեր բարձրանում է ծխի հսկայական սյուն՝ ծածկելով Թեհրանի երկինքն ու քաղաքը։ Տեսանյութերում երևում է Թեհրանի Շահրան նավթի պահեստում բռնկված հրդեհը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից գիշերային հարվածներից հետո։
Իրանական ազգային նավթային բաշխման ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ հարձակման են ենթարկվել հինգ օբյեկտ՝ Թեհրանի և Ալբորզի նավթամբարները և նավթամթերքի փոխադրման կենտրոնը։ Զոհվել են նաև ընկերության չորս աշխատակիցներ։
Թեհրանի իշխանությունները զգուշացրել են թթվային անձրևի վտանգի մասին, և մայրաքաղաքի երկինքը ծածկվել է սև սավանով։ Եվրոպան լուռ է մնում։ Այս անգամ նույնիսկ Գրետա Թունբերգը չի զայրանա։ Իսրայելը ամեն ինչ արել է դա ապահովելու համար։

