Նավթի համաշխարհային գները նորից անցան 100 դոլարից այն կողմ
ՄիջազգայինBrent նավթի համաշխարհային գինը գերազանցել է մեկ բարելի համար 101 դոլարը։
Գները նվազել էին մոտ 70 դոլար այն բանից հետո, երբ խոսակցություններ ի հայտ եկան, որ Ռուսաստանի վրայից կարող են հանվել նավթային պատժամիջոցները: Ինչպես նաեւ Թրամփի հայտարարություններից հետո` Իրանին հաղթելու եւ Հորմուզի նեղուցը բացելու մասին: Բայց հայտնի դարձավ, որ ՌԴ-ի պատժամիջոցները չեն հանվի, իսկ նեղուցը մնում է փակ: Թրամփն էլ հայտարարեռց, որ նավթի բարձր գները ԱՄՆ-ին ձեռնտու է, մեծ փողեր են աշխատում: Արդյունքում, նավթի գները միանգամից թռան` անցնելով 100 դոլարի սահմանագիծը: Եվ դա,ըստ ամենայնի, վերջը չէ:

