«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Առաջիկա ամիսներին երկու կարևոր հանգամանք կարող է դառնալ լակմուսի թուղթ ընդդիմադիրների համար

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Ակնհայտից էլ ակնհայտ է, որ, այսպես կոչված, «նախկինացավը» հանրության որոշակի մասին հանգիստ չի տալիս: Ավելին, այս հարցը հանգիստ չի տալիս քաղաքական որոշակի ուժերի: Ու, նկատենք, խոսքը տվյալ դեպքում ՔՊ-ի կամ Փաշինյանին կցակողված սատելիտների մասին չէ միայն: Նրանց պարագայում ամեն ինչ պարզ է: «Նախկինացավը» նրանց քարոզչական սնուցիչներից ու «բոբո»-ներից մեկն է: Եվ հենց իրենք էլ այն հղկել, փաթեթավորել ու նետել են դաշտ:

Տվյալ դեպքում, խոսելով «նախկինացավի» մասին, նկատի ունենք ոչ իշխանական, ավելին՝ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կամ այդպես դիրքավորված որոշ ուժերի, շրջանակների, անհատների: Առհասարակ, «նախկինների» թեման, այս կամ այն ուժի՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, առավել ևս՝ ընտրություններին մասնակցելը թույլ տալ-չտալու մասին հայտարարությունները, ինչպես ասում են, «նիկոլականության» ուղիղ դրսևորումներ են։ Դրանք Փաշինյանի սատելիտենց, նրան կցված ուժերի թեմաներն են և, ընդհանրապես, նշանակում են իշխանությունների ու «կիցերի» ջրաղացին ուղղակի ջուր լցնել։
Առավել հետաքրքիր է, որ այդ թեմաները շրջանառում են հենց «նախկինները», ասենք՝ նախկինում պաշտոններ ունեցողները, Փաշինյանի նախկին թիմակիցները, որոնք այսօր դիրաքավորվել են որպես թունդ ընդդիմադիր, և այլն: Տրամաբանությունը հասկանալի է. եթե հիմնական ընդդիմադիր ուժերը չմասնակցեն ընտրություններին, ապա ցանկացած քաղաքական միավոր, եթե նույնիսկ մի «Գազելի» նստատեղերի չափ կուսակցական կամ աջակից ունի, կարող է մինչև մի 4 տոկոս ձայն հավաքելու հնարավորություն ունենալ: Դե, առնվազն կարող է հավակնել նման «բարձունքի»: Նման այն մրցույթներին, երբ երեք մասնակիցների պարագայում պատվավոր երրորդ հորիզոնականն ես զբաղեցնում, այսինքն՝ բրոնզե մեդալակիր ես, էլի...

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան