ԹՐԱՄՓԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ԴԵՌ ՄԻԱՅՆ ՍԵՂՄՎՈՒՄ Է

Վերլուծություն

Ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, նման է, որ աս­տի­ճա­նա­բար սկսում է տե­ղա­փոխ­վել` կբա­նակ­ցենք-չենք բա­նակ­ցի հարթություն: Վա­շինգ­տո­նի` բա­նակ­ցե­լու մա­սին պար­բե­րա­բար մե­սիջ­ներ գա­լիս են: Օ­րի­նակ` Թ­րամ­փը, թեեւ հիմ­նա­կա­նում խո­սում է «ար­դեն հաղ­թել ենք» թե­մա­յով, սա­կայն, Fox News-ին նա նաեւ ա­սել է, որ կա­րող է խո­սել Ի­րա­նի հետ:

Ի­րա­նը եւս պար­բե­րա­բար հայտ­նում է, որ բա­նակ­ցե­լու մա­սին ա­ռա­ջարկ­ներ ԱՄՆ-ից ստաց­վում են: Թեհ­րա­նը եւս խո­շոր հաշ­վով դեմ չէ պայ­մա­նա­վոր­վելուն, բայց ու­նի շատ կոնկ­րետ եւ հաս­կա­նա­լի պայ­ման­ներ: Լի­բա­նան­յան «Al Mayadeen» հե­ռուս­տաա­լի­քի փո­խանց­մամբ, ի­րա­նա­կան հիմ­նա­կան պայ­ման­նե­րը այս ուղղ­վա­ծութ­յամբ են` պա­տե­րազ­մի չվերսկս­ման ե­րաշ­խիք­նե­րը, մի­ջու­կա­յին վա­ռե­լի­քի ամ­բող­ջա­կան ցիկ­լի ձեռք­բե­րու­մը եւ փոխ­հա­տուց­ման վճա­րում­նե­րը: Մո­տա­վո­րա­պես այդ կար­գի է նաեւ ԻՀՊԿ-ի մո­տե­ցու­մը. «Մենք կա­վար­տենք պա­տե­րազ­մը, երբ պա­տե­րազ­մի ստվե­րը կան­հե­տա­նա մեր երկ­րից»: Սա­կայն Ի­րա­նում այս պա­հին, բնա­կան է, դեռ ո­րե­ւէ հա­վատ չկա ԱՄՆ-ի բա­նակ­ցե­լու նպա­տակ­նե­րի ան­կեղ­ծութ­յան մեջ: Ի­րա­նա­կան Գլ­խա­վոր շտա­բի` «Խա­թամ ​​ալ-Ան­բիա»-ի գնա­հատ­մամբ. «Թ­րամ­փի` հրա­դա­դա­րի նպա­տա­կը վե­րախմ­բա­վո­րումն է: Ի­րա­նը չի նա­հան­ջում, չի ընկ­նում այս խո­րա­ման­կութ­յան մեջ, եւ մենք թշնա­մու ճամ­բա­րի ետ­եւում ենք»:

­Բայց մյուս կող­մից այն վի­ճա­կը, ո­րը խո­րա­նում է Թ­րամ­փի շուրջ, բա­նակ­ցե­լու եւ «դեմ­քը փրկող» ո­րե­ւէ տար­բե­րա­կով պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու գա­ղա­փարն այն­քան էլ մեր­կա­պա­րա­նոց չէ: Օ­րի­նակ, WSJ-ը փո­խան­ցում է, որ Թ­րամ­փի խորհր­դա­կան­նե­րը նրան ակ­տի­վո­րեն կոչ են ա­նում շտապ դուրս գալ Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մից: Ի­մաս­տը միան­գա­մայն սպա­սե­լի էր. խորհր­դա­կան­նե­րը վա­խե­նում են Ս­պի­տակ տան հա­մար լուրջ քա­ղա­քա­կան հետ­եւանք­նե­րից՝ եր­կա­րատեւ պա­տե­րազ­մի դեպ­քում։ Հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը նավ­թի գնե­րի աճն ու ԱՄՆ-ում ընտ­րող­նե­րի դժգո­հութ­յունն է։ Իսկ որ­պես «դեմ­քը փրկող մի­ջոց» կա­րող է ծա­ռա­յել «հիմ­նա­վո­րու­մը», թե ա­մե­րիկ­յան «զին­վո­րա­կան­նե­րը մեծ մա­սամբ հա­սել են ի­րենց նպա­տակ­նե­րին», այ­սինքն` «ա­ռա­քե­լութ­յու­նը հաղ­թա­կան ա­վարտ» է ու­նե­ցել։ Հենց այդ տեսքն ու­ներ նա­խօ­րեին Թ­րամ­փի ա­րած հեր­թա­կան հայ­տա­րա­րութ­յու­նը, թե Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մը կա­րող է ա­վարտ­վել «ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում», քա­նի որ «գործ­նա­կա­նում այլեւս թի­րախ­ներ չկան հար­վա­ծե­լու հա­մար»: «Քիչ-քիչ այս­տեղ-այն­տեղ... Երբ ես ու­զե­նամ, որ այն ա­վարտ­վի, այն կա­վարտ­վի», - ա­սաց ԱՄՆ նա­խա­գահն իր խո­սա­փո­ղի պես մի բան դար­ձած Axios-ի հետ կարճ հե­ռա­խո­սազ­րույ­ցի ժա­մա­նակ։

Ընդ ո­րում, ա­մեն մի օր­վա ու­շա­ցում էլ ա­վե­լի է սրում խա­ղա­ղութ­յան գնա­լու հա­մար WSJ-ի ներ­կա­յաց­րած այդ պատ­ճառ­նե­րը: Նավ­թի գնե­րի մա­սով` եւս մեկ շատ լուրջ թռիչ­քի պատ­ճառ կա­րող է դառ­նալ այն, որ Ի­րա­նը սկսել է ա­կա­նա­պա­տել Հոր­մու­զի նե­ղու­ցը: Այդ փաս­տը Թ­րամ­փին հասց­րեց հիս­տե­րիա­յի: «Ե­թե Ի­րա­նը ա­կան­ներ է տե­ղադ­րել Հոր­մու­զի նե­ղու­ցում, եւ մենք չու­նենք որ­եւէ հա­ղոր­դագ­րութ­յուն, որ նրանք ու­նեն հնա­րա­վո­րութ­յուն, եւ մենք ու­զում ենք, որ դրանք ՀԻՄԱ հե­ռաց­վեն։ Ե­թե որ­եւէ պատ­ճա­ռով ա­կան­ներ են տե­ղադր­վել, եւ դ­րանք ան­մի­ջա­պես չեն հե­ռաց­վում, Ի­րա­նի հա­մար ռազ­մա­կան հետ­եւանք­նե­րը կլի­նեն ան­նա­խա­դեպ մա­կար­դա­կի», - հայ­տա­րա­րեց նա։ Ի­հար­կե, «ան­նա­խա­դեպ մա­կար­դա­կի ռազ­մա­կան հետ­եւանք­նե­րի» մա­սին Թ­րամ­փի հո­խոր­տանք­նե­րին Թեհ­րա­նը հա­զիվ թե ու­շադ­րութ­յուն դարձ­նի: Բայց այն, որ Թ­րամփն այդ­քան նյար­դայ­նա­նա­լու պատ­ճառ ու­նի, դա եւս կար­ե­լի է հաս­կա­նալ: Հոր­մու­զի նե­ղու­ցի ա­կա­նա­պա­տու­մը կնշա­նա­կի, որ այն փակ է լի­նե­լու շատ եր­կար, ո­րը հեր­թա­կան թռիչ­քը կհա­ղոր­դի հա­մաշ­խար­հա­յին է­ներ­գե­տիկ գնե­րին: Ինչ վե­րա­բե­րում է ԱՄՆ-ում ընտ­րող­նե­րի դժգո­հութ­յա­նը, ա­պա պա­տե­րազ­մի ա­մեն մի օր­վա ձգձգու­մը եւ դրա­նից սպաս­վող միան­գա­մայն հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րը շա­րու­նա­կում են նույն հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ սրել նե­րա­մե­րիկ­յան մթնո­լոր­տը Թ­րամ­փի շուրջ` ներ­քին մա­հա­ցու թշնա­մի­նե­րին տա­լով նրա նկատ­մամբ ճնշման նո­րա­նոր լծակ­ներ: Օ­րի­նակ, ինչ­պես հայտ­նում է «The New York Times»-ը, ԱՄՆ-ում շա­րու­նակ­վում է ռազ­մա­կան հե­տաքն­նութ­յու­նը, պար­զե­լու հա­մար, թե պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րը` փետր­վա­րի 28-ին, ով է հար­վա­ծել Ի­րա­նի Մի­նա­բի աղ­ջիկ­նե­րի տար­րա­կան դպրո­ցին: Ու նախ­նա­կան վար­կա­ծը մատ­նան­շում է հենց ա­մե­րիկ­յան ու­ժե­րին, ո­րոնց «Տո­մա­հավկ» թեւա­վոր հրթիռն ի­րա­կա­նաց­րել է այդ ող­բեր­գութ­յու­նը: Հի­շեց­նենք` Թ­րամ­փը փոր­ձեց այդ բա­ցա­հայտ ոճ­րա­գոր­ծութ­յան մեղ­քը բար­դել Ի­րա­նի վրա, ո­րը զա­վեշ­տի էր նման­վում, քա­նի որ Թեհ­րա­նը «Տո­մա­հավկ»-ներ պար­զա­պես չու­նի: Ու հի­մա դպրո­ցին հասց­ված հար­վա­ծը բու­մե­րան­գի է­ֆեկ­տով վե­րա­դառ­նում է Թ­րամ­փին, ու ա­մե­րիկ­յան դե­մոկ­րատ­նե­րը, ի­հար­կե, ա­մեն բան կա­նեն, որ այդ «պա­տաս­խան հար­վա­ծը» դառ­նա մա­հա­ցու: Իսկ սա Թ­րամ­փին դե­պի իմ­պիչ­մենտ տա­նող դրվագ­նե­րից ըն­դա­մե­նը մեկն է:

­Միայն թե, ե­թե պա­տե­րազ­մը կանգ առ­նի, Թ­րամ­փը կա­րո­ղա­նա ներ­կա­յա­նալ «հաղ­թո­ղի» կեր­պա­րով, այս բո­լոր հար­ցե­րը, ի­հար­կե, շատ ա­րագ օ­րա­կար­գից դուրս կմղվեն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում