Իսկ որտե՞ղ էին պետական կառույցները. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Քաղաքական դաշտում հերթական զարմանքը հարուցեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հարցազրույցը, որտեղ նա հայտարարել է, թե Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը «խոսելու հնարավորություն չպետք է ունենա»՝ ինչ է, թե գեներալն ասել է, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստան-Բելառուս Միութենական կազմում: Համաձայնեք, որ սա արդեն այն սահմանն է, որտեղ քաղաքական հակադրությունը վերածվում է մտածողության վտանգավոր մենաշնորհի: Որովհետեւ եթե գեներալը, ով տարիներ շարունակ եղել է Արցախի պաշտպանության խորհրդանիշներից մեկը, այլեւս «խոսելու իրավունք չունի», ապա հարց է առաջանում՝ ո՞վ ունի: Էլ ավելի զարմանալի է, որ Արցախն ու արցախյան անկախությունը Ալիեւին մատաղ արած իշխանության ներկայացուցիչը Վիտալի Բալասանյանին համարում է Հայաստանը «մատաղ անողներից»: Լավ, ինչպե՞ս է ստացվում, որ նրանք, ովքեր Արցախը հանձնեցին Ադրբեջանին, Սյունիքը վարձով տվեցին ամերիկացիներին, ամբողջ Հայաստանն էլ դարձրել են թուրքերի քիմքին հարմար, այսօր որոշում են՝ ով կարող է խոսել եւ ով՝ ոչ։

Ոչ պակաս զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում հայկական դիվանագիտության մեջ: Արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ստորագրվել է համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության եւ Սամոայի Անկախ Պետության միջեւ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։ Կոմյունիկեն ստորագրել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եւ Սամոայի Անկախ Պետության մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն: Մնում է հարց տալ Հովհաննիսյանին՝ գոնե ինքը գիտի՞, թե որտեղ է Սամոայի անկախ պետությունը կամ ընդհանրապես՝ բացի արձանագրելուց, որ այն 187-րդ երկիրն է, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատում, ի՞նչ է տալու դա մեզ: «ԿատարվեցԱյո, սա արդեն իրականություն է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Հատկապես մեր հարեւան երկրում մոլեգնող պատերազմի ֆոնին մեզ օդի եւ ջրի պես անհրաժեշտ էր այս ձեռքբերումը։ Այս երջանկությունը մեզ պարգեւել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Պարույր Հովհաննիսյանը», - հեգնում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆՆ օրերս հերթական անգամ «կարեւոր բացահայտում» է արել՝ խորհրդարանի ամբիոնից: Նախարարի խոսքով՝ Հայաստանում կան ընկերություններ, որոնք վերջին երեք տարիներին գյուղացուց խաղող չեն մթերել, բայց միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ են արտահանել: «Էդ ո՞ւմ սպիրտն են արտահանում»,- հարցադրում է անում նախարարը՝ հավելելով, որ այդպիսի ընկերությունների «կողքը չի կանգնելու»: Լսում ես նախարարին, ու ակամա հարց է առաջանում՝ իսկ այդ հարցը ո՞ւմ պետք է ուղղված լինի: Եթե Հայաստանում իսկապես տարիներ շարունակ հնարավոր է եղել միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ արտահանել՝ առանց գյուղացուց խաղող մթերելու, ապա դա ոչ թե առանձին տնտեսվարողների «գաղտնի կոմբինացիա» է, այլ պետական վերահսկողության բացահայտ ձախողում։ Ի վերջո, Հայաստանում կոնյակի եւ սպիրտի արտադրությունն ու արտահանումը կարգավորվող ոլորտ է. կան լիցենզիաներ, հարկային հաշվետվություններ, մաքսային փաստաթղթեր, սերտիֆիկատներ։ Եթե այս ամենի պայմաններում ինչ-որ մեկը կարողացել է երեք տարի շարունակ միլիոնավոր լիտրերով սպիրտ արտահանել՝ առանց խաղող մթերելու, ապա հարցը շատ ավելի պարզ է՝ իսկ որտե՞ղ էին պետական կառույցները:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում