«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պատերազմում հաղթելու և արժանապատիվ ապրելու իրանական ֆենոմենը...

Հրապարակախոսություն
«...սիրում եմ երկար և ամուր եղջյուրները դեմ տվող խոյին, ծվատող, պատառոտող հովազին, նույնի՛սկ ճանկռտող, ճչացող կապիկին, բայց երբեք լուռումունջ արածող ոչխարին....  գարշում եմ, երբ լալիս ես՝ փոխանակ կատաղելու, կծկվում ես՝ փոխանակ լարվելու, ծալվում ես՝ փոխանակ ծալելու, և միշտ, զզվացնելու չափ միշտ հառաչում՝ փոխանակ փրփրալու…»:
 
Վրթանես Փափազյան
 
Իսկ ազգերը, ժողովուրդները հաղթանակն ամենևին էլ ռազմի դաշտում չեն կերտում, հաղթանակը մարդկանց ոգում է լինում, ռազմի դաշտում ընդամենը արձանագրում են այն։ Ամերիկա-իսրայելական ռազմական գերտերությունների` Իրանի վրա խաբեությամբ հարձակումից ընդամենը 10 օր անց պարսիկ ժողովուրդն ապացուցում է աշխարհին, որ ինքը հաղթել է անհավասար պատերազմում, որ ժողովրդի անպարտելությունը` նրա ներքին համերաշխության, պայքարելու կամքի, մահն արհամարհելու, հայրենիքը կյանքից առավել սիրելու մեջ պետք է փնտրել։ Երկրի առաջնորդների` ազգին ու երկրին անկեղծ ու անմնացորդ նվիրվելու, երկրի երկարատև անվտանգային ու սոցիալ֊տնտեսական զարգացման իրատեսական ծրագիր ունենալու, անձնական շահն ու վայելքները հայրենիքի ու պետության շահին ստորադասելու, զրկանքներին ու զոհողությունների պատրաստ լինելու ու դիմակայելու, կրոնին, ազգային արժեքներին ու սովորույթներին անդավաճան լինելու, կառավարման ազգայայն արդյունավետ համակարգ ունենալու և ուսուցչի, զինվորի ու առաջնորդի նկատմամբ յուրահատուկ պատկառանք տածելու մեջ պետք է փնտրել։
 
Կարող են ամերիկա֊իսրայելական ռազմական ուժերը ոչնչացնել Իրանի ռազմական, տնտեսական ու ենթակառուցվացքների հզորության և պոտենցիալի մեծ մասը, սակայն չեն կարող պարտուության մատնել այդ խիզախ ու հերոսական ժողովրդին։ Թեև ԱՄՆ֊ի ղեկավարությունը կարծում էր, թե Իրանի հոգևոր առաջնորդին ու ռազմական ղեկավարությանը ոչնչացնելուց հետո, երկրում անկառավարելի խառնաշփոթ ու քաոս կստեղծվի և Իրանն անձնատուր կլինի, սակայն տեղի ունեցավ տրամագծորեն հակառակը և պարսիկ ժողովուրդն ու իշխանությունները դարձան ավելի համերաշխ, միասնական ու նպատակասլաց։ Ինչպես Սևակը կասեր. «Կարող են իրենց սպանել հայրենիքում, սակայն չեն կարող հայրենիքն սպանել նրանց մեջ»։ Եթե դու չես ուզում պարտվես, չես ուզում, որ քեզ խաբեն կամ նվաստացնեն, ոչ մեկը դա չի կարող անել։ Իսկ մենք` հայերս, պետք է հպարտանանք մեր բարեկամ ու հարևան ժողովրդի ցուցաբերած խիզախ ու կազմակերպված պահվածքով և սովորենք պետականություն ունենալու, հաղթելու ու արժանապատիվ ապրելու իրական արվեստը։ Անկախ և արժանապատիվ լինելու գաղտնիքն էլ վախը հաղթահարել ու իր միջի ստրուկին սպանել կարողանալն է։
 
Իրանցի անսասան, հպարտ, խիզախ ու ավանդապաշտ ժողովրդի նկատմամբ մեծագույն հարգանքով, սիրով ու համերաշխությամբ`
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան