«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շրջանակելով ժամանակը, մեր վախերն ու հույսերը․ մեկնարկում է հայ-գերմանական արվեստի փառատոնը

Մշակութային

Ֆրայբուրգի համալսարանի «Մարիա Ցվետաևա» Կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» Կենտրոնի համագործակցությամբ՝ մարտի 12-ից 31-ը «ՀայԱրտ» Կենտրոնում կանցկացվի «Fear-Less-Hope․ Շրջանակելով ժամանակը» խորագրով արվեստի փառատոնը։

Փառատոնի ծրագիրը ներառում է ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն, վարպետաց դասեր և գիտական համաժողով, որի ընթացքում կքննարկվեն արդի արվեստին և կրթությանը վերաբերող հարցեր: Հայ-գերմանական արվեստի փառատոնի շրջանակում, մարտի 13-ին՝ «ՀայԱրտ» Կենտրոնում կբացվի նաև Հայաստանում խորհրդային բռնաճնշումներին նվիրված ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն մասնագիտական տեքստեր, լուսանկարներ, աուդիո և վիդեո նյութեր, ինչպես նաև եզակի արտեֆակտներ։ 

«Fear–Less–Hope․ Շրջանակելով ժամանակը» ցուցահանդեսը դիտարկում է վախն ու հույսը միաժամանակ, որոնք խորապես փոխկապակցված են իրար։ Դրանք առաջանում են ինչպես անցյալի վերաիմաստավորման, այնպես էլ հնարավոր ապագայի պատկերացման ընթացքում։ Դրանք ձևավորում են մեր ընկալումները, ուղղորդում մեր որոշումներն և առաջ բերում պատմություններ։ Այսպիսով, ներկան դառնում է մի տարածք, որտեղ վախն ու հույսը միաժամանակ տեսանելի և քննարկելի են։

Ֆիլմի, վիդեո ինստալացիայի միջոցով Վահրամ Աղասյանը, Գրետա Հարությունյանը, Անաս Քահալը և Յոհաննես Վայլանդտը ուսումնասիրում են, թե ինչպես են վախն ու հույսը փոխկապակցվում և շարժվում ժամանակի, սահմանների, ինչպես նաև հավաքական և անձնական փորձառությունների միջով, որտեղ մտերմությունն ու հեռավորությունը, հիշողությունն ու սպասումը, ճեղքումն ու վերականգնումը մշտապես հատվում են։

Ֆրայբուրգի համալսարանի «Մարիա Ցվետաևա» Կենտրոնի, DELPHI_space Freiburg-ի և «ՀայԱրտ» Կենտրոնի կողմից կազմակերպված «Fear–Less–Hope․ Շրջանակելով ժամանակը» համատեղ ցուցահանդեսային նախագիծը համադրել են Եվա Խաչատրյանը, Կատարինա Գրյունը և Մարգարիտա Աուգուստինը։ Այն առաջին անգամ ներկայացվել է DELPHI_space Freiburg-ում 2025թ.-ի հոկտեմբերին և հանդիսանում է գերմանա-հայկական FEAR–LESS–HOPE երկխոսության մաս, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից։

Փառատոնի բացումը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը՝ 18․30-ին։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան