Գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Փաշինյանի նախկին զուգընկերուհի ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ կառավարական առանձնատնից հեռանալուց հետո կրկին ակտիվացել է: Սոցցանցերում տարածված կադրերում երեւում է, թե ինչպես է նա անհոգ քեֆ անում իր մտերիմ շրջապատի հետ։ Տեսանյութում նրա կողքին են նաեւ նրա դատավոր ընկերուհին՝ Նաիրա Հովսեփյանը, ինչպես նաեւ օգնականը՝ Լիլյա Բադալյանը: Տեսանյութի ֆոնին հնչում է բավականին խորհրդանշական երգ. «Ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ երազանք ես, որ կաս, երանի քեզանից սիրտս լինի անպակաս…»: Եվ հենց այս երգի տակ էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս բավականին աշխույժ տրամադրությամբ Աննան պարում ու ուրախանում է: Ժողովուրդ ջան, եթե Աննան այսքան ուրախ է Նիկոլից բաժանվելուց հետո, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տրամադրություն կարող է լինել հանրության մեջ, եթե մի օր Նիկոլը եւս հեռանա իշխանությունից եւ վերջնականապես լքի կառավարության «դաչաները»։ Ի դեպ, նկատեցի՞ք, որ «ընտանեկան դրամա» այդպես էլ չկարողացան խաղալ ո՛չ Նիկոլը, ո՛չ Աննան: Իրենց ամուսնալուծության բեմադրությամբ նույնիսկ «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուի չձգեցին: Քիչ մնաց, շուտով ավելի ակնհայտ կդառնա, թե իրականում ինչի՞ համար էր այս «ամուսնալուծության օպերացիան»։ Չէ որ ով-ով, բայց 2018-ի իշխանազավթման ամենաառանցքային դերակատարը՝ Հակոբյան Աննան, «հանուն ոչինչի»՝ «զադնի» դնող չէր:

Պակաս զարմանալի չէ, թե ինչ արագ են խայտառակվում որոշ վարչապետի թեկնածուներ՝ դեռ նախընտրական քարոզարշավը չսկսած: «Միասնության թեւեր»-ի վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆՆ ամենագիտունիկի դեմքի արտահայտությամբ ահազանգում էր, թե իբր 2025 թ.-ի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Թաթոյանի «թեւիկներն» էլ ոգեւորված իրենց առաջնորդի «աղմկոտ բացահայտմամբ»՝ «կուռաժիտ» էին լինում. «Սուրեն Պապիկյանը նույն էնտուզիազմով, ինչ կարկանդակ էր ուտում, թող փորձի փաստերով հերքել մեր ներկայացրած ապացույցները»: Բայց անգամ հերթը Պապիկյանին էլ չհասավ, ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը շատ հանգիստ, փաստերով ներկայացրեց, որ Թաթոյանն ուղղակի ստում է: «Շրջանառվող կեղծ տեղեկություններն ուղեկցվում են նաեւ «Google Earth» ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Այս մասին նաեւ «Google Earth» ծրագիրն է տեղեկացնում իր ընթերցողներին կամ այն մարդկանց, ովքեր օգտագործում են այդ ծրագիրը», -նշել է Թորոսյանը։ Անդրադառնալով այն մտահոգություններին, որ նշված դիրքը կարող է վտանգ ներկայացնել Սոթքի հանքավայրի, Կութ բնակավայրի եւ դրան հարակից տարածքների համար, Թորոսյանը նշել է, որ այդ դիրքը Սոթքի հանքավայրից հեռու է 4 կմ է, իսկ Կութ բնակավայրից` 6.4 կմ։ Ավելին, Կութ բնակավայրի եւ նշված դիրքի միջեւ տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ առկա է Կատար լեռը` 3008․5 մ բարձրությամբ։ Այսքանից հետո՝ հռետորական հարց է առաջանում՝ ուրիշներին «գործակալ» ու «անհայրենիք» պիտակավորող Թաթոյանի արածն ինչի՞ է նման:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել մեր օրերի կարգին մտավորականներից գրող, հրապարակախոս ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԸ: Ըստ նրա` այն, ինչ իշխանությունները բարձրաձայնում են` արեւմտյան կողմնորոշում, սուտ է, այդպիսին գոյություն չունի։ «Արեւմուտքը ամեն կերպ ՔՊ-ական իշխանություններին հորդորում է հնարավորինս գնալ զիջումների հանուն Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի։ Արեւմուտքը մեր տարածաշրջանի կիզակետում առկա է Թուրքիայի դեմքով։ Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը...», -ընդգծել է նա:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում