ԵՄ-ն պետք է բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ. Բելգիայի վարչապետ
ՄիջազգայինՌուսաստանի վրա ճնշումը անարդյունավետ է. ԵՄ-ն պետք է բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, ասում է Բելգիայի վարչապետը։
Եվրամիությունը պետք է անդամ պետություններից մանդատ ստանա՝ Մոսկվայի հետ բանակցելու համար, քանի որ գործող ճնշման մեթոդները անարդյունավետ են, հայտարարել է Բարտ Դե Վևերը։
«Քանի որ մենք չենք կարող սպառնալ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինային զենք մատակարարելով, և մենք չենք կարող տնտեսապես խեղդել նրան առանց ԱՄՆ աջակցության, մնում է միայն մեկ տարբերակ՝ համաձայնության գալ», - ընդգծեց նա։
Ռուսաստանը կոտրելը հնարավոր կլինի միայն «ԱՄՆ 100% աջակցությամբ»,- կարծում է վարչապետը։
Այստեղ միայն մեկ հարց կա. իսկ Մոսկվան կցանկանա՞ բանակցել ԵՄ-ի հետ, այն էլ` Ուկրաինայի հարցով:

