«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չհամարձակվե՛ք արգելել հային հիշատակել Հայոց Արցախ Աշխարհը. Ալլա Հակոբյան

Հրապարակախոսություն

Այս «վարչապետ» կոչեցյալը 2018-ին «Մերժիր Սերժին» կարգախոսով խաբեց «ամբոխներին խելագարված»… Սակայն, ի տարբերություն Չարենցի պոեմի, 2018-ին հենց այդ ամբո՛խն էր նման մի «վիթխարի, խայտաբղետ, խայտանկար կրկեսի», որոնք ոչ թե դեպի ԱՐԵՎ էին գնում, այլ դեպի ԱՐԵՎՄՈՒՏՔ... Մայիսին դառնալով վարչապետ, սա արդեն հունիսին աշխատանքից ազատեց ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ թանգարան-ինստիտուտի տնօրենին... Միայն տարիներ հետո ՀԱՅ ԱԶԳԸ հասկացավ, որ սա ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ թիվ 11 կետն է ուզում ՎԵՐԱՆԱՅԵԼ, այն է. «11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ միջազգային ճանաչման գործին:»

Խաբեությամբ իշխանությունը զավթած այս «վարչապետ» կոչեցյալը` ով հավանաբար իրեն մերօրյա Աբդուլ Համիդ է երեւակայում, ԱՐՑԱԽԻ մասին գիրք նվիրելը որակավորում է որպես սադրանք... Սա ա՛յժմ է այսպես խոսում, իսկ 2018-ին մարդկանց դիմում էր «ժողջան»... 2019-ին Արցախում, գողանալով Լեոնիդ Ազգալդյանի կարգախոսը, ի լուր ողջ հանրության` իր ճղճղան ձայնով, բղավում էր. «Արցախը Հայաստան է, եւ վերջ...»: Փողոցի՛ց եւ փողոցո՛վ եկածը իր հերթական «թոզ փչելը» իրականացնում էր դարձյալ փողոցում... 2020-ի ապրիլի 5-ին ընդառաջ, նա փողոցներում բաժանում էր «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» ՀԱՅԱՍՏԱՆԻ եւ ԱՐՑԱԽԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ... Սակայն այդ նույն 2020-ի արդեն ապրիլի 9-ին` պատերազմից մի քանի ամիս առաջ, սրա «կառավարման» օրոք փակվեց «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը... 2019-ին այդ «Արցախը Հայաստան է, եւ վերջ...» ճվացողը, 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՐՑԱԽԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉՀԱՍԱՎ... Ավելին, դրսից ՕԳՆՈՒԹՅԱՆ հասնողների ՄՈՒՏՔԸ ԱՐԳԵԼՎԵՑ...

Նման նենգ պահվածքի հաջորդ հայտարարությունը տեղի ունեցավ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ այս «կառավարիչը» ճանաչեց ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառ.կմ տարածքով՝ ԱՐՑԱԽՆ էլ ՆԵՐԱՌՅԱԼ։ Տարիների ընթացքում սա քայլ առ քայլ մոտեցնում էր ԱՐՑԱԽԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՆՁՆՈՒՄԸ եւ 2023-ին այս «կառավարիչ» կոչեցյալի օրոք ԱՐՑԱԽԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՅԱԹԱՓՎԵՑ... Եվ այսօր` արդեն Հայաստանում, իրեն մերօրյա Աբդուլ Համիդ երեւակայող «կառավարիչը», փորձում է ՀԱՅԻՆ ԱՐԳԵԼԵԼ խոսել ԱՐՑԱԽԻ մասին եւ Հայոց Արցախ Աշխարհի հիշատակումը որակավորում է, որպես պատերազմի կոչ... Դե, ի՞նչ... Չզարմանաք, երբ վաղն էլ` Աբդուլ Համիդի պես, «Հայաստան» բառը արգելի... Թեպետ, այս ողորմելին Աբդուլ Համիդի հարեմում լավագույն դեպքում կարող էր ընդամենը ինչ-որ ներքինի լինել... Բայց, ոչ, սխալվեցի... Դու ի՞նչ ներքինի...

Ի դեպ, ո՞ւր է էն «Դուխով» գլխարկդ... Թե՞ «Դուխով» գլխարկդ ցիլոյով փոխելով դուխդ պակասել է... Դուխդ չհերիքեց նույնիսկ ցավակցություն հայտնել Իրանում ամերիկյան ռմբակոծություններից զոհված դեռահաս աղջնակների մահվան կապակցությամբ... Տերե՞րդ թույլ չտվեցին... Էդ «ինքնիշխանությունդ» միայն ՀՀ ներսում եւ միայն ՀՀ քաղաքացիների հանդեպ է՞ գործում... Ո՛չ դու, ո՛չ տերերդ, չհամարձակվե՛ք ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԻՆ ՀԻՇԱՏԱԿԵԼ Արեւմտյան Հայաստանը...  Չհամարձակվե՛ք ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԻՆ ՀԻՇԱՏԱԿԵԼ Հայոց Արցախ Աշխարհը... ԱՐՑԱԽԻ եւ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ խնդիրների մասին խոսվելու է ամենաբարձր ամբիոններից... . Առավել եւս Հայոց Առաքելական Եկեղեցիների Սրբալույս Խորաններից...

Վերջում հավելեմ... Արդեն վաղուց դո՛ւ պետք է դիմում գրես քո ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ եւ ԱԶԱՏՎԵԼՈՒ մասին, քանի որ Հայաստանի Հանրապետությունը, այո, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է, այլ ոչ «ինքնագործ խմբակ», որտեղ դո՛ւք` ձեր ՔՊ-ո՛վ, 8-րդ տարին է, ինչ ձեր «ստեղծագործական պոտենցիալն եք փորձարկում»...

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան